https://arm.sputniknews.ru/20220514/voreve-ajl-erkri-varchapet-cher-mna-ir-pashtvonum-ishkhanjany-hghi-knvoj-vraerti-masin-42040823.html
Որևէ այլ երկրի վարչապետ չէր մնա իր պաշտոնում. Իշխանյանը` հղի կնոջ վրաերթի մասին
Որևէ այլ երկրի վարչապետ չէր մնա իր պաշտոնում. Իշխանյանը` հղի կնոջ վրաերթի մասին
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանը կարծում է, որ ցանկացած այլ երկրում նման դեպքից հետո ողջ ժողովուրդը փողոց դուրս կգար, եթե վարչապետը հրաժարական չտար։ 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T12:29+0400
2022-05-14T12:29+0400
2022-05-14T13:07+0400
հայաստան
հղի
վրաերթ
երևան
վարչապետ
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/1084/97/10849769_0:0:1601:901_1920x0_80_0_0_5aad684f31012fb583541910de167865.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Այսպիսի դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով վարչապետին ուղեկցող ոստիկանական ավտոմեքենայով հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։Կնոջը վրաերթն ենթարկած վարորդը, որը ստորագրությամբ ազատ է արձակվել, իրավապաշտպանի համոզմամբ, եթե դեպքից հետո կանգնեցներ ավտոմեքենան, պատասխանատվության կենթարկվեր։Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, բայց հետո ստորագրությամբ ազատ արձակվել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1084/97/10849769_40:0:1459:1064_1920x0_80_0_0_4c822c77b82b818edcaca07e006d9ac9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հղի, վրաերթ, երևան, վարչապետ, հրաժարական
հայաստան, հղի, վրաերթ, երևան, վարչապետ, հրաժարական
Որևէ այլ երկրի վարչապետ չէր մնա իր պաշտոնում. Իշխանյանը` հղի կնոջ վրաերթի մասին
12:29 14.05.2022 (Թարմացված է: 13:07 14.05.2022) Իրավապաշտպանը կարծում է, որ ցանկացած այլ երկրում նման դեպքից հետո ողջ ժողովուրդը փողոց դուրս կգար, եթե վարչապետը հրաժարական չտար։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Այսպիսի դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով վարչապետին ուղեկցող ոստիկանական ավտոմեքենայով հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։
«Ողջ ժողովուրդը փողոց դուրս կգար, եթե վարչապետը կամովին հրաժարական չտար։ Բայց մենք հանդուրժեցինք։ Ավելին` մարդիկ կան, որոնք արդարացնում են դա։ Ինձ չի հետաքրքրում պրոտոկոլ և այլն։ Մարդը ցինիկաբար կնոջը գցում է մեքենայի տակ և գնում»,- ասաց Իշխանյանը։
Կնոջը վրաերթն ենթարկած վարորդը, որը ստորագրությամբ ազատ է արձակվել, իրավապաշտպանի համոզմամբ, եթե դեպքից հետո կանգնեցներ ավտոմեքենան, պատասխանատվության կենթարկվեր։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով
վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով,
մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, բայց հետո ստորագրությամբ
ազատ արձակվել։