https://arm.sputniknews.ru/20230822/mak-anvtangutjan-khvorhrdy-hamategh-hajtararutjamb-datapartel-e-kiprvosi-turqeri-sadranqy-64698554.html
ՄԱԿ Անվտանգության խորհրդը համատեղ հայտարարությամբ դատապարտել է Կիպրոսի թուրքերի սադրանքը
ՄԱԿ Անվտանգության խորհրդը համատեղ հայտարարությամբ դատապարտել է Կիպրոսի թուրքերի սադրանքը
Sputnik Արմենիա
Խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին ցուցաբերել ճկունություն` համապատասխան տարածքում փոխհամաձայնեցված բանակցություններ անցկացնելու առումով: 22.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-22T11:21+0400
2023-08-22T11:21+0400
2023-08-22T12:13+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
կիպրոս
թուրք
թուրքիա
անվտանգության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633232_0:0:3077:1731_1920x0_80_0_0_1bcec6bb8a93fba057d40c34c31b3356.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Կիպրոսում ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թվիթերյան էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18–ին Կիպրոսի թուրքերը սադրանք են իրականացրել՝ բուլդոզերով խփելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաներին։ Միջադեպը տեղի է ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։«Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ այդ գործողությունը հակասում է խորհրդի բանաձևերին, Անվտանգության և ՄԱԿ-ի բուֆերային գոտում ստատուս քվոյի խախտում է»,– նշված է հաղորդագրության մեջ:Համատեղ հայտարարության մեջ նշված է նաև, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները հանցագործություն են, միջազգային իրավունքի խախտում։ Միաժամանակ ՄԱԿ ԱԽ–ն վերահաստատել է իր լիակատար հանձնառությունը` ՄԱԿ ողջ անձնակազմի անվտանգության պահպանությանը:Խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին` ցուցաբերել ճկունություն, համապատասխան տարածքում փոխհամաձայնեցված բանակցություններ անցկացնելու առումով:Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ՄԱԿ-ին և նրանց վերապահված լիազորությունների կատարմանը բուֆերային գոտում։Նաև ՄԱԿ ԱԽ–ն վերահաստատել է ՄԱԿ-ի` բանագնաց նշանակելու գլխավոր քարտուղարի առաջարկը։ՄԱԿ-ի խաղաղապահներն ապահովագրված չեն. ինչ դասեր կարող է տալ Կիպրոսը Լեռնային Ղարաբաղին
կիպրոս
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39633232_1:0:2732:2048_1920x0_80_0_0_983b5e144f3412c7ab0e16eda73817a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կիպրոս, թուրք, թուրքիա, անվտանգության խորհուրդ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), կիպրոս, թուրք, թուրքիա, անվտանգության խորհուրդ
ՄԱԿ Անվտանգության խորհրդը համատեղ հայտարարությամբ դատապարտել է Կիպրոսի թուրքերի սադրանքը
11:21 22.08.2023 (Թարմացված է: 12:13 22.08.2023) Խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին ցուցաբերել ճկունություն` համապատասխան տարածքում փոխհամաձայնեցված բանակցություններ անցկացնելու առումով:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Կիպրոսում ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թվիթերյան էջում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ օգոստոսի 18–ին Կիպրոսի թուրքերը սադրանք են իրականացրել՝ բուլդոզերով խփելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաներին։ Միջադեպը տեղի է ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։
«Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ այդ գործողությունը հակասում է խորհրդի բանաձևերին, Անվտանգության և ՄԱԿ-ի բուֆերային գոտում ստատուս քվոյի խախտում է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համատեղ հայտարարության մեջ նշված է նաև, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները հանցագործություն են, միջազգային իրավունքի խախտում։ Միաժամանակ ՄԱԿ ԱԽ–ն վերահաստատել է իր լիակատար հանձնառությունը` ՄԱԿ ողջ անձնակազմի անվտանգության պահպանությանը:
Խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին` ցուցաբերել ճկունություն, համապատասխան տարածքում փոխհամաձայնեցված բանակցություններ անցկացնելու առումով:
Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ՄԱԿ-ին և նրանց վերապահված լիազորությունների կատարմանը բուֆերային գոտում։
Նաև ՄԱԿ ԱԽ–ն վերահաստատել է ՄԱԿ-ի` բանագնաց նշանակելու գլխավոր քարտուղարի առաջարկը։