https://arm.sputniknews.ru/20230313/pn-nakhkin-shenqy-vtarajin-e-nujnisk-zhamanakavvor-gtnvelu-hamar-e-vtangavvor-badasjan-56637787.html
ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ ժամանակավոր գտնվելու համար է վտանգավոր. Բադասյան
ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ ժամանակավոր գտնվելու համար է վտանգավոր. Բադասյան
Sputnik Արմենիա
ՊԵԿ նախագահը շեշտեց, որ պետական գույքն ունի օգտագործման կանոններ, և ՊՆ նախկին շենքի հետ կապված էլ լուրջ անվտանգային խնդիրներ կան։ 13.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-13T16:19+0400
2023-03-13T16:19+0400
2023-03-13T16:23+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
շենք
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ռուստամ բադասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41127118_0:0:801:451_1920x0_80_0_0_a9d21adfffeafd59b5afaac17bca81b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Պաշտպանության նախարարության նախկին շենքը վթարային է, և վտանգավոր է այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ՊՆ նախկին շենքը ՊԵԿ հաշվեկշռում է, այդ պատճառով այնտեղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ու պահանջում, որ կոմիտեն իրենց հարցմանը պատշաճ պատասխանի, այլապես կպահանջեն Բադասյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները կասկածում են, որ ՊՆ նախկին շենքը վթարային է, նրանք պահանջում էին իրենց տրամադրել տեխնիկական հետազոտության արդյունքները։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանումՔաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ փետրվարի 16-ի վաղ առավոտից սկսել էին ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին տարածքից հեռացնելու գործողություններ իրականացնել։ Քաղաքացիները վրդովվել էին իրավապահների գործողություններից և պնդում էին, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։ Ավելի քան 20 մարդ ենթարկվել էր վարչական կալանքի։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նրանց ժամանակավոր կեցության ապահովման հարցը լուծելու համար։ Նշվում էր, որ նաև վարձավճարի փոխհատուցման ծրագիր է քննարկվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41127118_31:0:742:533_1920x0_80_0_0_4d8456334a87187544b4fa2ae44a895e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), շենք, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), շենք, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան
ՊՆ նախկին շենքը վթարային է, նույնիսկ ժամանակավոր գտնվելու համար է վտանգավոր. Բադասյան
16:19 13.03.2023 (Թարմացված է: 16:23 13.03.2023) ՊԵԿ նախագահը շեշտեց, որ պետական գույքն ունի օգտագործման կանոններ, և ՊՆ նախկին շենքի հետ կապված էլ լուրջ անվտանգային խնդիրներ կան։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Պաշտպանության նախարարության նախկին շենքը վթարային է, և վտանգավոր է այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊՆ նախկին շենքը ՊԵԿ հաշվեկշռում է, այդ պատճառով այնտեղի բնակիչներն
այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ու պահանջում, որ կոմիտեն իրենց հարցմանը պատշաճ պատասխանի, այլապես կպահանջեն Բադասյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները կասկածում են, որ ՊՆ նախկին շենքը վթարային է, նրանք պահանջում էին իրենց տրամադրել տեխնիկական հետազոտության արդյունքները։
«Ամեն անգամ այս հարցերին արձագանքելիս չեմ հասկանում` ինչ կարևոր է` ՊԵԿ–ի, ՊՆ–ի, թե մեկ այլ կառույցի հաշվեկշռում է։ Պետական գույքն ունի օգտագործման կանոններ, այդ շենքն էլ վթարային է, և բավականին լուրջ անվտանգային խնդիրներ կան։ Այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը վտանգավոր է կյանքի ու առողջության համար։ Որքանով տեղյակ եմ, պատկան գերատեսչությունները որոշ անձանց ապահովել են կացարանով և այլ սոցիալական միջոցառումների շրջանակում զբաղվել կամ զբաղվում են այդ մարդկանց խնդիրներով»,– նշեց Բադասյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել,
ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։
ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ փետրվարի 16-ի վաղ առավոտից սկսել էին ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած բնակիչներին
տարածքից հեռացնելու գործողություններ իրականացնել։ Քաղաքացիները վրդովվել էին իրավապահների գործողություններից և պնդում էին, որ իրենց ոչ ոք նախապես չի զգուշացրել։ Ավելի քան 20 մարդ ենթարկվել էր վարչական կալանքի։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում նրանց ժամանակավոր կեցության ապահովման հարցը լուծելու համար։ Նշվում էր, որ նաև վարձավճարի փոխհատուցման ծրագիր է քննարկվում։