https://arm.sputniknews.ru/20220516/hamatsarajakicnery-kalanavvorvel-en-zhamketajin-zintsarajvogh-argishti-eghjani-mahvan-gvortsvov-42097870.html
Համածառայակիցները կալանավորվել են ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով
Համածառայակիցները կալանավորվել են ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով
Sputnik Արմենիա
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մահացածի երկու համածառայակիցներին մեղադրանք է առաջադրվել։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T15:00+0400
2022-05-16T15:00+0400
2022-05-16T15:06+0400
կալանավորել
կալանք
զինծառայող
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_fc83c3c9139ae5a58b6dc818c8b8c714.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` մայիսի 11-ին, ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին՝ ինքնասպան էր եղել:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորում:Նախաքննությունը շարունակվում է:Ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան դեպքով ձերբակալվել են համածառայակիցները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c413cf02b3bb6c851c6ae436cf233e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանավորել, կալանք, զինծառայող, ինքնասպանություն
կալանավորել, կալանք, զինծառայող, ինքնասպանություն
Համածառայակիցները կալանավորվել են ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով
15:00 16.05.2022 (Թարմացված է: 15:06 16.05.2022) Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մահացածի երկու համածառայակիցներին մեղադրանք է առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները: Տեղեկությունը
հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք` մայիսի 11-ին, ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին՝
ինքնասպան էր եղել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է: