00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքին իր երկրում էլ կհաղթեմ․ արցախցի մարզիկը պատմել է իր հաղթանակի և պատերազմի մասին

© Sputnik / Asatur YesayantsՍարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»
Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում» - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»
Բաժանորդագրվել
Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունից հայկական պատվիրակությունը վերադարձավ 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալներով։ Sputnik Արմենիան հանդիպել և զրուցել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած մարզիկներից մեկի՝ Սարգիս Հարությունյանի հետ։
Ինքնավստահ, հանգիստ ու խաղաղ ժպիտով 2 անգամ պառկեցնում է թուրքի ձեռքը՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Արցախցի Սարգիս Հարությունյանի և թուրք մարզիկի մենամարտի տեսանյութն արագորեն տարածվեց համացանցում։ Սարգիսն ասում է՝ չէր սպասում, որ Ռումինիայից վերադառնալուց հետո իրեն փողոցում ճանաչելու են, մոտենալու և շնորհավորելու են գեղեցիկ հաղթանակի առիթով։
© Photo : provided by Sargis HarutyunyanԲուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնություն. Սարգիս Հարությունյանը հաղթեց թուրք մարզիկին։
Саркис Арутюнян, потерявший обе ноги в 44-дневной войне, стал чемпионом Европы по армрестлингу - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնություն. Սարգիս Հարությունյանը հաղթեց թուրք մարզիկին։. Արխիվային լուսանկար
«Երբ եռագույնը բարձրացրել էի, ու հնչում էր Հայաստանի օրհներգը, դա ոչ թե կյանքիս լավագույն պահերից մեկն էր, այլ լավագույն պահը»,- փայլող աչքերով խոստովանում է 21-ամյա չեմպիոնը։
© Photo : provided by Sargis HarutyunyanԲուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնություն. Սարգիս Հարությունյանը հաղթեց թուրք մարզիկին։
Саркис Арутюнян, потерявший обе ноги в 44-дневной войне, стал чемпионом Европы по армрестлингу - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնություն. Սարգիս Հարությունյանը հաղթեց թուրք մարզիկին։
Սարգիսն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է։ Հայրական կողմը պատմական Շահումյանի շրջանից է, 1992 թվականին` շրջանի հյուսիսարևելյան մասի զավթումից հետո, գաղթել ու հաստատվել են Քարվաճառից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Ակնաբերդ գյուղում (մնացել է Արցախի տիրապետության տակ)։
«92-ին տնից դուրս են եկել հագի շորերով, ոչ մի բան հետները չեն վերցրել, իմացել են, թե հետ են գնալու։ Հայրս երբեք հավատը չի կորցրել, որ մի օր վերադառնալու է։ Ասում է՝ դրախտավայր էր։ Հիմա էլ է վստահ է՝ եթե ոչ ինքը, մենք հաստատ գնալու ենք, մեր տան տեղն էլ մանրամասն նկարագրել է»։
Զինվոր լինելն այս ընտանիքում ոչ թե պարտականություն է, այլ պատիվ։ Սարգիսի հայրն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Սարգիսենք 5 եղբայր են․եղբայրներից մեկն Ապրիլյանի մասնակից է, երկու եղբայրներն էլ, 10 տարուց ավելի է՝ պայմանագրային զինծառայողներն են։
«Ես էլ միշտ սպասել եմ բանակում ծառայելու իմ հերթին»,- ասում է Սարգիսը։
© Photo : provided by Sargis HarutyunyanՍարգիս Հարությունյանը` 44-օրյա պատերազմում զինակից ընկերների հետ
Участник 44-дневной войны и чемпион Европы по армрестлингу Саркис Арутюнян с соратниками в дни войны - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Սարգիս Հարությունյանը` 44-օրյա պատերազմում զինակից ընկերների հետ
Այս պատերազմում կռվին ընտանիքից 5 հոգով են մասնակցել՝ հայրը, Սարգիսն ու 3 եղբայրները (միայն փոքր եղբայրը չի մասնակցել. դեռ դպրոցական է)։ Սարգիսը Մարտակերտի զորամասերից մեկում էր ծառայում, երբ սկսվեց պատերազմը։ Զինծառայության ավարտին մոտ 3 ամիս էր մնացել։
«Սեպտեմբերի 26-ի առավոտյան հերթապահություն էի ընդունել, 27-ին պետք է հանձնեի... Զորամասը սկսեց ուժեղ ռմբակոծվել..., հենց պատերազմը սկսելուց մի քանի րոպե հետո երևի մի 30 զոհ ունեցանք»։
© Sputnik / Asatur YesayantsՍարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»
Участник 44-дневной войны и чемпион Европы по армрестлингу Саркис Арутюнян в спортзале - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»
Մարտակերտից տեղափոխվեցին Մարտունի, ապա՝ Ճարտար։ Հոկտեմբերի 26-ը ծանր օր էր․բազմաթիվ զոհեր ունեցան, իրենք էլ, բառիս բուն իմաստով, հրաշքով ողջ մնացին։ Սարգիսը հեռախոսում ցույց է տալիս այն փոսի լուսանկարը, որում 17 տղաներով պատսպարվել էին։ Ռումբերն ընկել ու պայթել էին փոսի շուրջբոլորը, բավական էր դրանցից մեկն ընկներ փոսի մեջ, ու ոչ մեկը ողջ չէր մնա։ Հոկտեմբերի 28-ին Սարգիսի՝ այս պատերազմում վերջին կռիվն էր։
© Photo : provided by Sargis HarutyunyanԱրցախյան 44–օրյա պատերազմ անցած տղաները
Участник 44-дневной войны и чемпион Европы по армрестлингу Саркис Арутюнян с соратниками - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Արցախյան 44–օրյա պատերազմ անցած տղաները
«Սնարյադը որ գալիս ա, մենակ ձայնն ես լսում, չես տեսնում։ Շվվոցից հասկացա, որ մոտիկ ա։ Հասցրեցի պառկել, ու տրաքեց։ Չհասկացա, որ վրաս էր ընկել։ Հողի տակ էի մնացել, մենակ գլուխս էր դուրսը։ Ուզում էի դուրս գալ, ոնց որ վրաս ծանր քարեր լինեին։ Չգիտեի, որ ոտքերս կտրվել են... Գիտակցությունս չէի կորցրել։ Ընկերոջս օգնության կանչեցի, իր մոտ էլ կանտուզիա էր, բժժած վիճակով եկավ, ինձ քաշելով հանեց։ Ուզում էի կանգնել, չէր ստացվում, շրջվեցի ու տեսա, որ ոտքերս չկան։ Չգիտեմ, թե էդ պահին ինչ մտածեցի կամ ինչ զգացի. արագ ոտքերս կապեցինք ռեզիններով»։
«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին
Սարգիսին նստեցրին շտապօգնության մեքենա, ճանապարհին մեքենան շրջվեց։ «Սկզբում չհասկացա, ինձ թվաց, թե գլուխս է ֆռում»։
Մեծ դժվարությամբ հասցնում են Մարտունու հոսպիտալ։ Սարգիսն այդ օրը հիշում է բոլոր մանրամասներով ու դետալներով, նաև այն, թե ինչպես վիրահատարանում սկսեցին հագուստը կտրել մկրատներով։
© Sputnik / Asatur YesayantsՍարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»
Участник 44-дневной войны и чемпион Европы по армрестлингу Саркис Арутюнян в спортзале - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»
Թե ինչպես այդ վիճակում ո՛չ գիտակցությունն էր կորցնում, ո՛չ զգոնությունը, ո՛չ էլ սառը դատողությունը, ինքն էլ չգիտի։ Մարտունու հոսպիտալից տեղափոխում են Ստեփանակերտ, այնուհետև՝ Երևան, որտեղ իրենից առաջ տեղափոխել էին վիրավոր եղբորը։ Բարեբախտաբար, եղբոր վիրավորումը լուրջ չէր։
«Ներվայնանում էի, որ մոտս լացելով ներս էին մտնում։ Ասում էի՝ ինչ կլինի, դուրսը լացեք, նոր եկեք»։
Ասում է՝ այն պահից, ինչ տեսավ՝ ոտքերը կտրված են, միանգամից առաջ է նայել, շտապել առողջանալ, պրոթեզավորվել, չմտածել՝ բա ինչո՞ւ այսպես եղավ, բա ինչո՞ւ՝ ես։ Կամքի ու ներքին ուժի շնորհիվ Սարգիսը հիվանդանոցից դուրս գրվելուց մոտ երկու ամիս անց պրոթեզավորվեց, շատ արագ հարմարվեց պրոթեզներին։ Թեպետ նրա երկու ոտքերն էլ ամպուտացված են ծնկից վերև, բայց քայլում է առանց փայտի օգնության, ինչը բավական դժվար է։ Ասում է՝ փայտն իրեն խանգարում է։
© Photo : provided by Sargis HarutyunyanՍարգիս Հարությունյանը` Սարգիս Ստեփանյանի հետ
Участник 44-дневной войны и чемпион Европы по армрестлингу Саркис Арутюнян и Саркис Степанян - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Սարգիս Հարությունյանը` Սարգիս Ստեփանյանի հետ
