https://arm.sputniknews.ru/20230424/inchu-hnaravvor-dardzav-hajvoc-ceghaspanutjuny-serzh-sargsjany-ugherdz-e-hghel-58654106.html
Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել
Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
Ըստ 3-րդ նախագահի` դավաճանությունը հանդուրժելու, թշնամուն անհիմն հավատ ընծայելու, մեղսավոր անգործության ու հուսահատության պայմաններում իրականություն դարձավ... 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T09:40+0400
2023-04-24T09:40+0400
2023-04-24T09:48+0400
սերժ սարգսյան
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56404708_0:0:1600:901_1920x0_80_0_0_6409a2f1c4bde3eabfea35392f941c96.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պատմությունը ջնջելու կամ նենգափոխելու փորձերը բոլոր ժամանակներում նպատակ ունեն հանցանքը պարտակելու և հանցագործներին արդարացնելու: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ներկայացրել է նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ։«Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքական ազգայնական կառավարությունը փորձում է հարևան ժողովուրդների և պետությունների հաշվին իրագործել իր նախնիների վաղեմի երազանքը՝ պանթյուրքիզմի ծրագիրը: Խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի տակ, հաճախ նաև անթաքույց, շարունակում է նախնիների կիսատ թողած գործը: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհում, այլ ժողովուրդների կողքին հավասարապես, Աստծու տված մեր բնօրրանում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը մերն է: Չպետք է զիջենք մեր իրավունքը և պիտի ձգտենք հզորանալ: Հիշե՛լ պատմությունը, դասե՛ր քաղել նրանից, պահանջե՛լ պատմության հետ առերեսում այն նենգափոխողներից՝ ներսում թե դրսում, պայքարե՛լ սեփական իրավունքների համար, ամեն գնով հզորանա՛լ և տեր կանգնել մեր ապագային: Սա՛ է ապրելու մեր բանաձևը: Եվ սա՛ պիտի դառնա մեր հավատամքը»,– ասված է ուղերձում:Պետք է պայքարենք հայոց արդար դատի հաղթանակի համար. Գարեգին ԲԸստ նախագահի` իրավունքի ուժն ըստ պատեհության և հարմարության է գործում անգամ 21-րդ դար մտած աշխարհում. աշխարհաքաղաքական շահերի պայքարում, ցավոք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի:Նրա խոսքով` Օսմանյան կայսրությունը, 1915 թվականին իրագործելով Հայոց ցեղասպանությունը, մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված մեծագույն հանցանք կատարեց և այժմ էլ թուրքական կառավարությունը ջանքեր է գործադրում յուրօրինակ ցինիզմով փոխատեղելու զոհին և դահճին։ Սերժ Սարգսյանը վստահ է` թուրքական կառավարությունները տասնամյակներ շարունակ փորձում են ամեն գնով մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, գլխիվայր շրջելու ողջ իրականությունը, վերացնելու հայկական հետքը Արևմտյան Հայաստանից:Սարգսյանն իր ուղերձում նաև հիշեցրել է, որ ժխտողականությունը պետական քաղաքականություն դարձրած թուրքական կառավարությունը թշնամաբար է տրամադրվում անցյալ դարասկզբի առաջին ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների նկատմամբ: Որ Թուրքիայում հալածանքների են ենթարկվում Հայոց ցեղասպանության անհերքելի իրողությունն ընդունող, ճշմարտության դեմ չմեղանչող մտավորականները: Եվ որքան այդ երկիրը ջանք է թափում պարտակելու հանցանքը, այնքան ավելի է մեղսակից դառնում 108 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությանը:Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/07/56404708_91:0:1514:1067_1920x0_80_0_0_b0409512b3cdb89632b7ca871a23b8f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, հայոց ցեղասպանություն
սերժ սարգսյան, հայոց ցեղասպանություն
Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել
09:40 24.04.2023 (Թարմացված է: 09:48 24.04.2023) Ըստ 3-րդ նախագահի` դավաճանությունը հանդուրժելու, թշնամուն անհիմն հավատ ընծայելու, մեղսավոր անգործության ու հուսահատության պայմաններում իրականություն դարձավ Հայոց ցեղասպանությունը: Նույն պատճառով այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Պատմությունը ջնջելու կամ նենգափոխելու փորձերը բոլոր ժամանակներում նպատակ ունեն հանցանքը պարտակելու և հանցագործներին արդարացնելու: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ներկայացրել է նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ։
«Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքական ազգայնական կառավարությունը փորձում է հարևան ժողովուրդների և պետությունների հաշվին իրագործել իր նախնիների վաղեմի երազանքը՝ պանթյուրքիզմի ծրագիրը: Խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի տակ, հաճախ նաև անթաքույց, շարունակում է նախնիների կիսատ թողած գործը: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհում, այլ ժողովուրդների կողքին հավասարապես, Աստծու տված մեր բնօրրանում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը մերն է: Չպետք է զիջենք մեր իրավունքը և պիտի ձգտենք հզորանալ: Հիշե՛լ պատմությունը, դասե՛ր քաղել նրանից, պահանջե՛լ պատմության հետ առերեսում այն նենգափոխողներից՝ ներսում թե դրսում, պայքարե՛լ սեփական իրավունքների համար, ամեն գնով հզորանա՛լ և տեր կանգնել մեր ապագային: Սա՛ է ապրելու մեր բանաձևը: Եվ սա՛ պիտի դառնա մեր հավատամքը»,– ասված է ուղերձում:
Ըստ նախագահի` իրավունքի ուժն ըստ պատեհության և հարմարության է գործում անգամ 21-րդ դար մտած աշխարհում. աշխարհաքաղաքական շահերի պայքարում, ցավոք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի:
Նրա խոսքով` Օսմանյան կայսրությունը, 1915 թվականին իրագործելով Հայոց ցեղասպանությունը, մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված մեծագույն հանցանք կատարեց և այժմ էլ թուրքական կառավարությունը ջանքեր է գործադրում յուրօրինակ ցինիզմով փոխատեղելու զոհին և դահճին։ Սերժ Սարգսյանը վստահ է` թուրքական կառավարությունները տասնամյակներ շարունակ փորձում են ամեն գնով մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, գլխիվայր շրջելու ողջ իրականությունը, վերացնելու հայկական հետքը Արևմտյան Հայաստանից:
«Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. դավաճանությունը հանդուրժելու, թշնամուն անհիմն հավատ ընծայելու, մեղսավոր անգործության ու հուսահատության, մեր անխոհեմության ու անտարբերության, իրավիճակի հետ համակերպվելու, համախմբված պայքարից հրաժարվելու, պայքարողներին չաջակցելու, պառակտվածության, մեր բոլոր ռեսուրսները՝ մտավոր, ֆիզիկական և այլ, չմիավորելու հետևանքով: Կարո՞ղ էր արդյոք այն կանխվել: Կարող էր: Նույն պատճառով այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր հայրենիքի վերջին կտորը: Բայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին, որը եթե հլու-հնազանդ դնենք դահճի առջև, նա չի հապաղի անել իր սև գործը»,– ասել է 3-րդ նախագահը։
Սարգսյանն իր ուղերձում նաև հիշեցրել է, որ ժխտողականությունը պետական քաղաքականություն դարձրած թուրքական կառավարությունը թշնամաբար է տրամադրվում անցյալ դարասկզբի առաջին ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների նկատմամբ: Որ Թուրքիայում հալածանքների են ենթարկվում Հայոց ցեղասպանության անհերքելի իրողությունն ընդունող, ճշմարտության դեմ չմեղանչող մտավորականները: Եվ որքան այդ երկիրը ջանք է թափում պարտակելու հանցանքը, այնքան ավելի է մեղսակից դառնում 108 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությանը:
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։