00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրիպտոարժույթների շրջանառությունը ՀՀ–ում կդառնա անկանխիկ. Փաշինյանին 10 պատվիրան է պետք

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2024
Բաժանորդագրվել
ՊԵԿ–ը ՀՀ Կենտրոնական բանկին է ներկայացրել հարկային փոփոխությունների նախագիծ, թե ինչպես է կոմիտեն պատկերացնում կրիպտոարժույթի հարկումը։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է` կրիպտոարժույթների ձեռքբերումը, վաճառքը, սեփականության ամրագրումը բացառապես իրականացնել անկախնիկ եղանակով` անկախ դրա չափից։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը` ներկայացնելով մի շարք օրենքներում ու որոշումներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։
Նա նշեց, որ նախևառաջ ՀՀ քրեական օրենսգրքում կսահմանվի կիբեռհանցագործությունների հստակ ցանկը, որը համահունչ կլինի միջազգային պարտավորություններին։
Ինչ վերաբերում է կրիպտոարժույթներին, ապա նա նշեց` այստեղ տեսնում են, որ կա հանցագործություն, սակայն երբ ցանկանում են հետագծելիությամբ տեսնել այն, թե որտեղ ու ով է այն ձեռք բերել, ապա հաճախ նկատում են, որ կրիպտոարժույթների շրջանառությունն իրականացվում է կանխիկ եղանակով` թե՛ գնման, թե՛ վաճառքի դեպքում։
Առաջին անգամ Հայաստանում կրիպտոարժույթի հափշտակության մասին գործը դատարանում է
Փոխնախարարն ասաց, որ ոստիկանության տեսադաշտում են գտնվում 100–ից ավելի Telegram ալիքներ, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև ավանդական այլ հանցագոևծություններով, որոնք կարող են կրիպտոակտիվի գործունեությամբ իրականացվել։ Օրինակ` թմրանյութերի ապօրինի շրջանառություն, փողերի լվացում, հարկեր–տուրքեր վճարելուց խուսափում և այլն։
Ըստ Արփինե Սարգսյանի` միայն 2023 թ–ին արձանագրվել է կրիպտոարժույթով 249 հանցագործության դեպք։
«Անկանխիկ շրջանառությունը կօգնի կանխատեսելիություն ապահովել հանցագործությունների բացահայտման առումով»,– վստահեցրեց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս հարցում ՀՀ կառավարությունն ուշանում է ու պետք է ի վրճակի լինեն որոշումներ կայացնել։
«Այստեղ քաղաքական առաջնորդությունը ոչինչ չի նշանակում, քանի որ հենց խոսում ենք կրիպտոարժույթի մասին, ապա բոլոր պետական ինստիտուտները սկսում են խուճապային նամակներ գրել, որ հեսա ամեն ինչ կքանդվի, պետք չէ այդ թեմայի մասին խոսել։ Մենք պետք է հասկանանք` մեր տնտեսական համակարգում կրիպտոարժույթն ի՞նչ է, ու, ընդհանրապես, ՀՀ–ում մարդը իրավունք ունի՞ այն ունենալ, թե՞ ոչ։ Մեկը հաշվե՞լ է, թե մենք բյուջե ինչքան ենք թերակատարում ունենում կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու համար` թեկուզ 10 դրամով…Ո՞վ է մեզ իրավունք տվել մեր պետության 10 դրամ եկամուտը ուղղակի դնել մի կողմ»,– հայտարարեց նա։
Ըստ նրա` այստեղ ևս մեծ խնդիր կա, կառավարությունն ու ԿԲ–ն այստեղ մեծ անելիք ունեն, ու աշխատանքները պետք է արագացնեն։
«Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որ կարող է երկրի վրա պայթի ու երկրի տակից պայթի, գոյություն չունի։ Մեր բոլոր պրոբլեմները նրա մասին են, որ ասել ենք` եկեք ոչինչ չանենք, քանի որ վտանգավոր է։ Պետք է ուղղակի աշխատենք ու չգնանք այն կանխավարկածով, որ հիմա գնալու ենք երկար աշխատենք ու բերենք դրանց 10 պատվիրանները, որոնք պետք է հավերժ գոյություն ունենան»,– ընդգծեց վարչապետը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ–ը ՀՀ կենտրոնական բանկին է ներկայացրել հարկային փոփոխությունների նախագիծ, թե ինչպես է կոմիտեն պատկերացնում կրիպտոարժույթի հարկումը։
Հայաստանի կենտրոնական բանկը կրիպտոարժույթների ազգային օրենսդրություն է մշակում
«Մենք մտավախություն ունենք, որ կրիպտոարժույթների այն փոխանակման կետերը, որոնք այսօր տեսնում ենք մայրաքաղաքում, կարող են անցնեն լատենտային դաշտ»,– նշեց Բադասյանը։
Նա ասաց, որ ԿԲ–ին առաջարկել են առաջնային ու արագ իրականացնել առնվազն երկու կարգավորում` կրիպտոարժույթներով զբաղվող տարբեր սուբյեկտներ պետք է ունենան հաճախորդների նույնականացման պարտադիր համակարգ և տեղեկատվության փոխանակման համակարգ` լիազոր մարմնի հետ։
Լրահոս
0