00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանիան ապօրինի ներգաղթյալնե՞ր է առաջարկում Հայաստանին. նոր հեռանկարներ են բացվում

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2024
Բաժանորդագրվել
Անցած տարվա հունիսին նույնիսկ արդեն պատրաստ էր առաջին ինքնաթիռը, որը պիտի ներգաղթյալներին Լոնդոնից հասցներ Կիգալի, և այն ժամանակվա վարչապետ Լիզ Թրասն ասաց, որ օդանավը բոլոր դեպքերում կթռչի՝ անկախ ներգաղթյալների թվից։
Այսօրվա պես հիշում եմ, որ «մութ ու ցուրտ» տարիներին էսպիսի մի տարօրինակ և զավեշտալի դեպք էր կատարվել։ Կուբայի այն ժամանակվա ղեկավար Ֆիդել Կաստրոն՝ ելույթ ունենալով միակ կուսակցության հերթական համագումարում և անդրադառնալով այլախոհներին, ասել էր. «Իսկ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն կոմունիստական կուսակցության քաղաքականության հետ, ես կուղարկեմ…»։ Էստեղ առաջնորդը մի պահ կանգ էր առել՝ երևի մտաբերելով, թե որն է աշխարհի ամենավատ վայրը, և շարունակել էր. «Ես նրանց կուղարկեմ Հայաստան»։
Հիշեցի այդ դրվագը, երբ Լոնդոնում լույս տեսնող «Times» օրաթերթում կարդացի, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեր ղեկավարության հետ քննարկում է անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու հարցը։
Նոր փորձություն Մերձավոր Արևելքում. որոշ հավատացյալներ կփորձեն իրագործել հին կանխատեսումը
Համաձայնե′ք, բավական անսպասելի և վիճահարույց նախաձեռնություն է, բայց անգլիական թերթը՝ հղում անելով իրեն հասու դարձած պաշտոնական փաստաթղթերին, պնդում է, որ Հայաստանը ամենևին էլ միակ երկիրը չէ. անօրինական ներգաղթյալներին, որոնք բրիտանական ափ են հասել ռետինե նավակներով՝ կտրելով Լա Մանշի նեղուցը, առաջարկվել է ընդունել նաև Կոտ դ’Իվուարին, Կոստա-Ռիկային և Բոտսվանային։ Այսինքն, այն երկրներին, որոնք, մի կողմից, մեղմ ասած, այնքան էլ հարուստ չեն ու լրացուցիչ փողի կարիքն ունեն, բայց, մյուս կողմից, ընդհանուր առմամբ հարգում են մարդու իրավունքները և դժվար թե դաժան վարվեն ներգաղթյալների հետ։
Հայաստանի արտգործնախարարությունը շտապել է պարզաբանել, թե այս մասին «առարկայական բանակցություններ» չկան, սակայն, կարծում եմ, կարելի է փորձել տեղեկություններ ստանալ նաև Հայաստանի նախագահից, որովհետև լոնդոնյան թերթը պնդում է, մեջբերեմ.
«Վարչապետ Ռիշի Սունակը նախաձեռնել էր ներգաղթյալներին տեղավորելու լրացուցիչ հնարավորությունների որոնումը 2022 թվականին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Եվ ըստ լրատվամիջոցների հայտնաբերված փաստաթղթերի, Սունակը այս հարցի շուրջ բանակցություններ էր վարում երրորդ պետությունների ղեկավարների հետ նույնիսկ Չարլզ Երրորդի թագադրման՝ անցած տարվա արարողության ժամանակ»,- գրում է թերթը։
Իսկ ո՞վ էր անցած տարի գնացել Լոնդոն։ Այո′, շատ ճիշտ եք՝ Վահագն Խաչատուրյանը, որը պաշտոնական հաղորդագրության համաձայն, առանձնազրույց է ունեցել նաև Ռիշի Սունակի հետ։ Չեմ համարձակվի պնդել, թե այդ հանդիպմանը հենց ներգաղթյալներին ընդունելու հարցն է քննարկվել։ Մանավանդ, որ ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանը սպասում է, թե ինչ արդյունք կտա Ռուանդայի փորձը։
Այո′, անօրինական ներգաղթյալներին այլ երկրներում տեղավորելու գաղափարը բոլորովին նոր չէ։ Դեռ երկու տարի առաջ Մեծ Բրիտանիան և Ռուանդան պայմանագիր ստորագրեցին, որով Ռուանդան պարտավորվել է ընդունել Մեծ Բրիտանիայում ապաստան հայցող ապօրինի ներգաղթյալներին և չուղարկել նրանց այն երկրները, որտեղից եկել են, քանզի այնտեղ նրանց տարբեր վտանգներ են սպառնում։
Հայաստան-Իսրայել. զարմանալիորեն նման իրավիճակ միանգամայն տարբեր երկրներում
Անցած տարվա հունիսին նույնիսկ արդեն պատրաստ էր առաջին ինքնաթիռը, որը պիտի ներգաղթյալներին Լոնդոնից հասցներ Կիգալի, և այն ժամանակվա վարչապետ Լիզ Թրասն ասաց, որ օդանավը բոլոր դեպքերում կթռչի՝ անկախ ներգաղթյալների թվից։ Բայց ինքնաթիռը չթռավ այն պարզ պատճառով, որ չեկավ ոչ ոք. անխտիր բոլոր ներգաղթյալները դիմել էին փաստաբաններին՝ խնդրելով հիմնավորել, որ Բրիտանիայի իշխանություններն իրավունք չունեն իրենց ուղարկելու Աֆրիկա։ Ներգաղթյալներին պաշտպանեցին նաև բրիտանական արհմիություններն ու եկեղեցին։ Իսկ Չարլզը, որն այն ժամանակ դեռ արքայազն էր, կառավարության նախաձեռնությունը «ահավոր» անվանեց։
Այս վերջին օրերին, երբ հայտնի դարձավ, որ ներգաղթյալներին ընդունելու առաջարկ բրիտանացիները ոչ միայն Ռուանդային, այլև Հայաստանին են արել, շատերը միանգամից ընդվզել են։ Խորհուրդ կտայի չշտապել և չնմանվել հայաստանյան ընդդիմությանն ու լրագրողներին, որոնք միայն վատն են տեսնում։ Եկեք կենտրոնանանք լավ կողմերի վրա։ Հետո՞ ինչ, որ Երևանի փողոցները կողողեն աֆղանները, իրաքցիներն ու աֆրիկացիները, չէ՞ որ դրա դիմաց փող կստանանք։ Որքան՝ չեն ասում։ Բայց Լոնդոնում հո գիտեն, որ մենք վերջերս շատ վատ ընդունեցինք Եվրամիության տրամադրած 270 միլիոն եվրոն, և հասկանալով, որ դա հայաստանցիներիս համար արդեն փող չի, համոզված եմ, որ Լոնդոնը մեզ ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ կառաջարկի։ Մենք էլ դեռ կսակարկենք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ (6 հունվարի, 2021 թ.). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2024
Մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք. բարգավաճ ամերիկացիներն էլ են խիստ դժգոհ կյանքից
Բայց ամենակարևորը։ Երևի արդեն չեք էլ հիշում, որ վերջին պատերազմի հենց նախօրեին վարչապետը ներկայացրեց մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման տեսլականը։ Դրա կետերից մեկն էր՝ 2050 թվականին Հայաստանի բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի։ Հիմա արդեն պարզ է՝ եթե հենց այսօրվանից սկսենք անօրինական ներգաղթյալներ ընդունել ոչ միայն Բրիտանիայից, այլև ողջ աշխարհից, 25 տարի հետո մեր բնակչության թիվը 5 միլիոնի չէ, 10 միլիոնի էլ կհասցնենք։ Եվ չար լեզուները վերջապես կդադարեն պնդել, թե Հայաստանի ներկա իշխանությունները չեն կատարում իրենց խոստումները։ Մնում է միայն հուսալ, որ այսօրվա իշխանությունները 2050 թվականին էլ կշարունակեն հմտորեն կառավարել Հայաստանը։ Չգիտեմ, դուք՝ ինչպես, բայց ես լավատես եմ։
Լրահոս
0