Առանց այն էլ ամուր ոգով ու կամքով Սարգիսն ավելի ամրացավ, երբ ծանոթացավ փոխգնդապետ, ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի հետ։ Երկու ոտքերն ու մի ձեռքը կորցրած հերոսի հետ զրույցը ոգևորեց Սարգիսին։ Այդ ժամանակ չէր մտածում, որ այս ծանոթությունը, բառիս բուն իմաստով, փոխելու է իր կյանքը։ Պրոթեզավորվելուց հետո սկսեց հաճախել Սարգիս Ստեփանյանի հիմնած մարզասրահ, վերականգնվել, ամրանալ, ուժեղանալ, նոր ընկերներ ձեռքբերել։
«Սկզբում պարապում էի զուտ վերականգնվելու համար, չէի մտածում՝ մրցումների կգնամ, հաջողություններ կունենամ։ Չնայած մինչև պատերազմն էլ, որ տեսնում էի մեր տղերքը դրսում հաղթում են, ասում էի՝ ես էլ ըտենց հնարավորություն ունենայի, մեկին հաղթեի, մեր օրհներգը հնչեր։ Դե ստացվեց երազանքս, հաղթեցի... էն էլ՝ թուրքին»,- ժպտալով պատմում է Սարգիսը։
© Sputnik / Asatur YesayantsՍարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»
Участник 44-дневной войны и чемпион Европы по армрестлингу Саркис Арутюнян в спортзале - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»
Ասում է՝ մրցույթից հետո մի քիչ զրուցել են։ Պարզել է՝ իր թուրք մրցակիցը 45 տարեկան է, 22 տարի բազկամարտով է զբաղվում, բազմակի չեմպիոն է։ Այն դեպքում, որ ինքը՝ Սարգիսը, 21 տարեկան է, ընդամենը 1 ու կես տարի է՝ բազկամարտով է զբաղվում, սա էլ իր երկրորդ միջազգային մրցումն էր։
«Որ նայում էի իր մարմնին, իր թևերին, ձեռքս հավաքում էր...Բայց դե, աջով պառկացրի։ Հաջորդն էլ սեպտեմբերին իրեն իր երկրում եմ հաղթելու»։
© Photo : provided by Sargis HarutyunyanՍարգիս Հարությունյանը կնոջ՝ Տաթևի հետ
Участник 44-дневной войны, чемпион Европы по армрестлингу Саркис Арутюнян с супругой Татев - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2022
Սարգիս Հարությունյանը կնոջ՝ Տաթևի հետ
Սարգիս Հարությունյանը վերջերս է ամուսնացել սիրած աղջկա՝ Տաթևի հետ։ Առայժմ ապրում են Երևանում վարձակալած բնակարանում, սպասում են, որ հարազատ Ակնաբերդում իրենց սեփական տան շինարարությունն ավարտվի, Արցախ տեղափոխվեն։
Սարգիսը երազում է զույգ որդի ունենալ։ Տուն կառուցելու, ծառ տնկելու և որդիներ ունենալու կողքին Սարգիսը նպատակ ունի սպորտում մեծ հաջողությունների հասնել, Հայոց օրհներգի հնչյունների տակ եռագույնը բարձրացնել։
© Sputnik / Asatur Yesayants

Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»

Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում» - Sputnik Արմենիա
1/6

Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»

© Photo : provided by Sargis Harutyunyan

Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնություն. Սարգիս Հարությունյանը հաղթեց թուրք մարզիկին։

Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնություն. Սարգիս Հարությունյանը հաղթեց թուրք մարզիկին։ - Sputnik Արմենիա
2/6

3/6

Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնություն. Սարգիս Հարությունյանը հաղթեց թուրք մարզիկին։

© Sputnik / Asatur Yesayants

Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»

Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում» - Sputnik Արմենիա
4/6

Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»

© Photo : provided by Sargis Harutyunyan

Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցները

Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցները - Sputnik Արմենիա
5/6

Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակիցները

© Sputnik / Asatur Yesayants

Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում»

Սարգիս Հարությունյանը` «Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում» - Sputnik Արմենիա
6/6

Լրահոս
0