00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր փորձություն Մերձավոր Արևելքում. որոշ հավատացյալներ կփորձեն իրագործել հին կանխատեսումը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցԼացի կամ Հառաչանքի պատը Երուսաղեմում
Լացի կամ Հառաչանքի պատը Երուսաղեմում - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
Լացի կամ Հառաչանքի պատը Երուսաղեմում
Բաժանորդագրվել
Եթե հրեա հավատացյալները այս ամսվա վերջին փորձեն իրականացնել մոտ երկու հազար տարի առաջ արված կանխատեսումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, որն առանց այն էլ ծայրաստիճան սրվել էր Իսրայելին հասցված իրանական հարվածի պատճառով, կարող է պարզապես անկանխատեսելի դառնալ։
Միանգամից ասեմ, որ կանխատեսումը, որը նկարագրված է նաև Հին կտակարանում, այնքան անորոշ է, որ, ըստ տարբեր աղբյուրների, նույնիսկ Սողոմոն թագավորը ժամանակին չի կարողացել հասկանալ, թե ինչ պետք է արվի Օծյալի, այսինքն՝ Մեսիայի գալստյան համար։ Սակայն կրոնական որոշ կազմակերպություններ համոզված են՝ Սուրբ գրքերում ամեն ինչ հստակ ասված է։ Մեսիան կհայտնվի այն ժամանակ, երբ կկատարվեն երեք պայմանները։ Առաջին՝ Իսրայելը կվերածնվի, երկրորդ՝ Երուսաղեմը կրկին հրեական քաղաք կդառնա, և երրորդ՝ նոր տաճար կկառուցվի Տաճարի լեռան վրա։
«Այլմոլորակայիններ, որտե՞ղ եք», հարցնում ենք. պատասխան չկա, բոլորը թաքնվել են անտառում
Այս տեսակետն է արտահայտում, մասնավորապես, «Տաճարի ինստիտուտ» իսրայելական կազմակերպությունը, որը շատերը ծայրահեղական են համարում։ Ժամանակին The New Yorker ամերիկյան հանդեսը այն նույնիսկ «հրեական Թալիբան» էր անվանել։ Այս կազմակերպության անդամները համոզված են, որ առաջին երկու պայմանները կատարված են՝ Իսրայելը հազարամյա փորձություններից հետո վերականգնվել է, այսինքն, մոտ 80 տարի առաջ ստեղծվել է Իսրայել պետությունը, Երուսաղեմն էլ հրեական քաղաք է դարձել, ավելին, դեռ այն ժամանակ, երբ մեզ դպրոցում սովորեցնում էին, թե Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվն է, հրեաները համոզված էին, որ իրականում իրենց մայրաքաղաքը Երուսաղեմն է։ Եվ ուրեմն, Մեսիայի երկրորդ գալուստն ապահովելու համար մնում է ընդամենը կատարել վերջին պայմանը՝ նոր տաճար կառուցել Երուսաղեմում գտնվող Տաճարի լեռան վրա։ Բայց ամենադժվարն էլ հենց սա է։
Ինչո՞ւ են հրեաները միշտ այնքան մեծ նշանակություն տվել տաճարի կառուցմանը։ Որովհետև ի սկզբանե տաճարը եղել է ազգի միասնականության և հզորության խորհրդանիշը։ Առաջին տաճարը մեր թվարկությունից առաջ 900-ական թվականներին սկսել է կառուցել առասպելական Դավիթ թագավորը։ Նրա գործը շարունակել է Սողոմոն իմաստունը։ Դա իրոք Իսրայելի ծաղկման դարաշրջանն էր։ Իսկ դարեր անց Իսահակ Նյուտոնը պնդում էր, թե Սողոմոնի տաճարն իրականում Տիեզերքի հատակագիծն էր, որում կոդավորված էին ոչ միայն բնության բոլոր օրենքները, այլև աստվածային ճշմարտությունը։
Բայց չորս դար անց բաբելոնացիները հիմնովին ավերեցին այդ առեղծվածային շինությունը։ Հետագայում առաջին տաճարի տեղում կառուցվեց երկրորդը, բայց դա էլ Քրիստոսի ծննդից 70 տարի առաջ քանդեցին հռոմեացի զինվորները։ Մնաց միայն, այսպես կոչված՝ Լացի կամ Հառաչանքի պատը։
Եվ ամենևին պարզ չէ, թե ինչպես են պատրաստվում հրեաները կառուցել երրորդ տաճարն այն տեղում, որտեղ հիմա հառնում է Ալ Աքսա մզկիթը՝ մահմեդականների երրորդ կարևորագույն սրբավայրը Մեքքայից և Մեդինայից հետո։ Ավելին, Ալ Աքսայի հետ մեկ միասնական համալիր է կազմում Ժայռի գմբեթը, որը հաստատ տեսել եք Երուսաղեմի գրեթե բոլոր լուսանկարներում և որը ներառված է համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Պատկերացրե′ք, թե ինչ է կատարվելու ողջ մահմեդական աշխարհում, եթե հանկարծ Իսրայելի կառավարությունը հայտարարի՝ անկախ ամեն ինչից, մենք այստեղ կառուցելու ենք մեր երրորդ տաճարը։
Բողոքի ակցիա Երուսաղեմում - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Հայաստան-Իսրայել. զարմանալիորեն նման իրավիճակ միանգամայն տարբեր երկրներում
Բայց սա միակ դժվարությունը չէ։ Սուրբ գրքերի համաձայն, երրորդ տաճարը կառուցելուց առաջ Երուսաղեմում պետք է կատարվի հնուց եկող մի արարողություն՝ շեկ կովերի զոհաբերություն։ Առաջին հայացքից՝ պրոբլեմ չկա։ Այնինչ, վերջին 40 տարվա ընթացքում «Տաճարի ինստիտուտը» համապատասխան կովեր էր որոնում աշխարհով մեկ ու չէր գտնում։ Խնդիրն այն է, որ այդ շեկ կովերը այլ գույնի մի մազ անգամ չպիտի ունենան։ Ավելին, պիտի երբեք կթված չլինեն, մի խոսքով, լրիվ անարատ։ Ի վերջո, երկու տարի առաջ տեխասցի ֆերմերներից մեկը հայտարարեց, որ 5 նման կով ունի։ Ռաբբիների կողմից կովերի անարատությունը հաստատելուց հետո նրանք ինքնաթիռով բերվեցին Իսրայել։ Բեն Գուրիոնի անվան օդակայանում կովերին դիմավորեց իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, իսկ ակտիվիստները հայտարարեցին, որ մտադիր են իրականացնել զոհաբերության արարողությունը Փեսախից, այսինքն, հրեական Զատկից հետո։
Հրեական Զատիկը, որը մեկ շաբաթ է տոնվում, այս տարի սկսվելու է առաջիկա կիրակի օրը և տևելու է մինչև ապրիլի վերջը։ Պաղեստինցիների առաջնորդներն արդեն հայտարարել են. «Հրեաները մտադիր են վերակենդանացնել անընդունելի կրոնական միֆը՝ մի ողջ ազգի զգացմունքները վիրավորելու համար»։
Լրահոս
0