https://arm.sputniknews.ru/20230329/qrgvortsy-kam-bacahajtats-e-kam-qnnutjunn-yntanum-e-anpujt-dzevvov-15-zvohvatsneri-tsnvoghner-57395010.html
Քրգործը կա՛մ բացահայտած է, կա՛մ քննությունն ընթանում է անփույթ ձևով. 15 զոհվածների ծնողներ
Քրգործը կա՛մ բացահայտած է, կա՛մ քննությունն ընթանում է անփույթ ձևով. 15 զոհվածների ծնողներ
Sputnik Արմենիա
Զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները մտավախություն ունեն, որ եթե այս դեպքը չբացահայտվի, այն կարող է կրկնվել, քանի որ նմանատիպ կացարաններում... 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T14:23+0400
2023-03-29T14:23+0400
2023-03-29T14:24+0400
զինծառայող
հրդեհ
մահ
զոհ
գեղարքունիքի մարզ
ծնող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55591604_0:25:1600:925_1920x0_80_0_0_172584de256f60eaede66e3a8a439a98.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողները վստահ են` կա՛մ գործը բացահայտած է, ու իրենց պատկան մարմինները չեն հայտնում, կա՛մ քննությունն ընթանում է ոչ պատշաճ և անփույթ ձևով։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մահացած տղաներից մեկի հայրը` Արման Բարսեղյանը։Զինծառայողի հոր խոսքով` ԱԻՆ աշխատակիցները չէին կարող չհասկանալ, որ իրավունք չունեն կացարանից դիերը տեղափոխել, մինչև քննչական մարմնի, դատախազի դեպքի վայր հասնելը։Ծնողները վստահ են, որ եղել է համապատասխան հրաման, միայն թե չգիտեն` ով է այդ հրամանն արձակել` վարչապե՞տը, պաշտպանության նախարա՞րը, դատախա՞զը, թե՞ այլ անձ։Զոհվածների հարազատներից մեկի` Գաբրիել Կիրակոսյանի խոսքով էլ, վարչապետը հայտարարել է «ամեն ինչ պարզից էլ պարզ է», մինչդեռ իրենք բազմաթիվ անհասկանալի հարցեր ունեն։«Իրենց համար է պարզ։ Իրենք գիտեն` ինչ է եղել , ինչի համար են ծածկադմբոց անում։ Ոչ դեպքի վայր գոյություն ունի, ոչ նկարներ... Մենք լիարժեք հիմքեր ունենք մտածելու, որ ձուկը գլխից է հոտած, վերևից է հրաման եղել եթե ոչ սպանության, ապա հրդեհելու մասով»,–ասաց Կիրակոսյանը։Նրանք մտավախություն ունեն, որ եթե այս դեպքը չբացահայտվի, կարող է կրկնվել։Ավելի վաղ հայտնել էինք, որ 15 զոհվածների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55591604_174:0:1597:1067_1920x0_80_0_0_ee60e90532a7dfc0e5af7957af6f7715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, հրդեհ, մահ, զոհ, գեղարքունիքի մարզ, ծնող
զինծառայող, հրդեհ, մահ, զոհ, գեղարքունիքի մարզ, ծնող
Քրգործը կա՛մ բացահայտած է, կա՛մ քննությունն ընթանում է անփույթ ձևով. 15 զոհվածների ծնողներ
14:23 29.03.2023 (Թարմացված է: 14:24 29.03.2023) Զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները մտավախություն ունեն, որ եթե այս դեպքը չբացահայտվի, այն կարող է կրկնվել, քանի որ նմանատիպ կացարաններում նույն անփույթ վիճակն է։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողները վստահ են` կա՛մ գործը բացահայտած է, ու իրենց պատկան մարմինները չեն հայտնում, կա՛մ քննությունն ընթանում է ոչ պատշաճ և անփույթ ձևով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մահացած տղաներից մեկի հայրը` Արման Բարսեղյանը։
«Քննություն է ընթանում, բայց մինչ օրս դեպքի վայրը սահմանազատված չէ` ով ասես կարող է մտնել։ Ինչի համար է այս անփույթ վերաբերմունքը»,–ասաց նա։
Զինծառայողի հոր խոսքով` ԱԻՆ աշխատակիցները չէին կարող չհասկանալ, որ իրավունք չունեն կացարանից դիերը տեղափոխել, մինչև քննչական մարմնի, դատախազի դեպքի վայր հասնելը։
Ծնողները վստահ են, որ եղել է համապատասխան հրաման, միայն թե չգիտեն` ով է այդ հրամանն արձակել` վարչապե՞տը, պաշտպանության նախարա՞րը, դատախա՞զը, թե՞ այլ անձ։
Զոհվածների հարազատներից մեկի` Գաբրիել Կիրակոսյանի խոսքով էլ, վարչապետը հայտարարել է «ամեն ինչ պարզից էլ պարզ է», մինչդեռ իրենք բազմաթիվ անհասկանալի հարցեր ունեն։
«Իրենց համար է պարզ։ Իրենք գիտեն` ինչ է եղել , ինչի համար են ծածկադմբոց անում։ Ոչ դեպքի վայր գոյություն ունի, ոչ նկարներ... Մենք լիարժեք հիմքեր ունենք մտածելու, որ ձուկը գլխից է հոտած, վերևից է հրաման եղել եթե ոչ սպանության, ապա հրդեհելու մասով»,–ասաց Կիրակոսյանը։
Ծնողների խոսքով` իրենք դեպքից հետո այցելել են նմանատիպ կացարաններ, բոլոր տեղերում նույն անփույթ վիճակն է, մի տեղ պատուհան չկա, մյուսում դուռ և այլն։
Նրանք մտավախություն ունեն, որ եթե այս դեպքը չբացահայտվի, կարող է կրկնվել։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ 15 զոհվածների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Գ.Մ.-ի նկատմամբ։