https://arm.sputniknews.ru/20220714/zintsarajvoghn-akm-inqnadzigic-iren-mahacu-hrazenajin-viravorum-er-hascrel-qk-45229325.html
Զինծառայողն «ԱԿՄ» ինքնաձիգից իրեն մահացու հրազենային վիրավորում էր հասցրել. ՔԿ
Զինծառայողն «ԱԿՄ» ինքնաձիգից իրեն մահացու հրազենային վիրավորում էր հասցրել. ՔԿ
Sputnik Արմենիա
Նախաձեռնվել է քրեական վարույթ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածի... 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T18:04+0400
2022-07-14T18:04+0400
2022-07-14T18:15+0400
զինծառայող
մահ
հայաստան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/12/25806583_0:83:1600:983_1920x0_80_0_0_32542f7e4cf0da52e01fc8132d91f5e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին` ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/12/25806583_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ca81bd1a7845c58ec6e7f47f4ca2b3e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, մահ, հայաստան, հհ քննչական կոմիտե
զինծառայող, մահ, հայաստան, հհ քննչական կոմիտե
Զինծառայողն «ԱԿՄ» ինքնաձիգից իրեն մահացու հրազենային վիրավորում էր հասցրել. ՔԿ
18:04 14.07.2022 (Թարմացված է: 18:15 14.07.2022) Նախաձեռնվել է քրեական վարույթ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։
Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), կազմվել է քննչական խումբ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին` ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։