00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է նշանակում «խաղաղություն հասանելիության սահմաններում». Պետդեպի պարզաբանումը

© Photo : Twitter / Matthew MillerՄեթյու Միլլեր
Մեթյու Միլլեր - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Բաժանորդագրվել
Լրագրողը խնդրել է Մեթյու Միլլերին թարգմանել «խաղաղություն հասանելիության սահմաններում» արտահայտությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի -Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել բանակցային գործընթացում, սակայն բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները դեռ հայտնի չեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա հավաստիացրել է, որ հանդիպում դեռ նախատեսված չէ, չնայած նրան, որ ԱՄՆ –ն շարունակում է անհամբերությամբ սպասել դրան։
Լրագրողի հարցին, թե ինչ է նշանակում «հասանելիության սահմաններում խաղաղություն» ձևակերպումը հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում, Միլլերը դժվարացել է պատասխանել:
ԱՄՆ–ն շարունակում է հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Միլլեր
«Ես փորձում եմ հասկանալ` ինչպես դա թարգմանել ադրբեջաներեն և հայերեն։ Կարո՞ղ եմ արդյոք այս համատեքստում ժամկետներ նշել, ասենք ՝ մեկ ամիս, երկու ամիս, հինգ ամիս։ Երբ ասում եք` հասանելիության սահմաններում, ի՞նչ նկատի ունեք»,- հարցրել է լրագրողը։
Ի պատասխան Միլլերը հայտարարել է, որ չի կարող օգնել թարգմանության հարցում և չէր ցանկանա հստակ ժամկետներ նշել։
«Բայց հասանելիության սահմաններում խաղաղություն ասելով` մենք նկատի ունեինք, որ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերում։ Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ (ԱԳՆ ղեկավարների մակարդակով) Հայաստանն ու Ադրբեջանը ակնհայտորեն նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը։ Այնպես որ` որքան քիչ են չլուծված հարցերը, այնքան ավելի հասանելի է դառնում համաձայնագիրը։ Իհարկե, սա նշանակում է նաև, որ երկու կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջման», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հունիսի 27-29-ը բանակցությունների մեկ այլ փուլ է անցկացվել ԱՄՆ–ում:
Հունիսի 29-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Միրզոյանն ու Բայրամովն իրենց թիմերի հետ համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
Լրահոս
0