00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք. բարգավաճ ամերիկացիներն էլ են խիստ դժգոհ կյանքից

© AFP 2024 / ALEX EDELMANԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ (6 հունվարի, 2021 թ.). Վաշինգտոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ (6 հունվարի, 2021 թ.). Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2024
Բաժանորդագրվել
Եթե դուք գոհ չեք ձեր կյանքից, խորհուրդ կտամ մխիթարվել նրանով, որ իրենց կյանքից ամենևին գոհ չեն նաև հզոր տերության՝ Միացյալ Նահանգների քաղաքացիները։ Անցած շաբաթվա վերջին ամերիկյան լրատվամիջոցներից մեկը՝ «The Hill»-ը, մի հոդված էր հրապարակել, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Ինչո՞ւ են ամերիկացիներն այդքան դժբախտ»։ Հեղինակը փաստում է, որ ամերիկացիները դժգոհ են բառացիորեն ամեն ինչից՝ իշխանություններից սկսած մինչև տնտեսություն և կրթություն։ Խոստովանենք՝ շատ ծանոթ պատկեր է։
Խաղաղությունը և անվտանգությունը տարբեր հասկացություններ են. գիտակցո՞ւմ ենք արդյոք
Ընդ որում. մեր, այսպես ասենք,«հայաստանյան դժբախտությունը» միանգամայն հասկանալի է՝ մի քանի ամիս առաջ Արցախ ենք կորցրել, պլյուս՝ հիմա էլ գրեթե ամեն շաբաթ մեր ամենաբարձր ղեկավարներից ենք լսում նույն սպառնալիքը՝ այսինչ բանը չանենք, պատերազմ կսկսվի։ Դե արի ու երջանիկ եղիր նման պայմաններում։ Այսինքն, մեր դեպքում ամեն ինչ հասկանալի է, բայց թե ինչու են ամերիկացիները գնալով ավելի ու ավելի դժբախտանում` շատ դժվար է հասկանալ։ Ըստ «Gallup»–ի հարցումների` երջանիկ երկրների ցանկում Ամերիկան այս տարի զբաղեցրել է 23-րդ տեղը։ Հիմա կասեք՝ ուր է թե մենք լինեինք աշխարհի երեսուն ամենաերջանիկ երկրների շարքում, բայց նկատեք՝ անցած տարի Ամերիկան 15-րդն էր, այսինքն` միանգամից 8-կետանոց երջանկության կորուստ։
Եվ, ախր, վերջին տարում մի առանձնապես վատ բան էլ չի պատահել Ամերիկայում, չնայած «Washington post»-ը գրել է՝ ամենաահավոր բանն այն էր, որ Ջո Բայդենը հայտարարեց, թե մասնակցելու է նախագահի այս տարվա ընտրություններին։ Բայց դա ի՜նչ մի դժբախտանալու պատճառ է։ Հիշում եմ` մեզ մոտ, երբ մի քանի տարի առաջ քաղաքական գործիչներից մեկը հայտարարեց, որ կա′մ ինքն է լինելու վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու, հարյուրհազարավոր մարդիկ պարզապես երջանիկ էին։ Չգիտեմ՝ երջանի՞կ են արդյոք նրանք այսօր, բայց դա բոլորովին այլ թեմա է։
Մենք ու ամերիկացիները նման ենք միմյանց նաև նրանով, որ շատ քիչ ենք հավատում «աննախադեպ» տնտեսական հաջողությունների մասին իշխանությունների պնդումներին։ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի դպրոցի ավագ գիտաշխատող Տարա Զոնենշայնը, որը, ի դեպ, մի ժամանակ պաշտոն էր զբաղեցնում պետքարտուղարությունում, փաստում է. «Ընդհանուր առմամբ, ամերիկացիները համոզված են, որ գնալով ավելի ու ավելի աղքատ են դառնում։ Եվ սա այն դեպքում, երբ Բայդենի վարչակազմն ամեն օր վարդագույն թվեր է հրապարակում։
Ամերիկյան ընտրություններ. Ռոբերտ Քենեդին և Նիքոլ Շենահանը կարող են խառնել բոլոր քարտերը
Ֆինանսական սթրեսը հանգեցրել է այն բանին, որ, ըստ վերջին հարցումների, ամերիկացիների մեկ երրորդը կցանկանար ապրել այլ երկրում, այնինչ, դեռ կես դար առաջ նման մտադրություն էր հայտնում 10 ամերիկացիներից ընդամենը մեկը»,- գրել է Զոնենշայնը։ Համաձայնեք` իրոք անհասականալի է։ Մենք՝ հայերս, համաշխարհային ազգ ենք, ինչը գերազանցապես արտահայտվում է նրանում, որ շատ ենք սիրում «գրին քարտը» և երազում ենք գոնե մի փոքրիկ անկյուն ունենալ Գլենդելում։ Բայց որ ամերիկացիներն էլ են կամաց-կամաց համաշխարհային ազգ դառնում, դա արդեն նորություն է։
Երևի դուք էլ եք զգացել, որ մանավանդ վերջին տարիներին հայաստանցիներս դարձել ենք շատ ավելի պառակտված և չհանդուրժող ու կորցրել ենք հավատն ամեն ինչի նկատմամբ։ Հիմա տեսեք, թե «The Atlantic» պարբերականում ինչ է գրում Նյու Յորքի համալսարանի բիզնեսի դպրոցի սոցիալական հոգեբանության մասնագետ Ջոնաթան Հայդտը. «Բաբելոնի աշտարակի շինարարության պատմության նման մի բան կատարվեց Ամերիկայում վերջին 10-15 տարիներին։ Ինչ-որ բան փոխվեց, ընդ որում՝ շատ արագ, և մենք դարձանք շփոթված, սկսեցինք չհասկանալ միմյանց, խոսել տարբեր լեզուներով և այլև չենք կարող համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե որն է ճշմարտությունը։ Մի խոսքով` կտրվեցինք իրարից և սեփական պատմությունից»։
Մարդկությունը ժխտում է, որ արդեն ապրում ենք մարդկության դարաշրջանում
Այս ամենն ավելի խորացրին քաղաքական կրքերը։ Մանավանդ՝ Դոնալդ Թրամփի հայտնվելը։ Ամերիկացի լրագրող Դենիել Էլիոտը պատմում է. «Ընտրությունների ժամանակ շատ եմ շրջել տարբեր նահանգներով։ Գյուղական վայրերում ընտրողներից շատերը համոզված էին, որ իրենց ձայնը չի լսվում, հաշվի չի առնվում իրենց կարծիքը, ավելին` իշխանություններն իրենց պարզապես թողել են բախտի քմահաճույքին։ Հենց այդ դժգոհությունն էլ պատճառ դարձավ, որ շատ շատերը քվեարկեցին Դոնալդ Թրամփի օգտին, որը նրանց հետ հասկանալի լեզվով էր խոսում։ Բայց անցան տարիներ, և մարդիկ զգացին, որ իրենք էլի մնացել են ճամփեզրին»։
Անկեղծ խոստովանեմ՝ կարդում էի իմ ամերիկացի գործընկերոջ այս հոդվածը ու անընդհատ մտածում. «Ախր, այս մարդը մեր հարազատ հայաստանյան իրականությունն է նկարագրում»։
Լրահոս
0