00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրիպտոշուկան վերահսկելն անհնարին է, դա աբստրակցիա է. մասնագետ

© Unsplash / Jievani WeerasingheԲիթքոին
Բիթքոին - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Բաժանորդագրվել
Կրիպտոարժույթը մեր երկրում նորություն չէ, սակայն այն հասու չէ շատերին` օգտագործման մեխանիզմների ոչ այնքան հասկանալի ու վստահելի լինելու պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ամբողջ աշխարհում կրիպտոշուկան վերահսկելն անհնարին է, դա աբստրակցիա է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է կրիպտոարժույթների ձեռքբերումը, վաճառքը, սեփականության ամրագրումը իրականացնել բացառապես անկախնիկ եղանակով` անկախ դրա չափից։
«Կրիպտոարժույթը ստեղծվել է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ ինչ–որ գնումներ անել այնտեղից, որտեղ արգելված է, կամ գնել այնպիսի բաներ, որոնք արգելված են»,– կարծում է Հայրապետյանը։
Ըստ նրա` մեր երկրում, ցավոք, կրիպտոարժույթների մասին տեղեկությունները քիչ են, մարդկանց մեծ մասն իրոք չի հասկանում, թե ինչի համար են դրանք։ Արդյունքում ձևավորվել է կարծիք` եթե կրիպտոարժույթ է, ուրեմն խաբեություն է։
«Դա էլ գալիս է նրանից, որ կրիպտոարժույթով խաբեությունները շատ են լինում. օրինակ` մարդկանց առաջարկում են կրիպտոյով ներդրումներ անել, սակայն արդյունքում ուղղակի նրանք խաբեության զոհ են դառնում»,– նկատում է Հայրապետյանը։
Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ–ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով
Նրա համոզմամբ` ՀՀ կառավարության նախաձեռնությունը` վերահսկել կրիպտոարժույթի շարժը և հետագծելիությունը, ուղղակի անհնարին է. երբ ինչ–որ մեկը մյուսին վիրտուալ գումար է փոխանցում, դա տրանսակցիա է կոչվում ու վիրտուալ աշխարհում չի երևում` ով ում է գումար փոխանցել, ու որևէ մեկը չի կարող ապացուցել, որ նման գործարք է տեղի ունեցել։
Մասնագետն ընդգծում է` ոչ միայն ՀՀ–ում, այլև ամբողջ աշխարհում որևէ օրենսդրություն չկա կրիպտոյի ոլորտը կարգավորելու համար։
«Կրիպտոաշխարհում չկա որևէ երաշխիք. այն վիրտուալ է, ու ռիսկերն էլ` շատ, որ ինչպես ստեղծվել է որևէ կրիպտոարժույթ, այդպես էլ հանկարծակի կարող է վերանալ։ Կրիպտոարժույթը ստաբիլ չէ, ինչպես որ ստաբիլ չեն դրանց գները։ Կրիպտոաշխարհում այս հարցում դիսկուրսն այն է, որ մի օր էլ հնարավոր է` դոլարը, եվրոն կամ ռուբլին վերանան»,– նշում է Հայրապետյանը։
Նա չի բացառում` եթե այս բնագավառի զարգացվածությունն այս տեմպերով գնա մեր երկրում, ապա մոտ 4 տարի հետո մենք էլ կհասնենք մոտավորապես այն մակարդակին, ինչ կա Վրաստանում։
Նա չի կարծում, որ մոտ ապագայում կգա այն պահը, երբ կրիպտոարժույթը կդառնա պետական օրինական վճարման միջոց։
«Դա կլինի այն ժամանակ, երբ պետությունը կկարողանա լիիրավ կառավարել կրիպտոարժույթի շարժերը, իսկ դա գոնե հիմա ուղղակի անհնարին է»,– վստահեցնում է նա։
Ի դեպ, ապրիլի 30–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգվել էր, թե մեկը կարողացե՞լ է հաշվել, թե պետական բյուջե որքան թերակատարում ենք ունենում կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու համար` թեկուզ 10 դրամով, և, ընդհանրապես, «ո՞վ է մեզ իրավունք տվել մեր պետության 10 դրամ եկամուտը ուղղակի դնել մի կողմ»։
Հավելենք, որ ՀՀ ՊԵԿ–ը ՀՀ կենտրոնական բանկին է ներկայացրել հարկային փոփոխությունների նախագիծ, թե ինչպես է կոմիտեն պատկերացնում կրիպտոարժույթի հարկումը։
Հայաստանի կենտրոնական բանկը կրիպտոարժույթների ազգային օրենսդրություն է մշակում
ՊԵԿ–ը ԿԲ–ին առաջարկել է առաջնային ու արագ իրականացնել առնվազն երկու կարգավորում` կրիպտոարժույթներով զբաղվող տարբեր սուբյեկտներ պետք է ունենան հաճախորդների նույնականացման պարտադիր համակարգ և տեղեկատվության փոխանակման համակարգ` լիազոր մարմնի հետ։
Լրահոս
0