https://arm.sputniknews.ru/20221011/mihran-pvoghvosjani-gvortsy-hasav-dataran-brnagandzman-entaka-gumary-13-mln-dvolar-e-49621895.html
Միհրան Պողոսյանի գործը հասավ դատարան. բռնագանձման ենթակա գումարը 1.3 մլն դոլար է
Միհրան Պողոսյանի գործը հասավ դատարան. բռնագանձման ենթակա գումարը 1.3 մլն դոլար է
Sputnik Արմենիա
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը ԴԱՀԿ ծառայության նախկին պետից բացի վերաբերում է նաև նրա հետ փոխկապակցված 7 անձանց։ 11.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-11T17:15+0400
2022-10-11T17:15+0400
2022-10-11T17:27+0400
միհրան պողոսյան
քրեական գործ
գույք
անշարժ գույք
բռնագանձում
դատարան
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/15/28026221_0:0:1601:901_1920x0_80_0_0_4ffa89dcc91913036cdaacd0083c3bcf.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։Դատախազությունից ուղարկված հայցադիմումը մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։ Դատարանում` Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, առաջիկայում կմեկնարկի Միհրան Պողոսյանից ու նրա հետ փոխկապակցված ևս 7 անձից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատավարությունը։Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն` նախկին պաշտոնյան ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում 568 830 000 մլն դրամի կամ շուրջ 1.3 մլն դոլարի չարաշահում է կատարել` հարկեր չվճարելով։ Իսկ հետոայդ գումարները «լվացել է» իր հետ կապված ընկերությունների միջոցով` դրանք ձևակերպելով որպես փոխառություններ։Մասնավորապես` 2015թ–ին գումարը փոխանցվել է «Քեթրին Գրուպ» ՍՊ Ը–ի հաշվեհամարին որպես դրամական անտոկոս աջակցություն Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության կողմից։ Ավելի ուշ այն «Քեթրին Գրուպի» հաշվեհամարից մաս–մաս փոխանցվել է Պողոսյանի հետ կապված այլ ընկերությունների` «Կեչառիսի», «Կեչառիս գարդենսի» և այլ հաշվեհամարների։Միհրան Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների գույքի նկատմամբ արգելանք է կիրառվելՀիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում`իրավապահների հսկողության տակ։2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/15/28026221_0:0:1421:1066_1920x0_80_0_0_bd31a70a2afe6d3797abbcd22bc65433.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միհրան պողոսյան, քրեական գործ, գույք, անշարժ գույք, բռնագանձում, դատարան, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
միհրան պողոսյան, քրեական գործ, գույք, անշարժ գույք, բռնագանձում, դատարան, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
Միհրան Պողոսյանի գործը հասավ դատարան. բռնագանձման ենթակա գումարը 1.3 մլն դոլար է
17:15 11.10.2022 (Թարմացված է: 17:27 11.10.2022) Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը ԴԱՀԿ ծառայության նախկին պետից բացի վերաբերում է նաև նրա հետ փոխկապակցված 7 անձանց։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։
Դատախազությունից ուղարկված հայցադիմումը
մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Դատարանում` Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, առաջիկայում կմեկնարկի Միհրան Պողոսյանից ու նրա հետ փոխկապակցված ևս 7 անձից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատավարությունը։
Նշված անձանց թվում են նախկին պաշտոնյայի կինը` Կարինե Մխիթարյանը, դուստրը` Լիա Պողոսյանը, ԴԱՀԿ նախկին պետի հետ կապակցված «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն, Իսպանիայի քաղաքացի Անտոնիո Ռիկարդո Մերինոն, «Քեթրին Գրուպի» գործադիր տնօրեն Գագիկ Բադալյանը, Միհրան Պողոսյանի անվան հետ կապված Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցի բաժնետեր Էդուարդ Հարությունյանը, տնօրեն Արթուր Թադևոսյանն ու «Կեչառիս գարդենս» հյուրանոցային համալիրի տնօրեն Գոհար Նազարյանը։
Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն` նախկին պաշտոնյան ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում 568 830 000 մլն դրամի կամ շուրջ 1.3 մլն դոլարի չարաշահում է կատարել` հարկեր չվճարելով։ Իսկ հետոայդ գումարները «լվացել է» իր հետ կապված ընկերությունների միջոցով` դրանք ձևակերպելով որպես փոխառություններ։
Մասնավորապես` 2015թ–ին գումարը փոխանցվել է «Քեթրին Գրուպ» ՍՊ Ը–ի հաշվեհամարին որպես դրամական անտոկոս աջակցություն Պանամայի Հանրապետության օֆշորային գոտում գրանցված ընկերության կողմից։ Ավելի ուշ այն «Քեթրին Գրուպի» հաշվեհամարից մաս–մաս փոխանցվել է Պողոսյանի հետ կապված այլ ընկերությունների` «Կեչառիսի», «Կեչառիս գարդենսի» և այլ հաշվեհամարների։
Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։
2019 թվականի ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Իսկ մայիսի 28-ին ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում`իրավապահների հսկողության տակ։
2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է անհնարինության հիմքով։
2022թ–ի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ ու դստեր, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների սեփականատեր ու ղեկավար գրանցված
անձանց գույքի նկատմամբ արգելանք էր կիրառվել։