https://arm.sputniknews.ru/20220422/apakentrvon-ev-cancajin-tekhnologianern-efektiv-en-vigen-hakobjany-vanecjani-akciaji-masin-41173381.html
Ապակենտրոն և ցանցային տեխնոլոգիաներն էֆեկտիվ են. Վիգեն Հակոբյանը՝ Վանեցյանի ակցիայի մասին
Ապակենտրոն և ցանցային տեխնոլոգիաներն էֆեկտիվ են. Վիգեն Հակոբյանը՝ Վանեցյանի ակցիայի մասին
Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգը կարծում է՝ եթե ավելի ակտիվ օրակարգ լինի ընդդիմության կողմից, Ազատության հրապարակում գտնվողների քանակը կբազմապատկվի: 22.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-22T14:12+0400
2022-04-22T14:12+0400
2022-04-22T14:14+0400
վիգեն հակոբյան
արցախ
բողոքի ակցիա
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41165759_0:0:1600:901_1920x0_80_0_0_3292bbf004f84db18057ceff36eee920.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ապակենտրոն պայքարի իմաստն այն է, որ ուժայինները չհասցնեն տարբեր վայրերում ճնշել ակցիայի մասնակիցներին: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:«Ապակենտրոն և ցանցային տեխնոլոգիաներն էֆեկտիվ են որպես տեխնոլոգիա, սակայն հարցն այն է, որ պետք է կարողանաս այն իրականացնել: Այն հստակ կոորդինացիա է պահանջում՝ քարոզչության, ժամանակային առումով: Այն նաև համապատասխան ունակություններ է պահանջում, որը կարող են ձեռք բերվել որոշ ժամանակ թրեյնինգներ անցնելով»,-ասաց Հակոբյանը:Հակոբյանը կարծում է՝ եթե ավելի ակտիվ օրակարգ լինի ընդդիմության կողմից, Ազատության հրապարակում գտնվողների քանակը կբազմապատկվի: Իսկ իշխանությունն այս դեպքում մեկ անելիք ունի՝ ուժայինների միջոցով կասեցնել ամեն ինչ:Քաղտեխնոլոգը նշում է՝ 1988-ից հետո Արցախը երբեք այսքան մեծ ռեսուրսով չի ցույց տվել, որ դեմ է ՀՀ իշխանության մոտեցումներին. «Ինչ-որ շրջանակներ ակտուալիզացնում են նաև ԼՂ-ն Ռուսաստանի կազմում ներառելու հարցը, եթե այլընտրանքը լինի ԼՂ-ն Ադրբեջանի կազմ մտցնելը»:Հակոբյանը հավելեց, որ, ըստ էության, խոսքը կարող է գնալ երկրորդ ղարաբաղյան շարժման մասին, եթե այլ ճար չլինի:Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41165759_40:0:1460:1065_1920x0_80_0_0_dcf91c56e0b6c1516db0d624c0a8b6c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն հակոբյան, արցախ, բողոքի ակցիա, ընդդիմություն
վիգեն հակոբյան, արցախ, բողոքի ակցիա, ընդդիմություն
Ապակենտրոն և ցանցային տեխնոլոգիաներն էֆեկտիվ են. Վիգեն Հակոբյանը՝ Վանեցյանի ակցիայի մասին
14:12 22.04.2022 (Թարմացված է: 14:14 22.04.2022) Քաղտեխնոլոգը կարծում է՝ եթե ավելի ակտիվ օրակարգ լինի ընդդիմության կողմից, Ազատության հրապարակում գտնվողների քանակը կբազմապատկվի:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ապակենտրոն պայքարի իմաստն այն է, որ ուժայինները չհասցնեն տարբեր վայրերում ճնշել ակցիայի մասնակիցներին:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Ապակենտրոն և ցանցային տեխնոլոգիաներն էֆեկտիվ են որպես տեխնոլոգիա, սակայն հարցն այն է, որ պետք է կարողանաս այն իրականացնել: Այն հստակ կոորդինացիա է պահանջում՝ քարոզչության, ժամանակային առումով: Այն նաև համապատասխան ունակություններ է պահանջում, որը կարող են ձեռք բերվել որոշ ժամանակ թրեյնինգներ անցնելով»,-ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ միայն միամիտն է կարծում, որ հեղափոխությունների հիմնական դերակատարումը փողոցում հանկարծ հայտնված ժողովուրդն է. լինում են կառույցներ, որոնք սկսում են դա, հետո ժողովուրդն է միանում, իսկ վերջում հրամցնում են այնպես, որ դա հենց ժողովուրդն ինքն է արել:
Հակոբյանը կարծում է՝ եթե ավելի ակտիվ օրակարգ լինի ընդդիմության կողմից, Ազատության հրապարակում գտնվողների քանակը կբազմապատկվի: Իսկ իշխանությունն այս դեպքում մեկ անելիք ունի՝ ուժայինների միջոցով կասեցնել ամեն ինչ:
Քաղտեխնոլոգը նշում է՝ 1988-ից հետո Արցախը երբեք այսքան մեծ ռեսուրսով չի ցույց տվել, որ դեմ է ՀՀ իշխանության մոտեցումներին. «Ինչ-որ շրջանակներ ակտուալիզացնում են նաև ԼՂ-ն Ռուսաստանի կազմում ներառելու հարցը, եթե այլընտրանքը լինի ԼՂ-ն Ադրբեջանի կազմ մտցնելը»:
Հակոբյանը հավելեց, որ, ըստ էության, խոսքը կարող է գնալ երկրորդ ղարաբաղյան շարժման մասին, եթե այլ ճար չլինի:
Հիշեցնենք` ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր
Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։