00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Շինարարության ոլորտում 12,7 տոկոս աճը նշանակում է՝ կա բնակֆոնդի ընդլայնման պահանջարկ

Գալստյան. Շինարարության ոլորտում 12,7 տոկոս աճը նշանակում է՝ կա բնակֆոնդի ընդլայնման պահանջարկ
Բաժանորդագրվել
Հայաստանի շինարարների միության նախագահ, ՀՀ վաստակավոր շինարար Գագիկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում մասնագիտական տոնի կապակցությամբ անդրադարձել է երկրում իրականացվող կառուցապատման աշխատանքներին ու ծրագրերին, ինչպես նաև շինարարության ոլորտի խնդիրներին։
Մեր երկրում շինարարական ակտիվությունը պայմանավորված է մարդու կենսակերպով, նրա պահանջները բավարարելու հանգամանքով, ինչը կառուցապատողներին ու ներդրողներին ստիպում է լուծել բնակելի միջավայրի հետ կապված կենսական հարցերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը։
«Շինարարության ոլորտում անվտանգության հետ կապված հարցերը չափազանց կարևոր են։ Մեր վարպետներին, արհեստավորներին, աշխատակիցներին բացատրում ենք, որ պարտադիր կերպով կրեն սաղավարտներ, գոտիներ, անպայման օգտվեն անվտանգության այլ միջոցներից։ Շատերը մեծամտանում են ու զոռ տալիս իրենց երևակայությանը, ինչն անընդունելի է։ Խստացնելով միջավայրը` հասել ենք նրան, որ շինհրապարակներում դժբախտ պատահարների քանակը զգալիորեն նվազել է»,– ասաց Հայաստանի շինարարների միության նախագահը։
Գալստյանի դիտարկմամբ` այսօր շինարարության մեջ կիրառվում են ավելի կատարյալ մեխանիզմներ, պատրաստի գործիքներ, հեշտ մոնտաժվող կաղապարներ, որոնք անվտանգության գրավականն են, մինչդեռ նախկինում փայտերով, մեխերով ու գերաններով հավաքվող կոնստրուկցիաները շատ բարդ էին, կար խնդիր, որ չփլվեին կամ չքանդվեին, ու թեև մեր օրերում շատ բան հեշտացել է, բայցևայնպես անվտանգության ապահովման առումով, ըստ Գալստյանի, դեռ անելիքներ կան։
Անդրադառնալով այն հարցին, թե շինարարական աշխատանքների ժամանակ որքանո՞վ են պահպանվում բնապահպանական նորմերը, միության նախագահը նշեց, որ քաղաքացիներին այդքան անհանգստացնող փոշին կամ քաղաքի վրա կուտակվող փոշու ամպը միայն շինարարությամբ պայմանավորված չէ։
«Երևանը գտնվում է ցածրադիր հատվածում, բարձունքներից փչող քամիները ոչ կանաչապատ, չմաքրվող տարածքներից փոշին բերում են քաղաք։ Իհարկե շինհրապարակներում նույնպես կա խնդիր, բայց քամիների դեմ ամեն դեպքում դժվար է պայքարել։ Այլ բան է, որ մեքենաները շինհրապարակներից պետք է մաքուր վիճակում դուրս գան, բեռը ծածկված լինի, ինչն արվում է։ Քաղաքապետարանն իր հերթին հետևում է, որ նաև մեքենաների անվադողերը լվացվեն, որպեսզի ցեխը չտարածվի քաղաքում։ Քանի դեռ որոշակիորեն չեն ավարտվել մայրաքաղաքի կառուցապատման ու կանաչապատման աշխատանքները, բացեր դեռ կլինեն»,– նշեց վաստակավոր շինարարը։
Գալստյանը հիշեցրեց, որ վիճակագրական տվյալների համաձայն` վերջին ինն ամիսների կտրվածքով շինարարության ոլորտում արձանագրվել է 12,7 տոկոս տնտեսական աճ, բնակֆոնդի ընդլայնման պահանջարկ ամեն դեպքում կա, առավել ևս, որ հիփոթեքային ծրագրի շրջանակում քաղաքացիներին, հատկապես ընտանիք կազմած երիտասարդներին հնարավորություն է տրվում օգտվել եկամտահարկի փոխհատուցումից։
Բնակարանների արժեքի նվազման միտում չկա. ՀՀ-ի շինարարական բումն ու զուգահեռ բարձր գները
Գալստյանը նշեց, որ Խորհրդային Միության օրոք տարեկան շահագործման էր հանձնվում բնակֆոնդի 300-400 հազար ք/մ տարածք, մինչդեռ այսօր այդ ցուցանիշը կազմում է մոտ 150 հազար ք/մ։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարությունը 2002 թվականի ապրիլի 10-ին որոշել է Շինարարի տոնը ավանդաբար նշել օգոստոս ամսվա 2-րդ կիրակի օրը:
Լրահոս
0