https://arm.sputniknews.ru/20220704/voghbergakan-depq-nvoratusum-44-amja-varvordy-vraerti-e-entarkel-ir-hvoreghbvor-13-amja-tvorany-44649012.html
Ողբերգական դեպք Նորատուսում. 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը
Ողբերգական դեպք Նորատուսում. 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը
Sputnik Արմենիա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում վարորդին հայտնաբերելու համար։ 04.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-04T09:11+0400
2022-07-04T09:11+0400
2022-07-04T09:12+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
երեխա
վարորդ
վրաերթ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/56/18045600_0:32:1461:853_1920x0_80_0_0_4a03fba3556514bf8829c8fb6e401eb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում 44-ամյա վարորդը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով 13-ամյա երեխայի է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` ոստիկանությունը երեկ` մոտավորապես ժամը 20:30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:Ոստիկանները պարզել են, որ տուժածը Նորատուս գյուղի բնակիչ 13-ամյա Կարեն Մ.-ն է:Երեխայի հարազատներն ասել են, որ նա վնասվածք է ստացել ավտովթարի հետևանքով:Արմավիրում հայրը հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկանՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ.-ին, որն այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց մահացել է:Ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում Արսեն Մ.-ին հայտնաբերելու համար:Ավտոմեքենան հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Կայքի տեղեկություններով` երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ի հորեղբոր թոռն էր:Երևանում վրաերթի են ենթարկել 80–ամյա կնոջ
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1804/56/18045600_22:0:1319:973_1920x0_80_0_0_92ce40a21d67d3fc35446c90eaa20af9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, երեխա, վարորդ, վրաերթ, մահ
հայաստան, գեղարքունիքի մարզ, երեխա, վարորդ, վրաերթ, մահ
Ողբերգական դեպք Նորատուսում. 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը
09:11 04.07.2022 (Թարմացված է: 09:12 04.07.2022) Ոստիկանությունն ու քննչական բաժինը հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում վարորդին հայտնաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում 44-ամյա վարորդը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով 13-ամյա երեխայի է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանությունը երեկ` մոտավորապես ժամը 20:30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկանները պարզել են, որ տուժածը Նորատուս գյուղի բնակիչ 13-ամյա Կարեն Մ.-ն է:
Երեխայի հարազատներն ասել են, որ նա վնասվածք է ստացել ավտովթարի հետևանքով:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ.-ին, որն այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում Արսեն Մ.-ին հայտնաբերելու համար:
Ավտոմեքենան հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով` երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ի հորեղբոր թոռն էր: