https://arm.sputniknews.ru/20230728/hh-mipn-arajarkner-e-nerkajacrel-bdkh-nistum-lragrvoghneri-nkatmamb-khvochyndvotneri-veraberjal-63617624.html
ՀՀ ՄԻՊ–ն առաջարկներ է ներկայացրել ԲԴԽ նիստում լրագրողների նկատմամբ խոչընդոտների վերաբերյալ
ՀՀ ՄԻՊ–ն առաջարկներ է ներկայացրել ԲԴԽ նիստում լրագրողների նկատմամբ խոչընդոտների վերաբերյալ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը բոլոր կողմերին կոչ է անում խստորեն պահպանել էթիկայի և վարքագծի կանոնները: 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T18:03+0400
2023-07-28T18:03+0400
2023-07-28T18:09+0400
հհ միպ
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/2194/69/21946974_0:0:1600:901_1920x0_80_0_0_56cfcd78b43fd298de576224294a9189.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Միայն դատական իշխանություն–լրագրող փոխգործակցության արդյունքում է հնարավոր երաշխավորել դատական իշխանության գործունեության թափանցիկությունն ու լրագրողական գործունեության անխոչընդոտ իրականացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս մասին շեշտել էի իր առաջարկներում, որոնք ներկայացրել է 2023 թվականի հուլիսի 3-ի ԲԴԽ նիստում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3–ի ԲԴԽ նիստում նախապես հայտարարվել էր, որ դռնբաց է լինելու, բայց լրագրողները չեն կարողացել ներս մտնել և կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։ Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ։Ըստ ՄԻՊ–իգրասենյակի` բացառիկ դեպքերի համար կարելի է հատուկ հարմարեցված տարածք նախատեսել նիստը հեռավար կարգով դիտարկելու նպատակով:Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել ԶԼՄ–երի ներկա լինելու մասին հաղորդագրության հրապարակման, նիստին ներկա գտնվելու նպատակով ԶԼՄ–երի գրանցման ընթացակարգերը։«Անհրաժեշտ է մշակել և իրացնել դատական նիստին մասնակցելու նպատակով գրանցված ԶԼՄ–ների և նիստի այլ մասնակիցների միջև դատական նիստին մասնակցության առումով խտրական վերաբերմունքը բացառելուն ուղղված կառուցակարգեր»,– նշված է Անահիտ Մանասյանի առաջարկների մեջ։ԲԴԽ–ում լրագրողներին խոչընդոտելը ՀԺՄ–ն դատապարտել է, ՄԻՊ–ը սկսել է ուսումնասիրելՕմբուդսմանը հիշեցնում է, որ լրագրողական գործունեության ցանկացած սահմանափակում պետք լինի իրավաչափ, իսկ նման սահմանափակման ցանկացած հնարավորություն պետք է լինի կանխատեսելի և որոշակի:Վերջում Անահիտ Մանասյանը բոլոր կողմերին կոչ է անում խստորեն պահպանել իրենց վերաբերելի էթիկայի և վարքագծի կանոնները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2194/69/21946974_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3b0ae73392a0f7deedf354d10c33a9a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), լրագրող
հհ միպ, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), լրագրող
ՀՀ ՄԻՊ–ն առաջարկներ է ներկայացրել ԲԴԽ նիստում լրագրողների նկատմամբ խոչընդոտների վերաբերյալ
18:03 28.07.2023 (Թարմացված է: 18:09 28.07.2023) Անահիտ Մանասյանը բոլոր կողմերին կոչ է անում խստորեն պահպանել էթիկայի և վարքագծի կանոնները:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Միայն դատական իշխանություն–լրագրող փոխգործակցության արդյունքում է հնարավոր երաշխավորել դատական իշխանության գործունեության թափանցիկությունն ու լրագրողական գործունեության անխոչընդոտ իրականացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս մասին շեշտել էի իր առաջարկներում, որոնք ներկայացրել է 2023 թվականի հուլիսի 3-ի ԲԴԽ նիստում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ հուլիսի 3–ի ԲԴԽ նիստում նախապես հայտարարվել էր, որ դռնբաց է լինելու, բայց լրագրողները չեն կարողացել ներս մտնել և կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։ Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ։
«Նկատի ունենալով մամուլի ազատության և լրագրողական գործունեության կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում' դատական նիստերի դահլիճում կարելի է նախատեսել լրագրողների համար առանձնացված հատուկ տեղեր` նրանց աշխատանքային անհրաժեշտ պայմանները ապահովելու նպատակով»,– նշված է ՄԻՊ–ի առաջարկությունների մեջ։
Ըստ ՄԻՊ–իգրասենյակի` բացառիկ դեպքերի համար կարելի է հատուկ հարմարեցված տարածք նախատեսել նիստը հեռավար կարգով դիտարկելու նպատակով:
Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել ԶԼՄ–երի ներկա լինելու մասին հաղորդագրության հրապարակման, նիստին ներկա գտնվելու նպատակով ԶԼՄ–երի գրանցման ընթացակարգերը։
«Անհրաժեշտ է մշակել և իրացնել դատական նիստին մասնակցելու նպատակով գրանցված ԶԼՄ–ների և նիստի այլ մասնակիցների միջև դատական նիստին մասնակցության առումով խտրական վերաբերմունքը բացառելուն ուղղված կառուցակարգեր»,– նշված է Անահիտ Մանասյանի առաջարկների մեջ։
Օմբուդսմանը հիշեցնում է, որ լրագրողական գործունեության ցանկացած սահմանափակում պետք լինի իրավաչափ, իսկ նման սահմանափակման ցանկացած հնարավորություն պետք է լինի կանխատեսելի և որոշակի:
Վերջում Անահիտ Մանասյանը բոլոր կողմերին կոչ է անում խստորեն պահպանել իրենց վերաբերելի էթիկայի և վարքագծի կանոնները: