https://arm.sputniknews.ru/20221226/tsaghkadzvorn-yndgrkvel-e-dzmerajin-hangsti-aph-lavagujn-hangstavajreri-erjakum-53145376.html
Ծաղկաձորն ընդգրկվել է ձմեռային հանգստի ԱՊՀ լավագույն հանգստավայրերի եռյակում
Ծաղկաձորն ընդգրկվել է ձմեռային հանգստի ԱՊՀ լավագույն հանգստավայրերի եռյակում
Sputnik Արմենիա
Լեռնադահուկային կենտրոնը գտնվում է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին։ Երևանից Ծաղկաձոր կարելի է հասնել մեկ ժամից պակաս ժամանակում։ 26.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-26T13:09+0400
2022-12-26T13:09+0400
2022-12-26T13:09+0400
ծաղկաձոր
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
զբոսաշրջություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2230/09/22300997_0:2:1600:902_1920x0_80_0_0_5a4821ecfd207867ff56a634e3f9ff64.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Ծաղկաձորը ԱՊՀ երկրների շրջանում երրորդ տեղն է զբաղեցրել ձմեռային հանգստի ամենահայտնի վայրերի վարկանիշային ցանկում: Այդ մասին հայտնում է Turstat պորտալը։Առաջին տեղը զբաղեցրել է ղազախական Շիմբուլակը, երկրորդը` Կարակոլը (Ղրղզստան): Հայաստանից հետո հնգյակում են ուզբեկական Չիմգանն ու ադրբեջանական Շահդաղը։Լեռնադահուկային կենտրոնը գտնվում է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին։Ամենաբարձր կետից (2819 մ) հիասքանչ տեսարան է բացվում միաժամանակ դեպի Արարատ լեռը և Սևանա լիճը։ Լեռնադահուկային սեզոնը սկսվում է դեկտեմբերի կեսերից և տևում է մինչև մարտի վերջ, հանգստավայրը հագեցած է երեք մակարդակի արահետներով` սև, կարմիր և կապույտ: Երթուղու առավելագույն երկարությունը 8 կմ է: Բարձրության ընդհանուր տարբերությունը 853 մետր է:Գործում է ժամանակակից եռաստիճան "Լայթներ" (Leitner) աթոռային ճոպանուղին 4500 մետր ընդհանուր երկարությամբ, աշխատանքային ժամերը՝ 9:00-ից մինչև 18:00: Զրոյական մակարդակից մինչև երրորդ կայարան բարձրանալու ընդհանուր ժամանակը մոտ 40 րոպե է:
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2230/09/22300997_100:0:1524:1068_1920x0_80_0_0_92fa9152f7a85884be9ac6426c2530d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծաղկաձոր, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), զբոսաշրջություն
ծաղկաձոր, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), զբոսաշրջություն
Ծաղկաձորն ընդգրկվել է ձմեռային հանգստի ԱՊՀ լավագույն հանգստավայրերի եռյակում
Լեռնադահուկային կենտրոնը գտնվում է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին։ Երևանից Ծաղկաձոր կարելի է հասնել մեկ ժամից պակաս ժամանակում։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Ծաղկաձորը ԱՊՀ երկրների շրջանում երրորդ տեղն է զբաղեցրել ձմեռային հանգստի ամենահայտնի վայրերի վարկանիշային ցանկում: Այդ մասին հայտնում է Turstat պորտալը։
Առաջին տեղը զբաղեցրել է ղազախական Շիմբուլակը, երկրորդը` Կարակոլը (Ղրղզստան): Հայաստանից հետո հնգյակում են ուզբեկական Չիմգանն ու ադրբեջանական Շահդաղը։
Հարթակը հիշեցնում է, որ Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է Երևանից 50 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այնտեղ դահուկ և սնոուբորդ են քշում ծովի մակարդակից 2800-2300 մետր բարձրության վրա:
Լեռնադահուկային կենտրոնը գտնվում է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին։
Ամենաբարձր կետից (2819 մ) հիասքանչ տեսարան է բացվում միաժամանակ դեպի Արարատ լեռը և Սևանա լիճը։ Լեռնադահուկային սեզոնը սկսվում է դեկտեմբերի կեսերից և տևում է մինչև մարտի վերջ, հանգստավայրը հագեցած է երեք մակարդակի արահետներով` սև, կարմիր և կապույտ: Երթուղու առավելագույն երկարությունը 8 կմ է: Բարձրության ընդհանուր տարբերությունը 853 մետր է:
Գործում է ժամանակակից եռաստիճան "Լայթներ" (Leitner) աթոռային ճոպանուղին 4500 մետր ընդհանուր երկարությամբ, աշխատանքային ժամերը՝ 9:00-ից մինչև 18:00: Զրոյական մակարդակից մինչև երրորդ կայարան բարձրանալու ընդհանուր ժամանակը մոտ 40 րոպե է: