https://arm.sputniknews.ru/20220922/adrbejani-agresiaji-hetevanqvov-viravvorum-stacats-qaghaqaciakan-andzancic-meky-mahacel-e-48739977.html
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է
Sputnik Արմենիա
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում էր ստացել քաղաքացիական 7 անձ: 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T16:54+0400
2022-09-22T16:54+0400
2022-09-22T17:00+0400
վիրավոր
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/66/22296679_0:0:1600:901_1920x0_80_0_0_ee7a2cb34e9a946b0d1e17b274e53a5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ:Սեպտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով` պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց մեծ մասը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Տարբեր ԲԿ-ներում բուժում ստացողների առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա։ Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավոր ունենքՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/66/22296679_152:0:1572:1065_1920x0_80_0_0_ebfd78ecd1f70275445d40f06bf92dcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վիրավոր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, մահ
վիրավոր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, մահ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է
16:54 22.09.2022 (Թարմացված է: 17:00 22.09.2022) Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում էր ստացել քաղաքացիական 7 անձ:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:
Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության նախարար
Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով` պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց մեծ մասը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Տարբեր ԲԿ-ներում բուժում ստացողների առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: