00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ-ում և Արցախում առկա իրավիճակը Թագուհի Թովմասյանը ներկայացրել է եվրոպացի գործընկերներին

© Photo : Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան ՀՀ-ում և Արցախում առկա իրավիճակը Թագուհի Թովմասյանը ներկայացրել է եվրոպացի գործընկերներին
ՀՀ-ում և Արցախում առկա իրավիճակը Թագուհի Թովմասյանը ներկայացրել է եվրոպացի գործընկերներին - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
ՀՀ-ում և Արցախում առկա իրավիճակը Թագուհի Թովմասյանը ներկայացրել է եվրոպացի գործընկերներին
Բաժանորդագրվել
Պատգամավորը մանրամասն ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈւ ներխուժման հետևանքով ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում և Արցախում առկա իրավիճակն է ներկայացրել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովին:
Հանդիպման ընթացքում Թովմասյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով 120 հազար հայ 21-րդ դարում Արցախում ապրում է պատանդի կարգավիճակում՝ զրկված լինելով աշխարհի հետ կապից, էլեկտրաէներգիայի և գազի, սննդի և կենսական անհրաժեշտության պարագաների բավարար մատակարարումից, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է հումանիտար աղետում:
© Photo : Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան ՀՀ-ում և Արցախում առկա իրավիճակը Թագուհի Թովմասյանը ներկայացրել է եվրոպացի գործընկերներին
Тагуи Товмасян встретилась с главой отдела по правам человека Европейской службы внешних связей Луизой Рагер и политическим советником спецпредставителя ЕС по правам человека Огняном Карастаматовым (2 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
ՀՀ-ում և Արցախում առկա իրավիճակը Թագուհի Թովմասյանը ներկայացրել է եվրոպացի գործընկերներին
«Ադրբեջանը, ի թիվս այլ հանցագործությունների, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը հայկական կողմի համար անընդունելի է»,–ասել է Թովմասյանը:
Նա նաև ներկայացրել է Սյունիքում, Սոթքում և հատկապես Սոթքի հանքավայրում ստեղծված իրավիճակը։
«Ներկայացրեցի, թե ինչպես վարդենիսցին չի կարողանում գնալ աշխատանքի Սոթքի հանքավայրում, քանի որ ադրբեջանցիները կրակում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչպես Տեղ գյուղի ու ընդհանրապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակիչները հնարավորություն չունեն անասնապահությամբ զբաղվելու, քանի որ արոտավայրերն օկուպացվել են Ադրբեջանի կողմից»,–ասել է պատգամավորը:
Խոսվել է նաև Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի մասին, Թովմասյանը մատնանշել է երկրում մարդկանց շարունակ խախտվող իրավունքները: «Նշեցի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բոլորովին այլ խոստումներով եկավ իշխանության, ամենօրյա ռեժիմով խաբում է բոլորին՝ անելով այն, ինչ նախկինում քննադատում էր»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Թովմասյանը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։
Լրահոս
0