https://arm.sputniknews.ru/20220326/vraert-erevan-armavir-avtvotshanaparhin-tghamardy-hivandanvocum-mahacel-e-40214977.html
Վրաերթ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. տղամարդը հիվանդանոցում մահացել է
Վրաերթ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. տղամարդը հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Վարորդն ինքնակամ է ներկայացել ոստիկանության բաժին։ 26.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-26T14:38+0400
2022-03-26T14:38+0400
2022-03-26T14:38+0400
վրաերթ
տղամարդ
մահ
արմավիրի մարզ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24626327_0:102:1600:1002_1920x0_80_0_0_638dd122436e11bbbc340fecc8f270e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։Մինչ դեպքի վայրում սահմանազատում էր իրականացվում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է. ՔԿՓաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։Վարորդը, որի ինքնությունը պարզվում է, ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24626327_0:0:1420:1065_1920x0_80_0_0_5028bcf5d0a37217b034b534f8044428.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, տղամարդ, մահ, արմավիրի մարզ, հիվանդանոց
վրաերթ, տղամարդ, մահ, արմավիրի մարզ, հիվանդանոց
Վրաերթ Երևան-Արմավիր ավտոճանապարհին. տղամարդը հիվանդանոցում մահացել է
Վարորդն ինքնակամ է ներկայացել ոստիկանության բաժին։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 01։00-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Սամվել Ստեփանյանին»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մինչ դեպքի վայրում սահմանազատում էր իրականացվում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Վարորդը, որի ինքնությունը պարզվում է, ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։