https://arm.sputniknews.ru/20220526/hajastanum-patrast-en-kapiki-tsaghki-dem-pajqarel-42460071.html
Հայաստանում պատրա՞ստ են կապիկի ծաղկի դեմ պայքարել
Հայաստանում պատրա՞ստ են կապիկի ծաղկի դեմ պայքարել
Sputnik Արմենիա
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կապիկի ծաղիկ... 26.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-26T14:28+0400
2022-05-26T14:28+0400
2022-05-26T15:25+0400
կապիկի ծաղիկ
հիվանդություն
վարակ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42448772_0:105:3455:2048_1920x0_80_0_0_e9c9efa3829d6c6bf94ff3e6772f26da.jpg
Հայաստանում պատրա՞ստ են Կապիկի ծաղկի դեմ պայքարել
Sputnik Արմենիա
Հայաստանում պատրա՞ստ են Կապիկի ծաղկի դեմ պայքարել
Հայաստանի առողջապահությունն ընդհանրապես ծանոթ չէ կապիկի ծաղիկ հիվանդությանը, բայց զգոնությունը բարձրացնելու նպատակով բուժկետերին հանձնարարություններ են տրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։«Մենք ծանոթ չենք, որովհետև մինչև հիմա նման դեպք չի արձանագրվել, բայց մենք էլ, հնարավոր է, ունենանք կասկածելի դեպքեր, հանձնարարություն է տրվել բժշկական կենտրոններին, որ եթե լինեն դեպքեր, անմիջապես կազմակերպեն մեկուսացում, նմուշառում և այլն»,- ասաց Պարոնյանը։Նրա խոսքով՝ աշխարհում այս հիվանդությանը ծանոթ են, քանի որ կապիկների մոտ առաջին անգամ այն հայտնաբերվել է 1958թ, մարդկանց մոտ՝ 1970-ից հետո։ Դրանք հիմնականում հայտնաբերվել են էնդեմիկ երկրներում՝ ներկրված կենդանիներից։ Այնուամենայնիվ՝ հաշվի առնելով այս հանգամանքը, Հայաստանը սահմանի անցման կետերում ևս բարձրացրել է զգոնությունը։Նա ընդգծեց, որ արդեն Հայաստան մտած կենդանիների մոտ չի կարող առաջանալ վարակը, եթե դրսից չբերվի վարակված կենդանի։Խոսելով հիվանդության առաջացման ու ընթացքի մասին, Պարոնյանը նշեց, որ այն դժվար է փոխանցվում մարդուց մարդուն՝ շատ սերտ շփման միջոցով, սակայն ունի 5-21 օր գաղտնի շրջան՝ սկզբում առաջանում են ջերմություն, գլխացավ, մկանացավեր, այնուհետև առաջանում է ցան, մեծանում են ավշային հանգույցները։«Ախտանշանների փուլում գտնվող մարդու հետ սերտ շփումից հետո է հիվանդությունը փոխանցվում՝ շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ շփման արդյունքում։ Փոխանցումը հնարավոր է նաև օգտագործված սրբիչների և անկողնային պարագաների միջոցով»,- մանրամասնեց Պարոնյանը։Հիվանդությունը, ըստ Պարոնյանի, առանձնահատկություններ ունի՝ ի տարբերություն, օրինակ, ջրծաղիկի։ Ցանը սկսում է զարգանալ դեմքի շրջանից, գլխից և տարածվել ամբողջ մարմնի վրա, իսկ ջրծաղիկի դեպքում ցանը տարբեր մասերից կարող է սկսել։ Մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ցանավորման բոլոր էլեմենտները գտնվում են միևնույն փուլում, ջրծաղիկի դեպքում կարող են տարբեր փուլերում լինել։ ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերն ավելացել ենԲուժումը, Պարոնյանի խոսքով, տևում է 2 շաբաթ, այնուհետև լինում է ինքնալավացում։ Երբ ցանի էլեմենտները չորանում են, ու կեղևները թափվում են, մարդն արդեն վարակիչ չի լինում։«Բուժումն իրականացվում է հեղուկների, ջերմիջեցնողների և որոշակի հակավիրուսային պատրաստուկների միջոցով։ Կարծիք կա, որ նախկինում բնական ծաղկի դեմ ստացած պատվաստանյութն օգնում է այս հիվանդությունը կանխելու համար։ Այս վիրուսի դեմ էլ պատվաստանյութ ստեղծվել է, բայց հիմա որևէ մեկը խորհուրդ չի տալիս զանգվածային պատվաստումներ անել»,- նշեց Պարոնյանը։Կապիկի ծաղիկը, Պարոնյանի տվյալներով, չի համարվում մահացու հիվանդություն, մահաբերությունն ընդամենը 1-10 տոկոս է։ Կա հիվանդության երկու խումբ՝ կենտրոնաաֆրիկյանը, որն ավելի ծանր է և ավելի բարձր մահաբերություն ունի, և արևմտաաֆրիկյանը, որի մահաբերությունը 1 տոկոս է։«Հիմա նկարագրված բոլոր դեպքերը պատկանում են երկրորդ՝ արևմտաաֆրիկյան շրջախմբին։ Դրանք հիմնականում արձանագրվել են երիտասարդ տարիքի տղամարդկանց մոտ, իսկ ավելի ծանր հիվանդությունն ընթանում է երեխաների և իմունհամակարգի խնդիր ունեցող անձանց շրջանում։ Մինչ այժմ ոչ էնդեմիկ երկրներում մահացության դեպքեր չկան»,- ընդգծեց Պարոնյանը։Կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա։ Կապիկի ծաղկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42448772_0:0:2731:2048_1920x0_80_0_0_ffef8bcf44ae5ad49b60f4438f270a6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կապիկի ծաղիկ, հիվանդություն, վարակ, հայաստան, аудио
