00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-Իսրայել. զարմանալիորեն նման իրավիճակ միանգամայն տարբեր երկրներում

© AP Photo / Leo CorreaԲողոքի ակցիա Երուսաղեմում
Բողոքի ակցիա Երուսաղեմում - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Բողոքի ակցիա Երուսաղեմում
Բաժանորդագրվել
Հայաստանյան և իսրայելյան իրողությունների միջև զուգահեռները առաջին հայացքից կարող են զարմանալի թվալ, բայց...
Ճիշտ այնպես, ինչպես մենք երկար ժամանակ չէինք կարողանում հաղթահարել 2020 թվականի պարտության ցնցումը, այնպես էլ իսրայելցիները մոտ կես տարի շոկի մեջ էին անցած աշնան կեսերին կատարվածից հետո։ Բոլորը սպասում էին, թե ինչպես կհանգուցալուծվի պայքարը ՀԱՄԱՍ–ի դեմ, բայց հիմա արդեն պարզ է, որ հեշտ լուծումներ գոյություն չունեն։ Ու ողջ զայրույթը ՀԱՄԱՍ–ի փոխարեն ուղղվեց Բենիամին Նեթանյահուի դեմ։ Կիրակի Երուսաղեմում բազմահազարանոց հանրահավաք կազմակերպվեց, որի մասնակիցները պահանջեցին վարչապետի հրաժարականը։
Նեթանյահուն խոստովանել է, որ ՑԱԽԱԼ–ը Գազայում հարվածներ է հասցրել անմեղ մարդկանց
Հիշենք, որ Հայաստանում էլ վերջին պատերազմից հետո շատերը մեղադրում էին իշխող ուժին և հրաժարականներ պահանջում, ինչն ավարտվեց նրանով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող ուժը կատարյալ հաղթանակ տարավ, և բացարձակ ոչինչ չփոխվեց։
ՀՀ ո՞ր գյուղերի կենսական տարածքներն է այս կամ այն ​​կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն
Ի դեպ, որոշ ընդդիմադիրներ պատրանքներ ունեն, որ եթե այս տարի նոր ընտրություններ տեղի ունենան, արդյունքը բոլորովին այլ կլինի, և այն ուժը, որը հիմա իշխում է Հայաստանում, ջախջախիչ պարտություն կկրի։ Այնինչ իրականությունն այն է, որ, այո՛, հանրության մի մասը, մեղմ ասած, խիստ դժգոհ է իշխանավորներից։ Այո՛, հենց այս իշխանությունների օրոք աննախադեպ բաներ կատարվեցին՝ կորցրինք Արցախը, զինված ադրբեջանցիները գրավեցին Հայաստանի որոշ սահմանամերձ տարածքներ և հիմա ամրանում են Ջերմուկից ընդամենը մի 4 կիլոմետր հեռավորության վրա, բայց ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումների` եթե խորհրդարանի ընտրությունները կայանային այս կիրակի, «Քաղաքացիական պայմանագիրը» կստանար ձայների 17 տոկոսը, մինչդեռ մնացած կուսակցությունները 5 տոկոս էլ չէին հավաքի։ Այսինքն` կրկին գրեթե ոչինչ չէր փոխվի՝ պարզապես իշխող ուժը կկորցներ մեծամասնությունը խորհրդարանում, բայց, ամենայն հավանականությամբ, էլի ինքը կկազմավորեր կառավարությունը, որը, բնականաբար, կգլխավորեր նույն մարդը։ Հասկանում եմ, որ շատերի համար բավական ծանր է ընդունել այս իրողությունը, բայց, ինչպես հայտնի է, իրողությունը չի փոխվում միայն այն պատճառով, որ որևէ մեկն այն չի ընդունում։ Սա հրաշալի գիտի նաև Բենիամին Նեթանյահուն։
Երուսաղեմում կայացած կիրակնօրյա հանրահավաքի մասնակիցները, որոնք, ի դեպ, խոստացան շարունակել իրենց բողոքը նաև առաջիկա օրերին, ինչ ասես, որ չէին ասում Նեթանյահուի հասցեին։ Ընդամենը մի երկու օրինակ բերեմ, որպեսզի ինքներդ համոզվեք, թե ինչ նման են այն մտքերը, որոնք արտահայտվում են Երուսաղեմի կենտրոնում և Երևանի Ազատության հրապարակում։ Կատյա անունով կինը, որի տղան հիմա ծառայում է բանակում և գտնվում է Գազայի հատվածում, ԲիԲիՍի-ին ասել է. «Եկել եմ հայտնելու Նեթանյահուին, որ մեծ հաճույքով մի ուղղությամբ ամենաթանկ տոմսը կգնեմ նրա համար, միայն թե նա հեռանա այստեղից։ Եվ թող իր հետ տանի իր բոլոր ապաշնորհ թիմակիցներին, այդ անտաղանդ ու անպիտան մարդկանց, որոնց նմանը մեր հասարակությունը դեռ երբեք չէր տեսել»։
Իսկ պաշտոնաթող գեներալ Դավիթ Ագմոնը, որը նույնպես եկել էր բողոքելու Կնեսետի դիմաց, խոստովանում է. «Շատ լավ եմ ճանաչում Նեթանյահուին, որովհետև 1996 թվականին նրա վարչակազմի առաջին ղեկավարն եմ եղել։ Մնացի երեք ամիս ու հեռացա։ Ինչո՞ւ։ Որովհետև հասկացա, որ նա վտանգ է ներկայացնում Իսրայելի համար։ Նա որոշումներ կայացնել չգիտի, նա վախկոտ է։ Միակ բանը, որը նրա մոտ լավ է ստացվում, խոսելն է։ Ու նաև տեսա, որ այդ մարդը իր կնոջից կախում ունի։ Դրա համար էլ երեք ամսից ես նրան ասացի. «Բիբի՛, դու օգնականների կարիք չունես, դու քեզ փոխարինողի կարիք ունես»։ Թողեցի ու գնացի»,- պատմել է գեներալը։
Այսինքն` դեռ գրեթե 30 տարի առաջ որոշ զինակիցներ Նեթանյահուին կոչ էին անում հեռանալ, բայց փաստն այն է, որ այդ մարդն այժմ Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետն է։ Ու բոլորովին չի պատրաստվում հեռանալ, ինչի մասին էլ հայտնել է հենց այն ժամանակ, երբ բողոքի ցույցը խորհրդարանի դիմաց դեռ չէր էլ ավարտվել։ Իսրայելցի վերլուծաբանները փաստում են՝ Նեթանյահուի ինքնավստահությունը հիմքեր ունի. իհարկե նրա կողմնակիցների թիվը գնալով պակասում է, բայց նրանք կրկին ու կրկին պատրաստ են քվեարկել, ինչպես ոմանք են ասում, «իրենց սրտի վարչապետի» օգտին, մանավանդ որ ընդդիմությունը ավելի համակրելի և վստահելի թեկնածություն չի առաջարկում։ Ծանոթ պատկեր է, չէ՞։
Լրահոս
0