00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:38
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերին Լարսում բեռնատարների հերթերի խնդիրը կարող է երկարաժամկետ լուծում ստանալ. Արշակյան

© Photo : official site of the National Assembly of RAՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստ
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստ
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստում կարևորվել է Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրության հարցը:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուսով է, որ Վերին Լարսի անցակետում ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը խորհրդարանականների ջանքերով երկարաժամկետ լուծում կարող է ստանալ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստում, որն այսօր կայացել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում։
Նշենք, որ Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է երկու երկրները:
«Ցավոք, վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է Արշակյանը:
Նա ընդգծել է, որ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական հսկողության տակ վերցնելու և այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ:
«Մենք մտադիր ենք նոր թափ հաղորդել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` երկկողմ օրակարգը հարստացնելու նոր գաղափարներով և առաջարկներով` կապված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման հետ»,- նշել է նա:
Վերին Լարսով բեռնափոխադրումներն առաջիկայում էապես կավելանան. Ալեքսեյ Գորդեև
Արշակյանի խոսքով` հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է 2 երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:
«ԱԺ և ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը երկկողմ կապերին հատուկ երանգ է տալիս: Տարեցտարի մեր հանձնաժողովն ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով խորհրդարանական փոխգործակցության ամենակարևոր գործոններից մեկը»,- ասել է նա։
ԱԺ նախագահի տեղակալը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերներից է։
ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ հանձնաժողովի շրջանակում կատարված աշխատանքի արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական սփյուռքի դերին, 2 երկրների տնտեսական և հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին:
Նա նշել է, որ մեծ է Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշռում. անցած տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարը` ավելանալով գրեթե 13 %-ով:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող, տնտեսական և այլ հարցեր: Անդրադարձ է եղել ԵՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ:
Կարևորվել է Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրությունը, գործարար շփումների ակտիվացումը:
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի Հայաստանում` Ծաղկաձոր քաղաքում:
1 ամսում Լարսում հերթը կվերանա` խնդիր չենք ունենա մինչև եղանակի վատանալը. Քերոբյան
Լրահոս
0