կապիկի ծաղիկ, հիվանդություն, վարակ, հայաստան, аудио
Հայաստանում պատրա՞ստ են կապիկի ծաղկի դեմ պայքարել
14:28 26.05.2022 (Թարմացված է: 15:25 26.05.2022) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կապիկի ծաղիկ հիվանդության մասին։
Հայաստանի առողջապահությունն ընդհանրապես ծանոթ չէ կապիկի ծաղիկ հիվանդությանը, բայց զգոնությունը բարձրացնելու նպատակով բուժկետերին հանձնարարություններ են տրվել։ Այս մասին
Sputnik Արմենիայի եթերում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
«Մենք ծանոթ չենք, որովհետև մինչև հիմա նման դեպք չի արձանագրվել, բայց մենք էլ, հնարավոր է, ունենանք կասկածելի դեպքեր, հանձնարարություն է տրվել բժշկական կենտրոններին, որ եթե լինեն դեպքեր, անմիջապես կազմակերպեն մեկուսացում, նմուշառում և այլն»,- ասաց Պարոնյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում այս հիվանդությանը ծանոթ են, քանի որ կապիկների մոտ առաջին անգամ այն հայտնաբերվել է 1958թ, մարդկանց մոտ՝ 1970-ից հետո։ Դրանք հիմնականում հայտնաբերվել են էնդեմիկ երկրներում՝ ներկրված կենդանիներից։ Այնուամենայնիվ՝ հաշվի առնելով այս հանգամանքը, Հայաստանը սահմանի անցման կետերում ևս բարձրացրել է զգոնությունը։
«ՍԱՏՄ ենք դիմել, որպեսզի էկզոտիկ կենդանիների՝ կապիկների, կրծողների մուտքը երկիր ժամանակավորապես դադարեցվի, ինչպես նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին գրություն ենք ուղարկել, որ անհրաժեշտության դեպքում կասկածելի դեպքերը մեկուսացվեն»,- ասաց Պարոնյանը։
Նա ընդգծեց, որ արդեն Հայաստան մտած կենդանիների մոտ չի կարող առաջանալ վարակը, եթե դրսից չբերվի վարակված կենդանի։
Խոսելով հիվանդության առաջացման ու ընթացքի մասին, Պարոնյանը նշեց, որ այն դժվար է փոխանցվում մարդուց մարդուն՝ շատ սերտ շփման միջոցով, սակայն ունի 5-21 օր գաղտնի շրջան՝ սկզբում առաջանում են ջերմություն, գլխացավ, մկանացավեր, այնուհետև առաջանում է ցան, մեծանում են ավշային հանգույցները։
«Ախտանշանների փուլում գտնվող մարդու հետ սերտ շփումից հետո է հիվանդությունը փոխանցվում՝ շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ շփման արդյունքում։ Փոխանցումը հնարավոր է նաև օգտագործված սրբիչների և անկողնային պարագաների միջոցով»,- մանրամասնեց Պարոնյանը։
Հիվանդությունը, ըստ Պարոնյանի, առանձնահատկություններ ունի՝ ի տարբերություն, օրինակ, ջրծաղիկի։ Ցանը սկսում է զարգանալ դեմքի շրջանից, գլխից և տարածվել ամբողջ մարմնի վրա, իսկ ջրծաղիկի դեպքում ցանը տարբեր մասերից կարող է սկսել։ Մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ցանավորման բոլոր էլեմենտները գտնվում են միևնույն փուլում, ջրծաղիկի դեպքում կարող են տարբեր փուլերում լինել։
Բուժումը, Պարոնյանի խոսքով, տևում է 2 շաբաթ, այնուհետև լինում է ինքնալավացում։ Երբ ցանի էլեմենտները չորանում են, ու կեղևները թափվում են, մարդն արդեն վարակիչ չի լինում։
«Բուժումն իրականացվում է հեղուկների, ջերմիջեցնողների և որոշակի հակավիրուսային պատրաստուկների միջոցով։ Կարծիք կա, որ նախկինում բնական ծաղկի դեմ ստացած պատվաստանյութն օգնում է այս հիվանդությունը կանխելու համար։ Այս վիրուսի դեմ էլ պատվաստանյութ ստեղծվել է, բայց հիմա որևէ մեկը խորհուրդ չի տալիս զանգվածային պատվաստումներ անել»,- նշեց Պարոնյանը։
Կապիկի ծաղիկը, Պարոնյանի տվյալներով, չի համարվում մահացու հիվանդություն, մահաբերությունն ընդամենը 1-10 տոկոս է։ Կա հիվանդության երկու խումբ՝ կենտրոնաաֆրիկյանը, որն ավելի ծանր է և ավելի բարձր մահաբերություն ունի, և արևմտաաֆրիկյանը, որի մահաբերությունը 1 տոկոս է։
«Հիմա նկարագրված բոլոր դեպքերը պատկանում են երկրորդ՝ արևմտաաֆրիկյան շրջախմբին։ Դրանք հիմնականում արձանագրվել են երիտասարդ տարիքի տղամարդկանց մոտ, իսկ ավելի ծանր հիվանդությունն ընթանում է երեխաների և իմունհամակարգի խնդիր ունեցող անձանց շրջանում։ Մինչ այժմ ոչ էնդեմիկ երկրներում մահացության դեպքեր չկան»,- ընդգծեց Պարոնյանը։
Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:
Կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա։ Կապիկի ծաղկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։