https://arm.sputniknews.ru/20220504/alaverdi-qaghaqum-34amja-kinn-ynkel-e-bernatar-gnacqi-tak-41681350.html
Ալավերդի քաղաքում 34-ամյա կինն ընկել է բեռնատար գնացքի տակ
Ալավերդի քաղաքում 34-ամյա կինն ընկել է բեռնատար գնացքի տակ
Sputnik Արմենիա
Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն քաղաքացին՝ չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին։ 04.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-04T17:24+0400
2022-05-04T17:24+0400
2022-05-04T17:40+0400
գնացք
կին
պարեկային ծառայություն
հհ ոստիկանություն
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/485/18/4851894_0:187:2000:1312_1920x0_80_0_0_70063670f3bb4576216352538578bc6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 34-ամյա կինն ընկել է գնացքի տակ ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Կայքը գրում է, որ ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ընկած կնոջ։ Նա այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայություն և ոստիկանության Թումանյանի բաժին։ Նորագավիթում գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա մահացել էՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը` ժամը 11։55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին կայարան-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպետշին» ավտոկանգառի հարակից տարածքում, նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։ Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։Պարեկներն ու ոստիկանները պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Նելլի Գ-ն է։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/485/18/4851894_0:0:2000:1500_1920x0_80_0_0_80c37929b92b60cab2732bf8631c2c06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնացք, կին, պարեկային ծառայություն, հհ ոստիկանություն, մահ
գնացք, կին, պարեկային ծառայություն, հհ ոստիկանություն, մահ
Ալավերդի քաղաքում 34-ամյա կինն ընկել է բեռնատար գնացքի տակ
17:24 04.05.2022 (Թարմացված է: 17:40 04.05.2022) Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն քաղաքացին՝ չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ 34-ամյա կինն ընկել է գնացքի տակ ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Կայքը գրում է, որ ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ընկած կնոջ։
Նա այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայություն և ոստիկանության Թումանյանի բաժին։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը` ժամը 11։55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին կայարան-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպետշին» ավտոկանգառի հարակից տարածքում, նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։ Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։
Պարեկներն ու ոստիկանները պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Նելլի Գ-ն է։
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։