https://arm.sputniknews.ru/20220423/pghndzi-gnern-ijel-en-pattshary-chinastanum-kvorvonavirusi-depqeri-tvi-atshn-e-41210152.html
Պղնձի գներն իջել են. պատճառը Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի աճն է
Պղնձի գներն իջել են. պատճառը Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի աճն է
Sputnik Արմենիա
Չինաստանի իշխանությունները խիստ լոքդաուն են սահմանել հատկապես Շանհայում։ Սակայն արտասահմանյան ներդրողների կարծիքով` նման միջոցառումները երկար չեն կարող տևել... 23.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-23T13:40+0400
2022-04-23T13:40+0400
2022-04-23T13:40+0400
պղինձ
գին
արդյունաբերություն
չինաստան
գնաճ
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/1980/04/19800459_0:85:1600:985_1920x0_80_0_0_92356c02482c6b5b99c14da226b7e603.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Պղնձի համաշխարհային գները նվազել են Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, հաղորդում Է Mining.com կայքը։ Ներդրողները հաշվի են առնում, որ Չինաստանը կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարում, ինչը նշանակում է, որ այն ձեռնարկությունները, որոնցում հիվանդներ են հայտնաբերվել, փակվում են:Ձեռնարկությունների ժամանակավոր փակումը արդյունաբերության անկում է, հետևաբար՝ նաև պղնձի գնման անկում (Չինաստանը պղնձի խոշորագույն գնորդն էաշխարհում): Արդյունքում պղնձի համաշխարհային գները փոքր-ինչ նվազել են, բայց դեռևս շատ բարձր են մնում` մեկ տոննայի դիմաց ավելի քան 10 200 դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ 9 հազար դոլար էր, իսկ 2019-ի մարտին՝ 6 500 դոլար։Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել ՉինաստանինԻնչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը` Շանհայի եվրոպական և ամերիկյան ձեռնարկություններում, որտեղ առավել խիստ լոքդաուններ են սահմանված, աշխատանքը շարունակում է անձնակազմի մոտ կեսը։Պետությունը ձեռնարկություններին թույլ է տալիս աշխատել միայն այն դեպքում, եթե նրանց աշխատողները գիշերում են տարածքում և չեն շփվում հնարավոր վարակվածների հետ: Արդյունքում քաղաքում մի քանի հազար ձեռնարկություն չեն գործում։ Հաշվի առնելով Շանհայի տնտեսական նշանակությունը, արտասահմանյան ներդրողներն ակնկալում են, որ մինչև մայիս-հունիս սահմանափակումները կմեղմացվեն:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1980/04/19800459_88:0:1512:1068_1920x0_80_0_0_991009a9230e953f385fec30cdea2d9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պղինձ, գին, արդյունաբերություն, չինաստան, գնաճ, կորոնավիրուս
պղինձ, գին, արդյունաբերություն, չինաստան, գնաճ, կորոնավիրուս
Պղնձի գներն իջել են. պատճառը Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի աճն է
Չինաստանի իշխանությունները խիստ լոքդաուն են սահմանել հատկապես Շանհայում։ Սակայն արտասահմանյան ներդրողների կարծիքով` նման միջոցառումները երկար չեն կարող տևել. ձեռնարկությունները պետք է աշխատեն, ինչը նշանակում է, որ դրանք պղինձ են սպառելու։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Պղնձի համաշխարհային գները նվազել են Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, հաղորդում Է Mining.com կայքը։ Ներդրողները հաշվի են առնում, որ Չինաստանը կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարում, ինչը նշանակում է, որ այն ձեռնարկությունները, որոնցում հիվանդներ են հայտնաբերվել, փակվում են:
Ձեռնարկությունների ժամանակավոր փակումը արդյունաբերության անկում է, հետևաբար՝ նաև պղնձի գնման անկում (Չինաստանը պղնձի խոշորագույն գնորդն էաշխարհում): Արդյունքում պղնձի համաշխարհային գները փոքր-ինչ նվազել են, բայց դեռևս շատ բարձր են մնում` մեկ տոննայի դիմաց ավելի քան 10 200 դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ 9 հազար դոլար էր, իսկ 2019-ի մարտին՝ 6 500 դոլար։
Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը` Շանհայի եվրոպական և ամերիկյան ձեռնարկություններում, որտեղ առավել խիստ լոքդաուններ են սահմանված, աշխատանքը շարունակում է անձնակազմի մոտ կեսը։
Պետությունը ձեռնարկություններին թույլ է տալիս աշխատել միայն այն դեպքում, եթե նրանց աշխատողները գիշերում են տարածքում և չեն շփվում հնարավոր վարակվածների հետ: Արդյունքում քաղաքում մի քանի հազար ձեռնարկություն չեն գործում։ Հաշվի առնելով Շանհայի տնտեսական նշանակությունը, արտասահմանյան ներդրողներն ակնկալում են, որ մինչև մայիս-հունիս սահմանափակումները կմեղմացվեն: