https://arm.sputniknews.ru/20220717/hunastanum-kvortsanvats-an12-inqnatiry-razmamterq-er-teghapvokhum-bangladesh-serbiaji-pn-45365340.html
Հունաստանում կործանված Ան–12 ինքնաթիռը ռազմամթերք էր տեղափոխում Բանգլադեշ. Սերբիայի ՊՆ
Հունաստանում կործանված Ան–12 ինքնաթիռը ռազմամթերք էր տեղափոխում Բանգլադեշ. Սերբիայի ՊՆ
Sputnik Արմենիա
Այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում, Կավալայի օդանավակայանից մի քանի կմ հեռավորության վրա։ Ութ հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ 17.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-17T12:12+0400
2022-07-17T12:12+0400
2022-07-17T12:19+0400
ինքնաթիռ
սերբիա
հունաստան
զենք
ավիավթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/11/45361208_0:3:3076:1733_1920x0_80_0_0_b02218ff213a4559f86f6b6d72992202.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հունաստանում կործանված ուկրաինական Ան–12 ինքնաթիռը Սերբիայից 11.5 տոննա ռազմամթերք էր տեղափոխում Բանգլադեշ։ Տեղեկությունը հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը։Նրա տեղեկություններով` ինքնաթիռը սերբական Նիշ քաղաքից է թռել, իսկ ներսում «Վալիր» ընկերության արտադրանքն է եղել։Հիշեցնենք, որ ինքնաթիռն ընկել է շաբաթ երեկոյան։ Մինչ կործանումն օդաչուն հայտնել է շարժիչներից մեկի խափանվելու մասին և թույլտվություն է ստացել Կավալայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու համար, սակայն չի հասցրել։ Այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում։
սերբիա
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/11/45361208_265:0:2994:2047_1920x0_80_0_0_f696e427fea5d617cb3e03d2a3f65a65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, սերբիա, հունաստան, զենք, ավիավթար
ինքնաթիռ, սերբիա, հունաստան, զենք, ավիավթար
Հունաստանում կործանված Ան–12 ինքնաթիռը ռազմամթերք էր տեղափոխում Բանգլադեշ. Սերբիայի ՊՆ
12:12 17.07.2022 (Թարմացված է: 12:19 17.07.2022) Այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում, Կավալայի օդանավակայանից մի քանի կմ հեռավորության վրա։ Ութ հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հունաստանում կործանված ուկրաինական Ան–12 ինքնաթիռը Սերբիայից 11.5 տոննա ռազմամթերք էր տեղափոխում Բանգլադեշ։ Տեղեկությունը հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը։
«Ինքնաթիռը, որը գիշերը Հունաստանում ընկել է, մեր պաշտպանական արդյունաբերության 11.5 տոննա արտադրանքից էր տեղափոխում Բանգլադեշ։ Ցավոք սրտի, 8 հոգուց բաղկացած անձնակազմի բոլոր անդամները զոհվել են»,– ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ստեֆանովիչը հայտնել է ճեպազրույցի ժամանակ։
Նրա տեղեկություններով` ինքնաթիռը սերբական Նիշ քաղաքից է թռել, իսկ ներսում «Վալիր» ընկերության արտադրանքն է եղել։
Հիշեցնենք, որ ինքնաթիռն ընկել է շաբաթ երեկոյան։ Մինչ կործանումն օդաչուն հայտնել է շարժիչներից մեկի խափանվելու մասին և թույլտվություն է ստացել Կավալայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու համար, սակայն չի հասցրել։ Այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում։