https://arm.sputniknews.ru/20220418/gjulagaraki-ghekavary-taqcrel-e-vor-lexus-uni-hvoghamaser-u-bardzr-ekamutner-41002444.html
Գյուլագարակի ղեկավարը թաքցրել է, որ LEXUS ունի, հողամասեր ու բարձր եկամուտներ
Գյուլագարակի ղեկավարը թաքցրել է, որ LEXUS ունի, հողամասեր ու բարձր եկամուտներ
Sputnik Արմենիա
Հայտարարագրերում տվյալներ թաքցնելու համար հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը ուղարկել է դատարան: 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T11:53+0400
2022-04-18T11:53+0400
2023-03-18T15:17+0400
հհ դատախազություն
հակակոռուպցիոն կոմիտե
քրեական գործ
համայնքի ղեկավար
հայտարարագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/1388/21/13882175_0:103:1600:1003_1920x0_80_0_0_4f524f1cd9823811e2bba91fb5d0bf69.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik․ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարը, նրա ընտանիքի անդամը և համայնքի ղեկավարի տեղակալը 2020թ. տարեկան հայտարարագրերում առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ են թաքցրել, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ համայնքի ղեկավար Մ.Գ.-ն թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի Բերդ և հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող 11 հողամասերը, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5 մլն ՀՀ դրամ: Նա թաքցրել է նաև իրեն պատկանող «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան, «Գետավան» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2.822.648 ՀՀ դրամը:Դա տատիկիս կոմունալ փոքր բնակարանն էր. Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր հայտարարագիրըՄ.Գ.-ի ազգական Թ.Բ.-ն տարեկան հայտարարագրում թաքցրել է Լոռու մարզի Կուրթան գյուղում գտնվող 11 հողամասերը, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 9.514.256 ՀՀ դրամ: Բացի այդ, վերջինս չի հայտարարագրել նաև 2020թ. ընթացքում իր հաշիվներում ունեցած ընդհանուր 20.898.491 ՀՀ դրամ գումարը:2022թ. ապրիլի 2-ին նշված երեք անձանց վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածի 2-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) մասով:Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1388/21/13882175_64:0:1536:1104_1920x0_80_0_0_491922e6e47cfb632ce6494227dd0965.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, քրեական գործ, համայնքի ղեկավար, հայտարարագիր
հհ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, քրեական գործ, համայնքի ղեկավար, հայտարարագիր
Գյուլագարակի ղեկավարը թաքցրել է, որ LEXUS ունի, հողամասեր ու բարձր եկամուտներ
11:53 18.04.2022 (Թարմացված է: 15:17 18.03.2023) Հայտարարագրերում տվյալներ թաքցնելու համար հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը ուղարկել է դատարան:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik․ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարը, նրա ընտանիքի անդամը և համայնքի ղեկավարի տեղակալը 2020թ. տարեկան հայտարարագրերում առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ են թաքցրել, հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ համայնքի ղեկավար Մ.Գ.-ն թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի Բերդ և հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող 11 հողամասերը, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5 մլն ՀՀ դրամ: Նա թաքցրել է նաև իրեն պատկանող «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան, «Գետավան» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2.822.648 ՀՀ դրամը:
Մ.Գ.-ի ազգական Թ.Բ.-ն տարեկան հայտարարագրում թաքցրել է Լոռու մարզի Կուրթան գյուղում գտնվող 11 հողամասերը, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 9.514.256 ՀՀ դրամ: Բացի այդ, վերջինս չի հայտարարագրել նաև 2020թ. ընթացքում իր հաշիվներում ունեցած ընդհանուր 20.898.491 ՀՀ դրամ գումարը:
Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն թաքցրել է հայտարարագրման ենթակա 3 հողամասերը, իրեն տրամադրված 1.350.000 ՀՀ դրամ վարկը, ինչպես նաև 4.237.134,3 ՀՀ դրամի չափով եկամուտը:
2022թ. ապրիլի 2-ին նշված երեք անձանց վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածի 2-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) մասով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: