00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Տիգրան Ավինյան
Եթե ճիշտ եղաք՝ ես Նազարյանին էլ կհեռացնեմ․Ավինյան
09:24
9 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում հայ–ռուսական համագործակցության քեյս–առաջնություն կանցկացվի. մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsԱնաստասիա Պոնոմարյովա
Անաստասիա Պոնոմարյովա - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2023
Անաստասիա Պոնոմարյովա
Բաժանորդագրվել
Քեյս–առաջնության մասնակիցները պետք է պատկերացնեն, որ իրենք վերլուծաբան, փորձագետ կամ որևէ ընկերության աշխատակից են։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Երևանում կանցկացվի Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի և Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջհանրապետական առաջին քեյս-առաջնությունը՝ «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հումանիտար համագործակցությունը. ներկա վիճակը, ներուժը, օպտիմալացման մեխանիզմները» թեմայով: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ, դեկանի տեղակալ Անաստասիա Պոնոմարյովան։
Պոնոմարյովան պարզաբանեց, որ քեյս–առաջնությունն անցկացվում է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի աջակցությամբ: Եզրափակիչի մասնակիցները ապրիլի 1-ին կներկայացնեն իրենց վերլուծական գրառումները նախատեսված թեմայի շրջանակում:
«Սա առաջին միջհանրապետական քեյս–առաջնությունն է, բայց առաջինը չէ Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի համար։ Այն թույլ է տալիս ուսանողներին վերլուծական գրություններ կազմելու գործնական հմտություններ ստանալ», - ասաց Պոնոմարյովան։
Ուսանողներին առաջարկվում է որոշակի իրավիճակ (տվյալ դեպքում դիտարկվում է Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության իրավիճակը հումանիտար հարթությունում), ու նրանք պետք է նկարագրեն բարդ դրությունից դուրս գալու հեռանկարն ու հնարավորությունները կամ իրենց առաջարկությունները ներկայացնեն երկու երկրների պետական կառույցների ներկայացուցիչներին: Դրա շնորհիվ ուսանողների աշխատանքներն ուսումնասիրվում են բավականին բարձր մակարդակով։
«Հետաքրքիր է՝ երիտասարդներն ինչ են մտածում, չէ՞ որ նրանք երբեմն ավելի թարմ գաղափարներ, մոտեցումներ են առաջարկում, քան փորձագետները, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են որոշակի ոլորտում», - ասաց Մոսկվայի պետական համալսարանի փոխդեկանը:
Նման առաջնություն անցկացնելու գաղափարն առաջարկել են հենց Մոսկվայի պետական համալսարանի ուսանողները։ Մշակվել է լիբիական սցենարը։ Որոշ ժամանակ անց նմանատիպ ձևաչափ է անցկացվել «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի հետ:

Ի՞նչ է տեղի ունենալու Երևանում կայանալիք քեյս–առաջնությունում

Ուսանողներին հնարավորություն է տրվել մինչև մարտի 27-ը հանձնել իրենց վերլուծական գրությունները: Արդյունքում եզրափակիչ են դուրս եկել հինգ հոգուց բաղկացած չորս թիմեր, որոնք ապրիլի 1-ին պետք է իրենց տեքստերը ներկայացնենռուս և հայ փորձագետներից կազմված հանձնաժողովին։
«Այստեղ դրսևորվում են ոչ միայն վերլուծություններ գրելու, այլև սեփական դիրքորոշումը պաշտպանելու, ներկայացնելու հմտությունները», - ասաց Պոնոմարյովան:
Եզրափակիչ դուրս եկածները հավաստագրեր կստանան, իսկ հաղթողները՝ գրքեր: Զուգահեռաբար կանցկացվի նաև դիվանագիտության նոր ձևերին նվիրված կլոր սեղան՝ ռուս և հայ փորձագետների մասնակցությամբ:

Քեյս–առաջնության մասին

Քեյս–առաջնությունը ենթադրում է թիմերի կողմից գործնական ուղղվածության խնդրի լուծում: Մասնակիցների առջև խնդիր է դրվում պատկերացնել, որ իրենց վերլուծաբաններ են, փորձագետներ, ընկերությունների կամ պետական մարմինների աշխատակիցներ և որոշակի լուծումներ մշակել նշված թեմայի վերաբերյալ՝ հաշվի առնելով ներկայացված տվյալները։
Առաջին փուլում ուսանողները պետք է վերլուծեն այն խնդիրները, որոնց բախվում են ընկերությունները, պետական մարմինները։ Քեյս–առաջնությանը կարող են մասնակցել Ռուսաստանի և Հայաստանի բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:
Թիմերը լուծում են մշակում և ներկայացնում վերլուծական գրության տեսքով: Եզրափակիչ են դուրս գալիս լավագույն լուծում առաջարկած թիմերը։
Կազմակերպիչները վստահ են, որ ժամանակակից իրողությունները պահանջում են վերանայել Ռուսաստանի մարդասիրական քաղաքականությունը, հրաժարվել առավելապես հոգևոր-մշակութային, խորհրդանշական ծրագրերի իրականացման նախկին պրակտիկայից:
Անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ կիրառական նախագծեր` ուղղված գործընկեր երկրում հումանիտար իրավիճակի բարելավմանը, որոնք կարող են տարբեր ոլորտներում ռուսական ներդրումներ և խոշոր դերակատարների ներգրավել։
Նման գործունեությունն անհրաժեշտ է նաև գործընկեր երկրի հասարակության վստահության մակարդակի բարձրացման համար, քանի որ քաղաքական վերնախավերի հետ աշխատանքի խթանման` նախկինում գերիշխող մեթոդները լիովին չեն արդարացվում։
Այս համատեքստում առանձնակի կարևորություն է ստանում սփյուռքի և հայրենակիցների կազմակերպությունների հետ աշխատանքը:
Հայաստանի ընտրությունն արդարացվում է. ի՞նչ կարող է տալ ԵԱՏՄ–ն հեռանկարում
Լրահոս
0