https://arm.sputniknews.ru/20240501/tt-biznes-erku-tan-hamar-inch-en-arajarkum-kiprvosci-iravabannery-haj-gvortsynkernerin-75122822.html
ՏՏ բիզնես «երկու տան համար»․ ինչ են առաջարկում կիպրոսցի իրավաբանները հայ գործընկերներին
ՏՏ բիզնես «երկու տան համար»․ ինչ են առաջարկում կիպրոսցի իրավաբանները հայ գործընկերներին
Sputnik Արմենիա
Ռուսաստանից շատ ՏՏ ընկերություններ փոխել են «գրանցումը» կիպրականի։ Մենեջերները՝ Կիպրոսում, ծրագրավորողները՝ Հայաստանում․ նման դասավորությունից շահում են երկու... 01.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-01T08:54+0400
2024-05-01T08:54+0400
2024-05-01T08:54+0400
կիպրոս
հայաստան
տեղեկատվական տեխնոլոգիաներ
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75056893_0:0:1601:901_1920x0_80_0_0_14ee9805e7a625b1afa68ad538ed4c83.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Կիպրոսի և Հայաստանի իրավաբանները կարող են փոխշահավետ համագործակցել՝ երկու երկրներում տեղակայելով ՏՏ ընկերությունները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց AGP Law (Կիպրոս) իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Անգելոս Պաֆիտիսը Երևանում Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած «Հայաստան – Կիպրոս. բիզնես հնարավորություններ» համաժողովի շրջանակում։Կիպրոսը դարձել է ռուսական ՏՏ ընկերությունների տեղակայման հանրաճանաչ ուղղություններից մեկը։ Ընդ որում, որոշ դեպքերում նրանք «ապրում են երկու տան մեջ»՝ և՛ այնտեղ, և՛ Հայաստանում։ Կիպրոսում նրանք, որպես կանոն, մենեջերներ են պահում, իսկ Հայաստանում՝ ծրագրավորողների թիմի մի մասը։Փոքր բիզնեսի մեծ խնդիրները ՀՀ–ում. հարկային բեռը երկընտրանքի առաջ է կանգնեցրել մարդկանցՀիմնական առավելություններից մեկը, որը նրանք կստանան Կիպրոսում, հարկային արտոնություններն են արտասահմանյան ՏՏ ընկերությունների համար, մասնավորապես՝ 80% զեղչ շահութահարկից (արդյունքում այն նվազում է մինչև 2,5%)։Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բիզնեսի զգալի մասը գտնվի Կիպրոսում։ Ինչպես նշում է Պաֆիտիսը, այնտեղ պետք է գրասենյակ բացել և տեղակայել անձնակազմի մի մասին. պարտադիր չէ բոլորին, բայց առնվազն մենեջմենթը։Նրա խոսքով՝ Հայաստանում պոտենցիալ գործընկերները, որոնց հետ նա հանդիպել է վերջին մի քանի օրերին, հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցության նկատմամբ։Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի միլիարդներն անցնում ՀՀ-ի կողքով. բիզնեսը և իշխանությունը` խնդրի մասին
կիպրոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1a/75056893_0:0:1597:1197_1920x0_80_0_0_02a1ecdeaa05b7a7740cfe8d2b72232a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիպրոս, հայաստան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գործարար
կիպրոս, հայաստան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գործարար
ՏՏ բիզնես «երկու տան համար»․ ինչ են առաջարկում կիպրոսցի իրավաբանները հայ գործընկերներին
Ռուսաստանից շատ ՏՏ ընկերություններ փոխել են «գրանցումը» կիպրականի։ Մենեջերները՝ Կիպրոսում, ծրագրավորողները՝ Հայաստանում․ նման դասավորությունից շահում են երկու երկրները։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Կիպրոսի և Հայաստանի իրավաբանները կարող են փոխշահավետ համագործակցել՝ երկու երկրներում տեղակայելով ՏՏ ընկերությունները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց AGP Law (Կիպրոս) իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Անգելոս Պաֆիտիսը Երևանում Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած «Հայաստան – Կիպրոս. բիզնես հնարավորություններ» համաժողովի շրջանակում։
Կիպրոսը դարձել է ռուսական ՏՏ ընկերությունների տեղակայման հանրաճանաչ ուղղություններից մեկը։ Ընդ որում, որոշ դեպքերում նրանք «ապրում են երկու տան մեջ»՝ և՛ այնտեղ, և՛ Հայաստանում։ Կիպրոսում նրանք, որպես կանոն, մենեջերներ են պահում, իսկ Հայաստանում՝ ծրագրավորողների թիմի մի մասը։
Հիմնական առավելություններից մեկը, որը նրանք կստանան Կիպրոսում, հարկային արտոնություններն են արտասահմանյան ՏՏ ընկերությունների համար, մասնավորապես՝ 80% զեղչ շահութահարկից (արդյունքում այն նվազում է մինչև 2,5%)։
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բիզնեսի զգալի մասը գտնվի Կիպրոսում։ Ինչպես նշում է Պաֆիտիսը, այնտեղ պետք է գրասենյակ բացել և տեղակայել անձնակազմի մի մասին. պարտադիր չէ բոլորին, բայց առնվազն մենեջմենթը։
«Ցավոք, մենք դեռ ուղիղ շփումներ չենք ունեցել հայ գործընկերների հետ։ Դրա համար էլ մենք այստեղ ենք, որ ցույց տանք` ինչպես օգտագործել այս բոլոր առավելությունները»,–ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Հայաստանում պոտենցիալ գործընկերները, որոնց հետ նա հանդիպել է վերջին մի քանի օրերին, հետաքրքրություն են ցուցաբերել համագործակցության նկատմամբ։