https://arm.sputniknews.ru/20231123/erevani-metrvopvoliteni-verakangnum-pul-ii-i-finansavvorumy-erkaradzgvec-minchev-tareverj-68998605.html
«Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II»-ի ֆինանսավորումը երկարաձգվեց մինչև տարեվերջ
«Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II»-ի ֆինանսավորումը երկարաձգվեց մինչև տարեվերջ
Sputnik Արմենիա
Պայմանագրով ֆինանսավորվում են Երևանի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումները: 23.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-23T11:10+0400
2023-11-23T11:10+0400
2023-11-23T11:10+0400
մետրո
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36717695_0:57:1100:676_1920x0_80_0_0_2baa2185e97bda368d8463c4953c7372.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» պայմանագրի ֆինանսավորումը երկարաձգվեց մինչև տարեվերջ` դեկտեմբերի 28–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Պայմանագրով ֆինանսավորվում են Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումները:Որոշման մեջ նշվում է, որ մինչ օրս իրականացվել է մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ։ Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծն ամբողջովին պատրաստ է. Երևանի քաղաքապետ«Ինժեների և Երևանի մետրոպոլիտենի հաշվարկով ծրագրի իրականացումից հետո մնալու են ազատ վարկային միջոցներ մոտ 2 մլն եվրոյի չափով, որը Երևանի մետրոպոլիտենը մտադիր է ուղղել դեպոյի արդեն վերանորոգված տանիքի ֆինանսավորման, դռների վերանորոգման, շարժասանդուղքների ձեռքբերման և տեղադրման և այլնի համար»,– նշված է որոշման մեջ:Այսպիսով, ՀՀ կառավարությունը որոշեց վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը երկարաձգվել մինչև 2023 թ. դեկտեմբերի 28–ը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36717695_62:0:1039:733_1920x0_80_0_0_483d9369ddc62626d5fde5d5d2bf6538.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մետրո, երևան
«Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II»-ի ֆինանսավորումը երկարաձգվեց մինչև տարեվերջ
Պայմանագրով ֆինանսավորվում են Երևանի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումները:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» պայմանագրի ֆինանսավորումը երկարաձգվեց մինչև տարեվերջ` դեկտեմբերի 28–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թ. մայիսի 10–ին ստորագրվել և, այնուհետև, փոփոխվել էր «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագիրը` շուրջ 5 մլն եվրո արժողությամբ։ Այն այսօր կրկին փոփոխվեց:
Պայմանագրով ֆինանսավորվում են Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումները:
Որոշման մեջ նշվում է, որ մինչ օրս իրականացվել է մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ։
«Ինժեների և Երևանի մետրոպոլիտենի հաշվարկով ծրագրի իրականացումից հետո մնալու են ազատ վարկային միջոցներ մոտ 2 մլն եվրոյի չափով, որը Երևանի մետրոպոլիտենը մտադիր է ուղղել դեպոյի արդեն վերանորոգված տանիքի ֆինանսավորման, դռների վերանորոգման, շարժասանդուղքների ձեռքբերման և տեղադրման և այլնի համար»,– նշված է որոշման մեջ:
Այսպիսով, ՀՀ կառավարությունը որոշեց վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետը երկարաձգվել մինչև 2023 թ. դեկտեմբերի 28–ը: