00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատ գյուղի զինվորական կացարանում քննչական գործողությունը նոր հարցեր է առաջացրել. փաստաբան

© Aram NersesyanСгоревшая воинская часть в селе Азат. где погибли 15 солдат (19 января 2023). Гегаркуник
Сгоревшая воинская часть в селе Азат. где погибли 15 солдат (19 января 2023). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2023
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դեպքի վայրում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի–Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դեպքի վայրում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն, որը նոր հարցեր է առաջացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։
«Քննչական գործողությանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողները։ Իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել պատասխանների փոխարեն, որոշակի առևերևույթ հակասության մեջ են գտնվում քրեական վարույթի ընթացքում իրականացված այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հետ»,– նշել է փաստաբանը։
Նա ևս մեկ անգամ հարկ է համարել ընդգծել` եթե այս գործով պետք է պատասխան տան «սլաքավարները», իսկ հիմնական պատասխանատուները խուսափեն պատժից, գործ կունենանք հերթական ներկայացման հետ, որը հերթական անգամ կջարդի մեր ժողովրդին բարոյապես ու հոգեպես։
Նորիկ Նորիկյանի խոսքով` տուժողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ունեն խորը անվստահություն, չեն բացառում ցանկացած այլ վարկած, այդ թվում` իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը։
«Չենք բացառում նաև, որ հրդեհն իրականում արվել է ինչ-որ հետքեր թաքցնելու, վերացնելու համար»,– նշում է նա։
Ըստ Նորիկյանի` զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու մինչև վերջ՝ հանցագործության իրական հանգամանքները բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Լրահոս
0