https://arm.sputniknews.ru/20230525/minskum-hastatel-en-havaqakan-anvtangutjan-uzheri-hamategh-patrastutjan-2024i-tsragiry-60110324.html
Մինսկում հաստատել են Հավաքական անվտանգության ուժերի համատեղ պատրաստության 2024–ի ծրագիրը
Մինսկում հաստատել են Հավաքական անվտանգության ուժերի համատեղ պատրաստության 2024–ի ծրագիրը
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցներն անհրաժեշտ են համարել փոխել կազմակերպության և դրա մասնակիցների իրավական հիմքերը՝ անվտանգության հավաքական... 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T14:05+0400
2023-05-25T14:05+0400
2023-05-25T14:08+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ շոյգու
մինսկ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60105848_0:12:1200:687_1920x0_80_0_0_12b066199c5ba759154a43cf38b4092d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդն այսօր Մինսկում կայացած նիստի ժամանակ հաստատել է կազմակերպության կառավարման մարմինների և հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման ծրագիրը 2024 թվականի համար։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:Մամուլի ծառայության տվյալներով՝ հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ նախապատրաստման միջոցառումների ցանկը մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար, որը հիմք է հանդիսանում ՀԱՊԿ շրջանակներում համատեղ պատրաստության միջոցառումների ամենամյա պլանավորման համար:Բացի այդ, հաղորդվում է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա մասնակիցների իրավական հիմքերը՝ անվտանգության հավաքական ուժերի գործարկման մասին որոշումների ընդունման օպերատիվությունն ապահովելու համար:Այսօր Մինսկում, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. ՇոյգուՆիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Բելառուսը 2023 թվականին նախագահում Է ՀԱՊԿ-ում։
մինսկ
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60105848_40:0:1107:800_1920x0_80_0_0_1b30c8f07da067ded7d658a839de9c00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ շոյգու, մինսկ, հհ պաշտպանության նախարարություն (պն), բելառուս
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ շոյգու, մինսկ, հհ պաշտպանության նախարարություն (պն), բելառուս
Մինսկում հաստատել են Հավաքական անվտանգության ուժերի համատեղ պատրաստության 2024–ի ծրագիրը
14:05 25.05.2023 (Թարմացված է: 14:08 25.05.2023) ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցներն անհրաժեշտ են համարել փոխել կազմակերպության և դրա մասնակիցների իրավական հիմքերը՝ անվտանգության հավաքական ուժերի գործարկման վերաբերյալ որոշումների ընդունման օպերատիվությունն ապահովելու համար:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդն այսօր Մինսկում կայացած նիստի ժամանակ հաստատել է կազմակերպության կառավարման մարմինների և հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման ծրագիրը 2024 թվականի համար։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ նախապատրաստման միջոցառումների ցանկը մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար, որը հիմք է հանդիսանում ՀԱՊԿ շրջանակներում համատեղ պատրաստության միջոցառումների ամենամյա պլանավորման համար:
«Պաշտպանության նախարարների խորհուրդը նաև որոշում է ընդունել 2023 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստության ծրագրում մի շարք փոփոխություններ կատարելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հաղորդվում է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա մասնակիցների իրավական հիմքերը՝ անվտանգության հավաքական ուժերի գործարկման մասին որոշումների ընդունման օպերատիվությունն ապահովելու համար:
Այսօր Մինսկում, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն
Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Նիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Բելառուսը 2023 թվականին նախագահում Է ՀԱՊԿ-ում։