00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանից կեղծ փաստաթղթերով բեռներ են ներմուծել ՀՀ. ՊԵԿ–ը բացահայտել է հանցավոր սխեման

Բաժանորդագրվել
Շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում Վրաստանից ՀՀ տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է, որ Վրաստանից Հայաստան կեղծ փաստաթղթերով բեռներ են ներմուծվել, որոնք ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքի կարգավիճակ են ունեցել։
Ըստ հաղորդագրության` ՊԵԿ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ ՀՀ–ում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից:
Պարզվել է, որ շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների իրական սեփականատիրոջ կողմից մշակվել և իրագործվել է հանցավոր սխեմա: Արդյունքում ընկերությունները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Տրանսպորտային միջոցը դատարկ վիճակում հատել է հայ-վրացական սահմանը, հետո՝ վրաց-ռուսական սահմանը, այնուհետև վերադարձել է ու նորից դատարկ վիճակում հատել ռուս-վրացական սահմանը: ՌԴ-ում կազմվել է ՌԴ ռեզիդենտից ապրանքների ձեռքբերման կեղծ հաշիվ-ապրանքագիր և տարանցիկ հայտարարագիր:
Տրանսպորտային միջոցն այդ հայտարարագրով հատել է ՌԴ «Վերին Լարս» սահմանային անցակետը, սակայն Վրաստանի «Կազբեգի» սահմանային անցակետում չի ներկայացրել ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրը և տարանցիկ հայտարարագիրը ու փաստացի Վրաստան է մուտք գործել դատարկ վիճակում: Այնուհետև Վրաստանում ֆիզիկական անձանց ու տրանսպորտային միջոցների վարորդների անուններով ձեռք են բերվել ապրանքներ, որոնք բեռնվել են տրանսպորտային միջոց:
Նշված ապրանքներով բեռնված տրանսպորտային միջոցը հատել է Վրաստանի «Սադախլո» սահմանային անցակետը` ձևակերպվելով արտահանում Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն, սակայն հասնելով Հայաստանի «Բագրատաշեն» սահմանային անցակետ` Հայաստանի մաքսային մարմնին ներկայացվել է ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագիրն ու տարանցիկ հայտարարագիրը:
Նախօրոք իմանալով Վրաստանում ձեռք բերվող ապրանքների տեսականին և քանակները` ՌԴ-ում կազմված կեղծ հաշիվ-ապրանքագրում և տարանցիկ հայտարարագրում նշվել են ձեռքբերվող ապրանքների իրական տեսականին և քանակները, իսկ ապրանքների գները նշվել են մի քանի անգամ ցածր գնով:
Նկարագրված եղանակով շուրջ մեկ տասնյակի հասնող ընկերությունների կողմից 2020-2022թթ-ի ընթացքում 72 դեպքով փաստացի Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել «Կինդեր ձվիկ» կոնֆետներ, մաստակներ, տնտեսական և այլ ապրանքներ, որոնք փաստաթղթերով ձևակերպվել են որպես ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ներմուծումներ:
Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
ՌԴ-ից Թուրքիա, ապա Վրաստան և Հայաստան. կանխվել է կեղծ փաստաթղթով մեքենայի ներմուծումը
Լրահոս
0