https://arm.sputniknews.ru/20230907/erevani-yntrutjunnerin-masnakcelu-iravunq-uni-hh-qaghaqaciutjun-chunecvogh-14-839-andz-65449445.html
Երևանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն չունեցող 14 839 անձ
Երևանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն չունեցող 14 839 անձ
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու գրանցումը հավասարեցվում է մշտական բնակության կարգավիճակին: 07.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-07T19:29+0400
2023-09-07T19:29+0400
2023-09-07T19:29+0400
երևան
ընտրություններ
տիմ ընտրություններ
քաղաքացիություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1464/38/14643895_0:0:1601:901_1920x0_80_0_0_4c59a5df12db84fed04282fc592be5c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձ, այդ թվում ՝ Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի:Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համաձայնագրի համաձայն, որն ուժի մեջ է մտել 2000-ականների սկզբին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու գրանցումը հավասարեցվում է մշտական բնակության կարգավիճակին:«Այսինքն՝ 10 հազար 308 քաղաքացիների թվում նաև Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներն են, որոնք վերջին երկու տասնամյակում գրանցվել են գրանցամատյանում, որպեսզի զուգահեռ կացության իրավունք ստանալու անհրաժեշտություն չլինի և հնարավորություն ունենան իրավական հիմքով երկար ժամանակ բնակվել Հայաստանի Հանրապետությունում», - նշեց Դավթյանը:Դավթյանը հավելեց, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների ներհոսքը ավելացել է մոտ 6000-ով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1464/38/14643895_0:0:1421:1065_1920x0_80_0_0_ed9367c967a551d662cc399fd0398171.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ընտրություններ, տիմ ընտրություններ, քաղաքացիություն, ռուսաստան
երևան, ընտրություններ, տիմ ընտրություններ, քաղաքացիություն, ռուսաստան
Երևանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն չունեցող 14 839 անձ
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու գրանցումը հավասարեցվում է մշտական բնակության կարգավիճակին:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձ, այդ թվում ՝ Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի:
Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:
«Բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն մինչև քվեարկության օրը 18 տարին լրացած, Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարի գրանցված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք: Նման անձանց թիվը կազմում է 14 հազար 839 մարդ, այդ թվում ՝ 1639 օտարերկրացի ՝ կացության իրավունքով, 628 փախստական, 109 քաղաքացիություն չունեցող անձ: ՌԴ քաղաքացիների թիվը 10 308 է»,- ասաց Դավթյանը։
Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համաձայնագրի համաձայն, որն ուժի մեջ է մտել 2000-ականների սկզբին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու գրանցումը հավասարեցվում է մշտական բնակության կարգավիճակին:
«Այսինքն՝ 10 հազար 308 քաղաքացիների թվում նաև Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներն են, որոնք վերջին երկու տասնամյակում գրանցվել են գրանցամատյանում, որպեսզի զուգահեռ կացության իրավունք ստանալու անհրաժեշտություն չլինի և հնարավորություն ունենան իրավական հիմքով երկար ժամանակ բնակվել Հայաստանի Հանրապետությունում», - նշեց Դավթյանը:
Դավթյանը հավելեց, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների ներհոսքը ավելացել է մոտ 6000-ով։