https://arm.sputniknews.ru/20221215/mirzvojany-hndkastani-artgvortsnakhararin-e-nerkajacrel-arcakhum-tirvogh-iravitshaky-52641242.html
Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը
Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։ 15.12.2022, Sputnik Արմենիա
2022-12-15T01:20+0400
2022-12-15T01:20+0400
2022-12-15T01:21+0400
արարատ միրզոյան
հայաստան
հնդկաստան
արցախ
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52641090_0:0:2500:1407_1920x0_80_0_0_f990988a17b83648dffcaf771b46c5ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջողված նախագահության կապակցությամբ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը վերաբերող հարցեր։Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել. Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
հնդկաստան
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52641090_169:0:2390:1666_1920x0_80_0_0_ce7c6aec097425b8eeb84dcf5703917d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, հնդկաստան, արցախ, ադրբեջան, լաչինի միջանցք
արարատ միրզոյան, հայաստան, հնդկաստան, արցախ, ադրբեջան, լաչինի միջանցք
Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը
01:20 15.12.2022 (Թարմացված է: 01:21 15.12.2022) ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ,
հայտնում են ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման ու Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի շարունակական քաղաքականության անթույլատրելիությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ:
ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջողված նախագահության կապակցությամբ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը վերաբերող հարցեր։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։