https://arm.sputniknews.ru/20221115/hajastanum-tsneliutjuny-nvazum-e-amusnalutsutjunneri-tivy-avelanum-51327806.html
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
Sputnik Արմենիա
Հայաստանի համար ժողովրդագրական գլխավոր երկու մարտահրավերներն են ծնելիության ցածր մակարդակն ու արտագաղթը։ 15.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-15T17:20+0400
2022-11-15T17:20+0400
2022-11-15T17:22+0400
հայաստան
երեխա
ծնունդ
մահ
ամուսնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/07/27082530_0:131:3073:1859_1920x0_80_0_0_7d773c4334208652f0e0c9e2f1dfcbe3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։ Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։Այսպես` 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26511 երեխա։ Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26847 ծնված)։ 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում երկրում մահացել է 20597 մարդ, ինչը 3077–ով քիչ է 2021 թվականի ցուցանիշից:Բացի այդ, 2022 թվականի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում կնքվել է 12305 ամուսնություն, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը 12796 է եղել։ Ամուսնացողները քիչ են, փոխարենն ամուսնալուծություններն են շատ. ընթացիկ տարվա առաջին 9 ամսում այդ ցուցանիշը կազմել է 3379, ինչը 82–ով շատ է 2021 թվականի ցուցանիշից։ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդիրը դեռ առկա է․ հետազոտությունՀիշեցնենք, որ Հայաստանում, ըստ կանխատեսումների, 2023 թվականին կծնվի շուրջ 36 հազար երեխա՝ 2022 թվականի 37 հազարի դիմաց։ Կանխատեսումը կազմվել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքները։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, որպես կանոն, գրանցվում է ծնելիության աճ, որին անխուսափելիորեն հաջորդում է որոշակի անկում։ ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում ծնունդների թիվը 2050 թվականին կարող է նվազել՝ հասնելով 24 000-ի։ Իսկ երկրի բնակչությունը 30 տարի անց կարող է ընդամենը 2,6 միլիոն լինել։ Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի համար ժողովրդագրական երկու հիմնական մարտահրավերներն են ցածր ծնելիությունն ու արտագաղթը։Մարտունու ծննդատանը խորհրդանշական կերպով կնշվի մոլորակի 8-միլիարդերորդ երեխայի ծնունդը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/07/27082530_142:0:2873:2048_1920x0_80_0_0_482bf3a59e3b0b31f95143f64ad0dca0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, ծնունդ, մահ, ամուսնություն
հայաստան, երեխա, ծնունդ, մահ, ամուսնություն
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
17:20 15.11.2022 (Թարմացված է: 17:22 15.11.2022) Հայաստանի համար ժողովրդագրական գլխավոր երկու մարտահրավերներն են ծնելիության ցածր մակարդակն ու արտագաղթը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանում 2022 թվականի առաջին 9 ամսում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները։ Մեր երկրում սկսել են նաև ավելի քիչ ամուսնանալ և ավելի շատ ամուսնալուծվել։ Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Այսպես` 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 26511 երեխա։ Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 336-ով (26847 ծնված)։ 2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում երկրում մահացել է 20597 մարդ, ինչը 3077–ով քիչ է 2021 թվականի ցուցանիշից:
Բացի այդ, 2022 թվականի հունվար–սեպտեմբեր ժամանակահատվածում կնքվել է 12305 ամուսնություն, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը 12796 է եղել։ Ամուսնացողները քիչ են, փոխարենն ամուսնալուծություններն են շատ. ընթացիկ տարվա առաջին 9 ամսում այդ ցուցանիշը կազմել է 3379, ինչը 82–ով շատ է 2021 թվականի ցուցանիշից։
Հիշեցնենք, որ Հայաստանում, ըստ կանխատեսումների, 2023 թվականին կծնվի շուրջ 36 հազար երեխա՝ 2022 թվականի 37 հազարի դիմաց։ Կանխատեսումը կազմվել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքները։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, որպես կանոն, գրանցվում է ծնելիության աճ, որին անխուսափելիորեն հաջորդում է որոշակի անկում։ ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում ծնունդների թիվը 2050 թվականին կարող է նվազել՝ հասնելով 24 000-ի։ Իսկ երկրի բնակչությունը 30 տարի անց կարող է ընդամենը 2,6 միլիոն լինել։ Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի համար ժողովրդագրական երկու հիմնական մարտահրավերներն են ցածր ծնելիությունն ու արտագաղթը։