https://arm.sputniknews.ru/20220805/nisterin-masnakcelu-em-mek-npatakvov-chalabjani-gvortsvov-ancnum-en-apacujcneri-hetazvotmany-46266198.html
Նիստերին մասնակցելու եմ մեկ նպատակով. Չալաբյանի գործով անցնում են ապացույցների հետազոտմանը
Նիստերին մասնակցելու եմ մեկ նպատակով. Չալաբյանի գործով անցնում են ապացույցների հետազոտմանը
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանի փաստաբանները համարում են, որ գործ ունեն ոչ արդար դատարանի հետ։ 05.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-05T13:41+0400
2022-08-05T13:41+0400
2022-08-05T13:46+0400
հայաստան
ավետիք չալաբյան
դատարան
նիստ
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784039_0:0:1601:901_1920x0_80_0_0_2a287306df9b6508470b365c59698876.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով ևս երկու անձ կհարցաքննվի։ Նման որոշում կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր ընթացող դատական նիստում։Նշենք, որ պետք է ապացույցների հետազոտման փուլին անցնեն։Չալաբյանի պաշտպանները միջնորդեցին, որ ևս երկու անձ հարցաքննվի և նրանց վկայություններն ապացույցների հետազոտման մեջ ընդգրկվեն։Գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը, սակայն դատավորը որոշեց, որ երկու անձինք էլ` ոմն Արման Սահակյան և Էրիկ Հայրապետյան, կհարցաքննվեն։Կալանքի տակ գտնվող Չալաբյանը կարճ ելույթ ունեցավ։Չալաբյանի փաստաբաններն ավելացրին, որ գործի մակագրումը եղել է ոչ պատշաճ, համարում են, որ գործ ունեն ոչ արդար դատարանի հետ։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։ Օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, որոշեց կրկին կալանավորել Չալաբյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784039_0:0:1423:1067_1920x0_80_0_0_1c1889bfc3bab186c39c377c514761d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավետիք չալաբյան, դատարան, նիստ, փաստաբան
հայաստան, ավետիք չալաբյան, դատարան, նիստ, փաստաբան
Նիստերին մասնակցելու եմ մեկ նպատակով. Չալաբյանի գործով անցնում են ապացույցների հետազոտմանը
13:41 05.08.2022 (Թարմացված է: 13:46 05.08.2022) Ավետիք Չալաբյանի փաստաբանները համարում են, որ գործ ունեն ոչ արդար դատարանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով ևս երկու անձ կհարցաքննվի։ Նման որոշում կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր ընթացող դատական նիստում։
Նշենք, որ պետք է ապացույցների հետազոտման փուլին անցնեն։
Չալաբյանի պաշտպանները միջնորդեցին, որ ևս երկու անձ հարցաքննվի և նրանց վկայություններն ապացույցների հետազոտման մեջ ընդգրկվեն։
Գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը, սակայն դատավորը որոշեց, որ երկու անձինք էլ` ոմն Արման Սահակյան և Էրիկ Հայրապետյան, կհարցաքննվեն։
Կալանքի տակ գտնվող Չալաբյանը կարճ ելույթ ունեցավ։
«Դուք ինձ ազատությունից զրկել եք առանց որևէ փաստական հիմքի։ Այսինքն` ինձ կալանավորելու որոշումը սուբյեկտիվ է։ Ես դատական լսումներին այցելելու եմ մեկ նպատակով, որպեսզի ներկայացնենք իմ անմեղության բոլոր ապացույցները»,- ասաց նա։
Չալաբյանի փաստաբաններն ավելացրին, որ գործի մակագրումը եղել է ոչ պատշաճ, համարում են, որ գործ ունեն ոչ արդար դատարանի հետ։
Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։ Օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ,
որոշեց կրկին կալանավորել Չալաբյանին։