https://arm.sputniknews.ru/20240216/inchu-e-2018-in-sargsjann-arajadrvel-varchapeti-pashtvonum-nakhkin-nakhagahy-parzabanum-e-72358906.html
Ինչո՞ւ է 2018-ին Սարգսյանն առաջադրվել վարչապետի պաշտոնում. նախկին նախագահը պարզաբանում է
Ինչո՞ւ է 2018-ին Սարգսյանն առաջադրվել վարչապետի պաշտոնում. նախկին նախագահը պարզաբանում է
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը հռետորական հարց հնչեցրեց իր հրաժարականը պահանջած քաղաքացիներին` թե ինչի են վերջիններս հասել դրանով։ 16.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-16T15:50+0400
2024-02-16T15:50+0400
2024-02-16T15:55+0400
սերժ սարգսյան
նիկոլ փաշինյան
հայաստան
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69084350_0:35:1280:755_1920x0_80_0_0_9a09a18f7c7535bb8a22151a278fd71b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչու է 2018 թվականին առաջադրվել վարչապետի պաշտոնին։Դատական նիստից հետո լրագրողները նրան հարցրին, թե արդյոք ճիշտ է, որ ինքը տեղյակ էր Արցախի 7 շրջանների հանձնման մասինև ինչու չպահեց իր խոստումն ու կրկին առաջադրվեց։Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 31-ից այն ժամանակ ընդդիամդիր գործիչ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլերթ էր սկսել, որպեսզի համախմբեր մարդկանց` թույլ չտալու Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։ Ուղիղ 1 ամիս անց` Փաշինյանն արդեն Երևանում էր ու բողոքի ակցիաներ էին իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում։ Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց, բողոքի ալիքն էլ ավելի մեծացավ։ Ի վերջո` ապրիլի 23-ին նորընտիր վարչապետը հրաժարական տվեց։ Մայիսի 8–ին ԱԺ–ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69084350_200:0:1280:810_1920x0_80_0_0_c41678a9c0a56c5634ddb4200c65efbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, հայաստան, վարչապետ
սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, հայաստան, վարչապետ
Ինչո՞ւ է 2018-ին Սարգսյանն առաջադրվել վարչապետի պաշտոնում. նախկին նախագահը պարզաբանում է
15:50 16.02.2024 (Թարմացված է: 15:55 16.02.2024) Սերժ Սարգսյանը հռետորական հարց հնչեցրեց իր հրաժարականը պահանջած քաղաքացիներին` թե ինչի են վերջիններս հասել դրանով։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչու է 2018 թվականին առաջադրվել վարչապետի պաշտոնին։
Դատական նիստից հետո լրագրողները նրան հարցրին, թե արդյոք ճիշտ է, որ ինքը տեղյակ էր Արցախի 7 շրջանների հանձնման մասինև ինչու չպահեց իր խոստումն ու կրկին առաջադրվեց։
«Ես տրամաբանության հետք չեմ տեսնում այդ խոսակցություններում։ Եթե այդպիսի բան կար` ինչու էի վարչապետ առաջադրվում, ժամկետն ավարտվել էր, կգնայի մեր տուն։ Ես անձնական շահ չունեի, չեմ ձգտել։ Դրանով փորձել եմ հեռացնել արհավիրքը իմ Հայաստանից ու հայ ժողովրդից։ Թող իմ հրաժարականը պահանջող բոլոր անձինք ասեն, թե դրանով ինչի են հասել»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 31-ից այն ժամանակ ընդդիամդիր գործիչ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլերթ էր սկսել, որպեսզի համախմբեր մարդկանց` թույլ չտալու Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։
Ուղիղ 1 ամիս անց` Փաշինյանն արդեն Երևանում էր ու բողոքի ակցիաներ էին իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում։ Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց, բողոքի ալիքն էլ ավելի մեծացավ։ Ի վերջո` ապրիլի 23-ին նորընտիր վարչապետը հրաժարական տվեց։ Մայիսի 8–ին ԱԺ–ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։