https://arm.sputniknews.ru/20230304/bavakanin-mrcunak-klini-taratsashrjanum-marzpety-aragatsi-lanjin-karucvvogh-hamaliri-masin-56214891.html
Բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում. մարզպետը` Արագածի լանջին կառուցվող համալիրի մասին
Բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում. մարզպետը` Արագածի լանջին կառուցվող համալիրի մասին
Sputnik Արմենիա
Արագածոտնի մարզպետը վստահ է, որ համալիրի ստեղծումը դրական ազդեցություն կունենա մարզի և ողջ հանրապետության վրա, իսկ տուրիստական կենտրոնը տարածաշրջանում մրցունակ... 04.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-04T09:55+0400
2023-03-04T09:55+0400
2023-03-04T09:55+0400
արագածոտնի մարզ
զբոսաշրջություն
մարզպետ
հհ կառավարություն
ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37144298_0:0:800:451_1920x0_80_0_0_a943cda96b0872817dcf48e504a837a7.jpg
Բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում. մարզպետը` Արագածի լանջին կառուցվող համալիրի մասին
Sputnik Արմենիա
Բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում. մարզպետը` Արագածի լանջին կառուցվող համալիրի մասին
Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրը բավականին ամբիցիոզ ծրագիր է, որն իրականանալու դեպքում կապահովի շատ աշխատատեղեր, իսկ տուրիստական տեսանկյունից այն կլինի բավականին մրցունակ տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը`ներկայացնելով ծրագրի մանրամասները։Նշենք, որ կառավարության ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ Նախատեսվում է ստեղծել էկոգյուղտնտեսական նոր գյուղ` 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն։ Իսկ լեռնադահուկային համալիրն ունենալու է ճոպանուղային 5 գիծ, 30–կիլոմետրանոց սահուղիներ, հյուրանոցներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 190 միլիոն դոլար է։Արագածոտնի մարզպետը համալիրի ստեղծումը մեծ հնարավորություն է դիտարկում մարզի զարգացման համար` հաշվի առնելով նաև տուրիստական կենտրոն լինելու փաստը։ Մովսիսյանի կարծիքով` այն դրական ազդեցություն կունենա նաև ողջ հանրապետության վրա։Մովսիսյանը մանրամասնեց, որ ծրագրին հատկացված հողակտորների մի մասը նրանց տրվել է վարձակալությամբ, իսկ 130 հա հողը վաճառվել է ծրագրին։ Տարածքն ընտրվել է այն սկզբունքով, որ հնարավորինս քիչ բնակիչների հողեր ընդգրկի։ Այնուամենայնիվ, հողակտորների իրացման եթե կլինեն հողատարածքներ, որոնք կպատկանեն բնակիչներին, մարզպետը վստահեցնում է, որ նրանց կփոխհատուցեն շուկայական արժեքներով։Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոնԾրագրի իրականացնողը «Ռիդ» ընկերությունն է, որը, մարզպետիխոսքով, ընտրվել է բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում։ Ժամանակին այլ ընկերություններ էլ են այդ նույն տարածքի համար հայտ ներկայացրել։Ինչ վերաբերում է մասամբ գործող լեռնադահուկային համալիրի աշխատանքներին, նա նկատեց, որ այս պահին ծրագրի 10 տոկոսն է իրականացված, և համալիրի մի ճոպանուղին է գործում, սակայն արդեն աշխատանքներ են տարվում երկրորդ ճոպանուղին գործարկելու ուղղությամբ։Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնումԸնդհանուր առմամբ, թեպետ համալիրն 8 օր է աշխատել` ձյան տեղումների ուշ լինելով պայմանավորված, սակայն այս ընթացքում համալիրից օգտված այցելուները գոհ են հեռացել։Մարզպետը վստահեցնում է` ծրագրի ամբողջությամբ իրականացման դեպքում այս տուրիստական կենտրոնը բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում։
https://arm.sputniknews.ru/20221226/tsaghkadzvorn-yndgrkvel-e-dzmerajin-hangsti-aph-lavagujn-hangstavajreri-erjakum-53145376.html
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/04/37144298_22:0:734:534_1920x0_80_0_0_bf28e0d3abe031b46e004c6f13a56c48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արագածոտնի մարզ, զբոսաշրջություն , մարզպետ, հհ կառավարություն, ծրագիր
արագածոտնի մարզ, զբոսաշրջություն , մարզպետ, հհ կառավարություն, ծրագիր
Բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում. մարզպետը` Արագածի լանջին կառուցվող համալիրի մասին
Արագածոտնի մարզպետը վստահ է, որ համալիրի ստեղծումը դրական ազդեցություն կունենա մարզի և ողջ հանրապետության վրա, իսկ տուրիստական կենտրոնը տարածաշրջանում մրցունակ կլինի։
Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիրը բավականին ամբիցիոզ ծրագիր է, որն իրականանալու դեպքում կապահովի շատ աշխատատեղեր, իսկ տուրիստական տեսանկյունից այն կլինի բավականին մրցունակ տարածաշրջանում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը`ներկայացնելով ծրագրի մանրամասները։
Նշենք, որ
կառավարության ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ Նախատեսվում է ստեղծել էկոգյուղտնտեսական նոր գյուղ` 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն։ Իսկ լեռնադահուկային համալիրն ունենալու է ճոպանուղային 5 գիծ, 30–կիլոմետրանոց սահուղիներ, հյուրանոցներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 190 միլիոն դոլար է։
Արագածոտնի մարզպետը համալիրի ստեղծումը մեծ հնարավորություն է դիտարկում մարզի զարգացման համար` հաշվի առնելով նաև տուրիստական կենտրոն լինելու փաստը։ Մովսիսյանի կարծիքով` այն դրական ազդեցություն կունենա նաև ողջ հանրապետության վրա։
«Կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, որը ոչ միայն ուղղակի, այլ անուղղակի ազդեցություն կթողնի մարզի տնտեսության վրա։ Այստեղ այցելած զբոսաշրջիկները, բնական է, օգտվելու են նաև տվյալ համայնքի ենթակառուցվածքներից, տնտեսվարողներից։ Հետևաբար` սա շատ մեծ պոտենցիալ ունի և լայն դաշտ կստեղծի` դրական ազդեցություն թողնելով բիզնես գործունեություն ծավալողների վրա»,–նշեց Արագածոտնի մարզպետը։
Մովսիսյանը մանրամասնեց, որ ծրագրին հատկացված հողակտորների մի մասը նրանց տրվել է վարձակալությամբ, իսկ 130 հա հողը վաճառվել է ծրագրին։ Տարածքն ընտրվել է այն սկզբունքով, որ հնարավորինս քիչ բնակիչների հողեր ընդգրկի։ Այնուամենայնիվ, հողակտորների իրացման եթե կլինեն հողատարածքներ, որոնք կպատկանեն բնակիչներին, մարզպետը վստահեցնում է, որ նրանց կփոխհատուցեն շուկայական արժեքներով։
Ծրագրի իրականացնողը «Ռիդ» ընկերությունն է, որը, մարզպետիխոսքով, ընտրվել է բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում։ Ժամանակին այլ ընկերություններ էլ են այդ նույն տարածքի համար հայտ ներկայացրել։
«Ընկերությունը պարտավորված է լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիրն ամբողջությամբ ավարտել 7 տարվա ընթացքում, իսկ ուշացումների, ներդրումները չկատարվելու դեպքում տնտեսվարողը կունենա տույժ–տուգանքներ, ընդհուպ մինչև պայմանագրի խզում։ Բայց վստահ եմ, որ այդ փուլին չի հասնի։ Իսկ շինաշխատանքների մեկնարկի համար ծրագրի պատասխանատուները սպասում են եղանակային պայմանների կարգավորվելուն»,–ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է մասամբ գործող լեռնադահուկային համալիրի աշխատանքներին, նա նկատեց, որ այս պահին ծրագրի 10 տոկոսն է իրականացված, և համալիրի մի ճոպանուղին է գործում, սակայն արդեն աշխատանքներ են տարվում երկրորդ ճոպանուղին գործարկելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, թեպետ համալիրն 8 օր է աշխատել` ձյան տեղումների ուշ լինելով պայմանավորված, սակայն այս ընթացքում համալիրից օգտված այցելուները գոհ են հեռացել։
Մարզպետը վստահեցնում է` ծրագրի ամբողջությամբ իրականացման դեպքում այս տուրիստական կենտրոնը բավականին մրցունակ կլինի տարածաշրջանում։
26 դեկտեմբերի 2022, 13:09