00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան, Հայկ Կոնջորյան
13:11
9 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի միլիարդներն անցնում ՀՀ-ի կողքով. բիզնեսը և իշխանությունը` խնդրի մասին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԲորսա
Բորսա - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2023
Բորսա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանյան խոշոր ՏՏ ընկերությունները նախընտրում են գրանցվել Միացյալ Նահանգներում, քանի որ այնտեղ շատ ավելի հեշտ է ներդրողներ գտնելը։ Արդյունքում նրանց հարկերի զգալի մասը Հայաստանի կողքով անցնում է, գնում ԱՄՆ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի ՏՏ հատվածը որակական տրանսֆորմացիայի է ենթարկվել` կողմնակի պատվերներ իրականացնելուց անցում է կատարել սեփական արտադրանքի ստեղծմանը։ Հայկական որոշ ընկերությունների կապիտալը հասել է տասնյակ և հարյուրավոր միլիոն դոլարի, իսկ երկուսի դեպքում` գերազանցել է միլիարդը (ՏՏ բիզնեսում նման ընկերություններին անվանում են unicorns, կամ «միաեղջյուր»)։
Միևնույն ժամանակ, Հայաստանում նրանք շատ ավելի քիչ հարկ են վճարում։ Օրինակ` երկու «միաեղջյուրներից» մեկը` Picsart-ը, 2022 թվականին ընդամենը մոտ 4,1 մլրդ դրամ է վճարել (10 մլն դոլարից մի փոքր ավելի), իսկ մյուսը` Service Titan-ը, 2 մլրդ-ից մի փոքր պակաս (շուրջ 5 մլն դոլար)։ Խոշոր ՏՏ ընկերություններից Krisp-ը վճարել է մոտ 950 մլն դրամ (2.5 մլն դոլարից մի փոքր պակաս)։ Նրանք միասին ավելի քիչ են վճարել, քան «Շանգրի Լա» խաղատունը (մոտ 7.6 մլրդ դրամ կամ 20 մլն դոլարից մի փոքր պակաս)։ Եվ դա այն դեպքում, երբ մի կողմից խոսքը հարյուրավոր միլիոն դոլար կապիտալիզացիայով ընկերությունների մասին է, իսկ մյուս կողմից` Հայաստանի չափանիշներով խոշոր խաղատան, որը սակայն անտեսանելի է նրա սահմաններից դուրս։
Պատճառն այն է, որ այս և շատ այլ ՏՏ ընկերությունները գրանցվում են ԱՄՆ-ում, նույնիսկ եթե դրանց հիմնադիրները ոչ թե սփյուռքից են, այլ Հայաստանից (ինչպես և վերոնշյալ երեք ընկերությունների և մի շարք այլ ընկերությունների դեպքում)։
Հայաստանն այդ ընկերությունները շրջանցում են ոչ բարձր հարկերի պատճառով` ԱՄՆ-ում դրանք ավելի բարձր են։ Նահանգներում դաշնային շահութահարկը 21% է, իսկ մինչ 2017 թվականը` 35% էր։ Սրան գումարած մի շարք նահանգներ տեղական շահութահարկ են գանձում։ Հարկերի համար դուրսգրումներ են պահանջվում, բայց ոչ շատ մեծ։ Իսկ Հայաստանում շահութահարկը 20% էր, 2021 թվականին նվազեցվել է մինչև 18%։ Բացի այդ, իշխանությունները ՏՏ ընկերությունների նկատմամբ միշտ առանձնակի վերաբերմունք են ունեցել և ավելորդ անգամ աշխատել են ստուգումներով չանհանգստացնել։
Այդ դեպքում ինչո՞ւ ԱՄՆ և ոչ Հայաստան։ Հիմնական պատճառը կապիտալի հասանելիությունն է. ՏՏ ընկերություններում ներդրում իրականացնողներն ու ստարտափերը կենտրոնացած են Նահանգներում, քանի որ այնտեղ է գտնվում ՏՏ ծառայությունների պատվիրատուների զգալի մասը (էկոնոմիկայի տարբեր ոլորտներից)։ Նրանց ավելի մոտ ու հասկանալի է ԱՄՆ-ի օրենսդրությունը, քան փոքր ու անծանոթ Հայաստանի։
«Այդ իսկ պատճառով, եթե մենք ընկերություն գրանցենք Հայաստանում, համոզված չեմ, որ նույնպիսի կապիտալիզացիա կունենանք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։
© Sputnik / Aram GareginyanKrisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը
Сооснователь компании Krisp Артавазд Минасян - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը
Միևնույն ժամանակ ՏՏ ոլորտում մասնավոր ներդրողներն այնքան շատ են, որ ընկերություններից շատերը նույնիսկ անհրաժեշտություն չեն տեսնում բորսայում միջոցներ ներգրավվելու։ Նրա խոսքով` դրա համար կատարելագործել է պետք կորպորատիվ կառավարումն ու ֆինանսական հաշվետվության չափորոշիչները, իսկ դա անելու կարիք չկա, եթե գումարն առանց դրա էլ հեշտ է գտնել։
Միևնույն ժամանակ, և՛ իրենց, և՛ այլ ընկերություններ ժամանակ առ ժամանակ Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկում են` ինչպես կարելի է փոխել օրենսդրությունը ոլորտում, որպեսզի առանց երկրի շահերին վնաս հասցնելու հարմարեցնել այն օտարերկրյա ներդրողների սպասումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ նախարարության համար սա հիմնական խնդիրներից մեկն է։
«Իհարկե մեկ օրում անհնար է ամեն ինչ փոխել, սակայն մենք հավաքում ենք ընկերությունների արձագանքներն այն մասին, թե մեր օրենսդրության մեջ ինչ փոփոխություններ պետք է արվեն, որ նպաստեն ներդրողների ներգրավմանը», – հայտարարեց նախարարը։
© Sputnik / Aram NersesyanԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը
Министр высокотехнологичной промышленности Армении Роберт Хачатрян на пресс-конференции, посвященной работе армянского спутника ArmSAT-1 (18 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2023
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը
Խաչատրյանը հավելեց, որ գուցե որոշ դեպքերում օրենքները հնարավոր չէ փոխել, սակայն դրա փոխարեն կարելի է այնպիսի արտոնություններ կիրառել, որոնք չկան ԱՄՆ-ում։
Այս ընկերությունների կարևորությունը որևէ մեկը չի հերքում։ Նրանք այստեղ ստորաբաժանումներ են տեղակայում, մեծ թվով ծրագրավորողներ աշխատանքի ընդունում բարձր աշխատավարձով։ Սակայն եթե խոսենք բյուջե հատկացումների մասին, ապա նրանց հարկերը հիմնականում սահմանափակվում են աշխատակիցների եկամտահարկերի վճարմամբ, իսկ շահութահարկը Հայաստանի կողքով է անցնում։
Լրահոս
0