00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքր բիզնեսի մեծ խնդիրները ՀՀ–ում. հարկային բեռը երկընտրանքի առաջ է կանգնեցրել մարդկանց

© Unsplash / Lindsay CashԳեղեցկության սրահ
Գեղեցկության սրահ - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2024
Գեղեցկության սրահ
Բաժանորդագրվել
ՀՀ–ում փոքր բիզնեսը հատկապես հարկատեսակների առումով բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնում` ընդհուպ մինչև բիզնեսի փակում։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով` հարկատեսակները պետք է անհապաղ պարզեցնել ու կրճատել, որպեսզի բիզնես մտնող նոր խաղացողները շատանան, ոչ թե պակասեն։
ՀՀ–ում մանր և միջին բիզնեսն այսօր լուրջ առաջընթաց չի ունենում, ավելին` կառավարության ընդունած նոր կանոնակարգերով և որոշումներով ավելի է սեղմվում։ Sputnik Արմենիան զրուցել է միկրոձեռնարկատերերի հետ, որոնք խոսել են իրենց խնդիրների մասին։
Փոքր բիզնեսը, ըստ ՀՀ օրենսդրության և գործող կարգերի` աշխատում է հարկման հատուկ համակարգում՝ միկրոձեռնարկատիրության դաշտում` ազատվելով հիմնական հարկատեսակներից, սակայն նրան էլ կամաց–կամաց փորձում են տանել դեպի շրջանառության, ավելացված արժեքի հարկի և շահութահարկի դաշտ: Այդ մասին քննարկումները ՀՀ կառավարությունում և Ազգային ժողովում սկսվել են դեռ նախորդ տարվանից։ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Պողոսյանը հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում 3000 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ փոխել է հարկման համակարգը. մի մասը գերազանցել է առավելագույն հարկման 24 մլն–ի շեմը, մյուս մասը կորցրել է միկրոձեռնարկատեր լինելու իրավունքը` տեղափոխվելով կա՛մ շրջանառության հարկի, կա՛մ ԱԱՀ համակարգեր։
Երևանյան սննդի փոքր կետերից մեկի սեփականատեր Արամը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց` եթե անցնի շրջանառության հարկման դաշտ, ավելի լավ է` փակի իր բիզնեսը։
«Իմ` այսպես թե այնպես ցածր եկամուտները ոչ միայն էլ չեն լինի, այլև ես մինուսով կաշխատեմ, պարտքեր կկուտակեմ։ Դրան գումարած` ես ամեն ամիս իմ այս փոքրիկ կրպակի համար վարձավճարի մեծ գումար եմ տալիս, սանեպիտկայանի ստուգումներ եմ անցնում ամեն 6 ամիսը մեկ անգամ, բանկերում բազմաթիվ մուծումներ եմ անում, որոնց համար էլ միջնորդավճարներ եմ մուծում։ Երբ դրանք բոլորը գումարում եմ, ամսվա վերջին ահռելի մի թիվ է դառնում ինձ համար»,– նշեց նա։
Գործարար, մանր և միջին բիզնեսի շահերի պաշտպան, «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն էլ կարծում է, որ 2018 թվականից ի վեր ՀՀ իշխանությունները շատ լայն քայլելով հարձակում են սկսել մանր և միջին բիզնեսի վրա։
«Այս համոզմանը կարող ենք գալ` դիտարկելով, թե որքան հարկ, տուրք, վարչարարության մեթոդներ են փոխվում նույն մանր բիզնեսի համար` անկանխիկի օրենքը, ՀԴՄ կտրոնի վրա ապրանքացուցակի տպելը, և այսպես կարելի է անթիվ–անհամար թվարկել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

«Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունները և միկրոբիզնեսը

2023 թ. հուլիսի 1–ից միկրոբիզնեսի 35 հազար աշխատող սկսել է հարկվել նոր կարգով։ Եթե նախկինում մեկ աշխատողի համար գործատուն ամսական վճարում էր 5000 դրամ, ապա այժմ պետք է վճարի 20 տոկոս եկամտահարկ։ Այսպիսով` հարկային բեռը գրեթե 4 անգամ ավելանում է, ու սա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել տարեկան մինչև 24 մլն դրամի շրջանառության շեմը չգերազանցող շատ միկրոձեռնարկատերերի։
ՀՀ կառավարության` 20 տոկոս եկամտահարկի մասին որոշման ընդունման պատճառաբանությունն այն էր, որ երբեմն մեծ բիզնեսները արհեստականորեն տրոհվում են, որպեսզի շարունակեն գործել միկրոձեռնարկատիրության դաշտում` քիչ հարկ վճարելով:
Մեզ հետ զրույցում միկրոբիզնեսի ներկայացուցիչներից Ծովինարը նշեց, որ իր աշխատողների թիվը կտրուկ կրճատել է. ունի մասնագետներ, որոնք ժամավճարով են աշխատում։
«Ես այդքան հարկ չեմ կարող վճարել։ Այժմ 100 հազարից պակաս աշխատավարձ չեմ կարող տալ աշխատողին։ Մինչև 1974 թվականի ծնվածների դեպքում սոցվճար չեմ տալիս, տալիս եմ միայն ամսական 20 տոկոս եկամտահարկ` նախկին հաստատագրված 5000 դրամի փոխարեն, իսկ 1974 թվականից հետո ծնված աշխատողներիս դեպքում նաև պետք է վճարել և՛ կենսաթոշակային ֆոնդի գումար, և՛ սոցվճար, և՛ զինվորի գումար։ Անցած ամիս իմ մասնագետներից մեկն աշխատել էր ընդամենը 10 500 դրամ, որից միայն 4200 դրամը հարկ եմ վճարել։ Երբ այս ամենին գումարվում են նաև կոմունալ վճարները, հասկանում ես, որ այդ օրը տուն ես գնում զրոյով»,– ասաց նա։
Փոքրիկ բիզնեսի մեկ այլ ներկայացուցիչ Կարենը, որը տնօրինում է մայրաքաղաքի ծայրամասում գտնվող գեղեցկության սրահներից մեկը, նշեց, որ զարգացման բազմաթիվ ծրագրեր է ունեցել, սակայն դրանք գոնե այս պահին չի կարող իրականացնել։
«Էնտուզիազմով սկսում ես, հաղթահարում դժվարություններ, մի կերպ գլուխ հանում տարատեսակ հարկերից ու տույժերից, հետո հասկանում, որ քո ներդրածից ու ծախսից տակը քեզ բան չի մնում։ Հենց մի փոքր ուզում ես կայանալ, առաջին շահույթդ ես կարծես թե ստանալու, մեկ էլ, հո՛պ, պարզվում է` հարկման ավելի բարձր շեմի տակ ես հայտնվել»,– ասաց նա։
Կարենի խոսքով` ստացվում է` այն շահույթը, որ պիտի ստանար, վճարում է պետությանը, ու ինչքան զարգանա իր բիզնեսը, այնքան ավելի շատ են հարկելու իրեն։
Ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը շոու բիզնեսի առաջ. նախկին նախարարի դիտարկումները

Արտաքին գովազդի մասին Երևանի քաղաքապետարանի որոշումն ու փոքր բիզնեսը

Փոքր բիզնեսի հարկային բեռն ավելացրել է նաև արտաքին գովազդի մասին որոշումը, որն ընդունել է Երևանի քաղաքապետարանը։ Անհրաժեշտ է քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն ստանալ արտաքին գովազդը հատուկ ստանդարտներով փակցնելու համար` պահպանելով արտաքին գովազդի չափերը, տեղադրման վայրը, ճիշտ լուսավորությունը: Ըստ այդմ` 1 քառ. մետր արտաքին գովազդի համար տնտեսվարողը ամսական պետք է վճարի 4 500 դրամ։ Արտաքին գովազդն առավելագույնը երկու տող պետք է լինի, որի ընդհանուր լայնությունը չի կարող գերազանցել 50 սմ–ն (մեկ տողի դեպքում` 30 սմ)։ Ինչ վերաբերում է լուսավորությանը, այն չպետք է լինի անդրադարձող, նեոնային լույս, այլ պետք է լինի ստատիկ լեդ լուսավորություն։
Բացի այդ, արգելվում է ապակեպատ դռների վրա փակցնել գնացուցակ, աշխատանքային ժամեր, տվյալ ձեռնարկության մասին տեղեկատվական այլ տվյալներ։
Հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչները սա իրենց գործունեության համար շատ կոնկրետ սահմանափակում են համարում. եղած հարկերին ու մուծումներին ավելացել է ևս մեկը։
«Ո՛չ գնացուցակ կարող ենք փակցնել դռան ապակու վրա, ո՛չ հեռախոսահամար, այլապես կտուգանվենք, իսկ տուգանքը, որքան գիտեմ, 180 հազար դրամ է։ Նախկինում տարեկան մաքսիմում 5–7 հազար դրամ էինք վճարում արտաքին փոքր գովազդի համար։ Մենք նույնիսկ կարող էինք դա էլ չմուծել, քանի որ մեր գովազդի չափերը շատ փոքր էին»,– ասաց գեղեցկության սրահներից մեկի սեփականատերը։
Այս բոլոր փոփոխություններն ու որոշումները, ըստ միկրոբիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտի փորձագետների, տանում է նրան, որ մեր երկրում զարգանա բացառապես խոշոր բիզնեսը` նրանց համար դաշտը, այսպես ասած, մաքրելով մանր ու միջին խանգարողներից։ Տնտեսագետները սա համարում են ուղիղ հարված տնտեսական ակտիվությանն ու բազմազանությանը։ Նրանք վստահեցնում են, որ ՀՀ կառավարության` մոնոպոլիաների դեմ պայքարը գործնականում այլ ուղղությամբ է գնում, և գրեթե միշտ ուղիղ նշանառության տակ է հայտնվում փոքր և միջին բիզնեսը։
Նշենք, որ 2023 թ. տվյալներով` ՀՀ–ում կա 53 հազար միկրոձեռնարկատեր, որոնց մի մասը զբաղվում է մանրածախ և մեծածախ առևտրով, մյուս մասը սպասարկման ոլորտում է կամ զբաղվում է մշակող արդյունաբերությամբ։
Հոբբիից բիզնես. ինչպես քույր ու եղբայր ժամացույց արտադրող դարձան
Լրահոս
0