https://arm.sputniknews.ru/20220912/bacahajtvel-en-pek-ashkhatakcin-kasharq-talu-depqer-2-andz-kalanavorvel-e-48086135.html
Բացահայտվել են ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր. 2 անձ կալանավորվել է
Բացահայտվել են ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր. 2 անձ կալանավորվել է
Sputnik Արմենիա
ՊԵԿ աշխատակցի միջնորդությամբ քաղաքացուն հաջողվել է առանց մաքսատուրքի ՀՀ օծանելիք ներմուծել և ՀՀ–ից ծխախոտ արտահանել։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T17:13+0400
2022-09-12T17:13+0400
2022-09-12T17:14+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
կաշառք
մաքսանենգություն
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/1973/67/19736788_0:2:1600:902_1920x0_80_0_0_9d974efe5403c67baa549cc52ee83c03.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում բացահայտվել են ՀՀ օծանելիքի ներմուծման, ՀՀ-ից ծխախոտի արտահանման գործընթացում պատշաճ մաքսային հսկողություն չիրականացնելու և ապրանքները ՀՀ սահմանով անխոչընդոտ տեղափոխելու դիմաց պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքը մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսավճարները չկատարելու հարցում իրեն աջակցելու համար դիմել է իր ծանոթ՝ ՀՀ ՊԵԿ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պաշտոնատար անձ Ա. Մ.-ին: Վերջինս համաձայնության է եկել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձի հետ, որն էլ, ընդունելով առաջարկը պահանջել է 151.608 ՀՀ դրամին համարժեք 300 եվրո կաշառք:Նշված օծանելիքը կաշառք ստացած պաշտոնատար անձի միջամտության արդյունքում չի հայտարարագրվել:Բացի այդ, Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքն ու հարդարման պարագաները մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով նորից դիմել է վերը նշված անձանց: Այս անգամ ՊԵԿ աշխատակիցը նրանից պահանջել է 120.000 ՀՀ դրամ, ինչը, սակայն, վերջինս չի փոխանցել Ա. Մ.-ին, քանի որ օծանելիքն ու հարդարման պարագաները հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից։Ա. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը), իսկ Ա. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը): Փորձել են ԵԱՏՄ անդամ պետությունից ցածր գնով ձեռնոցներ ու դիմակներ ներմուծել ՀՀ. ՊԵԿԱ. Խ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1973/67/19736788_159:0:1583:1068_1920x0_80_0_0_030fa29717e8f3af9501fe482d4929b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), կաշառք, մաքսանենգություն, մաքսատուրք
պետական եկամուտների կոմիտե (պեկ), կաշառք, մաքսանենգություն, մաքսատուրք
Բացահայտվել են ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր. 2 անձ կալանավորվել է
17:13 12.09.2022 (Թարմացված է: 17:14 12.09.2022) ՊԵԿ աշխատակցի միջնորդությամբ քաղաքացուն հաջողվել է առանց մաքսատուրքի ՀՀ օծանելիք ներմուծել և ՀՀ–ից ծխախոտ արտահանել։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում բացահայտվել են ՀՀ օծանելիքի ներմուծման, ՀՀ-ից ծխախոտի արտահանման գործընթացում պատշաճ մաքսային հսկողություն չիրականացնելու և ապրանքները ՀՀ սահմանով անխոչընդոտ տեղափոխելու դիմաց պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքը մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսավճարները չկատարելու հարցում իրեն աջակցելու համար դիմել է իր ծանոթ՝ ՀՀ ՊԵԿ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պաշտոնատար անձ Ա. Մ.-ին: Վերջինս համաձայնության է եկել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձի հետ, որն էլ, ընդունելով առաջարկը պահանջել է 151.608 ՀՀ դրամին համարժեք 300 եվրո կաշառք:
Նշված օծանելիքը կաշառք ստացած պաշտոնատար անձի միջամտության արդյունքում չի հայտարարագրվել:
Բացի այդ, Ա. Խ.-ն ՀՀ-ից 120 տուփ ծխախոտ անարգել արտահանելու հարցում կրկին դիմել է իր ծանոթ Ա. Մ.-ին: ՀՀ ՊԵԿ աշխատակիցն այս անգամ պահանջել և ստացել է 120.000 ՀՀ դրամ: Արդյունքում, Ա. Խ.-ն մեկնել է ՀՀ-ից՝ ուղեբեռում թաքցնելու եղանակով արտահանելով 120 տուփ ծխախոտ:
Բացի այդ, Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքն ու հարդարման պարագաները մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով նորից դիմել է վերը նշված անձանց: Այս անգամ ՊԵԿ աշխատակիցը նրանից պահանջել է 120.000 ՀՀ դրամ, ինչը, սակայն, վերջինս չի փոխանցել Ա. Մ.-ին, քանի որ օծանելիքն ու հարդարման պարագաները հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից։
Ա. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը), իսկ Ա. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը):
Ա. Խ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: