00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերյան համայնքում լարված իրավիճակ է. մարդիկ ճանապարհ են փակել

© Sputnik / Andranik GhazaryanՆոյեմբերյան
Նոյեմբերյան - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2024
Նոյեմբերյան
Բաժանորդագրվել
Կադրում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները ճանապարհից հեռացնում մեքենաները, որոնց թվում նաև ԵԿՄ–ի մեքենա կա։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում այս պահին իրավիճակը լարված է, մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անում` դեմ արտահայտվելով հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացին։
Նրանք լրագրողներին արգելում են տեսանկարահանել և հրապարակումներ անել։
Խոսակցություններ կան, որ այն քաղաքացիները, որոնք ակտիվ ելույթներ են ունենում, հետո խնդիրներ են ունենում իրավապահների հետ։
Կադրում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները փակել ճանապարհն ու հեռացնում մեքենաները, որոնց թվում նաև ԵԿՄ–ի մեքենա կա։
««Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, գլուխը ջարդեց, գնացեք, հիվանդանոցում նկարեք։ Մեկի ոտքն էլ կոտրվել ա»,– լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին ժամանակ տվեց ճանապարհը բացելու համար։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ հայ–ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ է ստեղծվում, որում ընդգրկվում են Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերից մեկական բնակիչներ։
Լրահոս
0