Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն
08:23 04.05.2022 (Թարմացված է: 15:40 04.05.2022)
© Sputnik / Janna PoghosyanՏավուշ
Տավուշ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Janna Poghosyan
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 4-ի գիշերը և երեկոյան, 5-8-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Քամին հարավ-արևմտյան է` 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Քամին հարավ-արևմտյան է` 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
© ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿԵղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մայիսի 4-ի գիշերը և երեկոյան, 5-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում կլինի՝ 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում մայիսի 4–ի գիշերը եղել է 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +21....+23 աստիճան։