00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ նախկին շենքի բնակիչ 2 երեխա հիվանդանոց է տեղափոխվել. կացարանի խնդիրը դեռ օդից կախված է

© Sputnik / Aram NersesyanՊՆ նախկին շենքի բնակիչներից մի քանի ընտանիքներ շարունակում են ժամանակավոր վրանում ապրել
ՊՆ նախկին շենքի բնակիչներից մի քանի ընտանիքներ շարունակում են ժամանակավոր վրանում ապրել - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
ՊՆ նախկին շենքի բնակիչներից մի քանի ընտանիքներ շարունակում են ժամանակավոր վրանում ապրել
Բաժանորդագրվել
ՊՆ նախկին շենքի բնակիչներից մի քանի ընտանիքներ շարունակում են ժամանակավոր վրանում ապրել, որի հետևանքով ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների առողջությունը վատթարացել է։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչներից մի քանի ընտանիքներ շարունակում են ժամանակավորապես վրանում ապրել, ինչի հետևանքով մանկահասակ երեխաներից երկուսը հիվանդացել են թոքաբորբով և այժմ հիվանդանոցում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի նկարահանող խմբին հայտնեցին բնակիչները։
Նշենք, որ փետրվարի 18–ին ՄԻՊ-ի աջակցությամբ ակցիա անող բնակիչների համար շենքի մոտ վրան էր տեղադրվել, որտեղ այժմ գիշերում է մոտ 25 անձ, այդ թվում` մանկահասակ և անչափահաս երեխաներ։
Փետրվարի 16–ին վաղ առավոտից ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ սկսեցին ՀՀ ՊՆ նախկին շենքից վտարել այնտեղ բնակություն հաստատած մարդկանց, քանի որ 2008 թվականին դատարկված ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։
2022 թվականից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Բնակիչները չեն ժխտում, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու առաջարկ են ստացել, և ընտանիքների մի մասը տեղափոխվել է։ Շենքի հարակից տարածքում մնացած բնակիչներին (6-7 ընտանիք) ժամանակավոր կացարանի առաջարկը չի բավարարում։
«Մեզ տարբեր տեղերում` Չարբախում, Էրեբունիում առաջարկել են հանրակացարաններ։ Կան ընտանիքներ, որ փետրվարի 17–ից այնտեղ են տեղավորվել, բայց մինչ օրս լույս և ջուր չունեն»,–ասաց բնակիչ Աննա Գևորգյանը։
© Sputnik / Aram NersesyanԱննա Գևորգյանը
Анна Геворгян, одна из выселенных жителей из бывшего здания Минобороны - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Աննա Գևորգյանը
Բնակիչներից մյուսը` Մարինեն Տոնոյանը, իր 4 երեխաների հետ որոշել է ժամանակավոր կացարան տեղափոխվել, բայց պայմանները տեսնելուց հետո հետ է վերադարձել։
«Ինձ հանրակացարանի սենյակ էին հատկացրել Էրեբունի զանգվածում, մոտ 12 քմ։ Ես չեմ կարող այդ փոքր տարածքում 4 երեխա պահել։ Իրենց տված բանալիները հետ եմ վերադարձրել, որովհետև անտանելի պայմաններ էին. ոչ խոհանոց կար, ոչ սանհանգույց։ Թեկուզ ժամանակավոր հնարավոր չէր այնտեղ ապրել»,–պարզաբանեց կինը։
63–ամյա տիկին Անահիտն էլ հայտարարեց, որ իրենք համաձայն չեն ժամանակավոր կացարանի, և տարածքը կլքեն միայն այն դեպքում, երբ որևէ գույքի սեփականության վկայական կունենան։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Անահիտը
Анаит, одна из выселенных жителей из бывшего здания Минобороны - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2023
Տիկին Անահիտը
«Ես կգնամ այստեղից միայն մի պայմանով, երբ ինձ փաստաթուղթ տան, որ գույքն իմ անունով է, ոչ թե էլի տունտունիկ խաղանք ու մի քանի ամիս անց մեզ էլի դուրս շպրտեն»,–ասաց նա։
Ստեղծված իրվիճակին տեղյակ են պատասխանատու բոլոր գերատեսչությունները, բայց դրանից խնդիրը դեռ չի լուծվում։ Հարցի լուծումն ավելի հրատապ է դառնում երեխաների առկայության պատճառով։
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 58 –րդ հոդվածում նշվում է, որ «Երեխայի կյանքը և առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինն իրավասու է անմիջապես երեխային վերցնելու ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան»:
Միայն թե այս դեպքում հարց է առաջանում՝ որտեղ է երեխայի գերակա շահը. թողնել նրանց ծնողների հետ վրանում, որտեղ չկան տարրական պայմաններ, թե երեխաներին հեռացնել ծնողներից ու հանձնել մանկատուն։
ՄԻՊ աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին` ունեն տեղեկություն այն մասին, որ երեխաներից մեկը թոքաբորբով գտնվում է հիվանդանոցում և պարբերաբար տեղեկանում են երեխայի վիճակի մասին։
«ՄԻՊ ներկայացուցիչները խնամակալության և հոգեբարձության մարմնի ներկայացուցիչների հետ տեղում ծանոթացել են իրավիճակին, պարբերաբար իրազեկվում են այնտեղ գտնվող երեխաների առողջության մասին»,–հայտնեցին աշխատակազմից։ Սակայն այդքանով իրենց գործառույթներն ավարտվում են։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ փետրվարի 16–ին, երբ ոստիկանությունը սկսեց հարկադրաբար քաղաքացիներին դուրս հանել պաշտպանության նախարարության նախկին շենքից, իր հանձնարարությամբ հանձնաժողովի 3 փորձագետներ եղել են դեպքի վայրում, որպեսզի թույլ չտան մարդու իրավունքների խախտման դեպքեր արձանագրվեն։
«Խնդրի վերաբերյալ արդեն դիմել եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և խնդրել բնակիչների կեցավայրի հարցերի հրատապ կարգավորում։ Ինձ պետք է տեղեկացնեն, թե ինչ փուլում է այդ կարգավորումը, որպեսզի հասկանանք, թե քաղաքացիները որքան ժամանակ պետք է վրաններում մնան։ Դիմել եմ նաև պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին, խնդրել եմ հնարավորություն տալ՝ մարդիկ վերադառնան շենքում ապրեն, մինչև իրենց կեցավայրի հարցը լուծվի։ Այսօր վրանում կան երեխաներ, թոքաբորբով հիվանդ մեծահասակներ, նրանց վիճակը օրեցօր դառնում է ծայրահեղ ծանր»,–ասաց Թովմասյանը։
Աշխատում ենք ՊՆ նախկին շենքի բնակիչների ժամանակավոր կեցության ուղղությամբ. նախարարություն
Բացի այդ,` պատգամավորի խոսքով, ոստիկանության հետ ևս կապի մեջ է և նրանց փոխանցել է քաղաքացիների ահազանգն այն մասին, որ մարդկանց անձնական իրեր են կորել, այսինքն շենքից գողության դեպքեր են եղել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում են, որ բնակիչների կարիքները սկսել են գնահատել շատ ավելի վաղ, քան քաղաքացիները շենքից վտարվել են։
«Բնակիչներից շատերը ի սկզբանե ցանկություն չունեին լքելու շենքը, այդ պատճառով չեն համագործակցել Միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ։ Այս ընթացքում գնահատվել են մի քանի ընտանիքների կարիքներ, ու դրա արդյունքում 12 ընտանիքներ են տեղափոխվել Պետական գույքի կառավարման կոմիտեի տրամադրած հանրակացարանային սենյակներ»,–Sputnik Արմենիային հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։
© Sputnik / Aram Nersesyan

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից  - Sputnik Արմենիա
1/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

© Sputnik / Aram Nersesyan

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից - Sputnik Արմենիա
2/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

© Sputnik / Aram Nersesyan

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից - Sputnik Արմենիա
3/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

© Sputnik / Aram Nersesyan

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից - Sputnik Արմենիա
4/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

© Sputnik / Aram Nersesyan

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից - Sputnik Արմենիա
5/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

© Sputnik / Aram Nersesyan

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից - Sputnik Արմենիա
6/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

© Sputnik / Aram Nersesyan

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից - Sputnik Արմենիա
7/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

© Sputnik / Aram Nersesyan

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից - Sputnik Արմենիա
8/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

1/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

2/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

3/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

4/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

5/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

6/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

7/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

8/8

ՊՆ նախկին շենքի բնակիչները չեն հեռանում տարածքից

Ըստ պարզաբանման` մյուս ընտանիքները, որոնք շարունակում են շենքի մոտ ապրել, ունեցել են կեցության այլ վայրի հնարավորություն կամ պարզապես չեն համագործակցել Միասնական սոցիալական ծառայության հետ, նրանց կարիքները չեն գնահատվել, չեն նույնականացվել։
Խնդրի առավել երկարաժամկետ լուծման համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բնակարանի վարձավճարի փոխհատուցում տրամադրել։
Միայն թե հաշվի առնելով այսօր հանրապետությունում բնակարանների վարձավճարների աստղաբաշխական թվերը, դժվար է գնահատել՝ արդյոք պետությունը ամբողջական կփոխհատուցի դրանք։
Լրահոս
0