00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Исторический ликбез
Как снести памятник герою СС атаману Краснову?
15:04
23 ր
Исторический ликбез
Как белый атаман Краснов Гитлеру служил
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմում անհետ կորածների և զոհվածերի ընտանիքներին տրվող օգնությունը կերկարաձգվի

© Sputnik / Armine AlexanyanԿառավարության շենքը
Կառավարության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2022
Կառավարության շենքը
Բաժանորդագրվել
Կառավարությունում հաշվարկել են, որ նոր կարգավորման արդյունքում առաջիկայում դիմում կներկայացնեն 4 գերեվարված կամ անհետ կորած անձանց հարազատներ, 3 զոհի ընտանիքներ ու հաշմանդամություն ձեռք բերած 5 քաղաքացիական անձ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքներին տրվող դրամական օգնությունը կերկարաձգվի ևս 3 ամսով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարության առաջարկով։
Ներկայացրած պարզաբանման մեջ նախարարությունը հայտնում է, որ քաղաքացիական անձանց շրջանում կան անհետ կորածներ, որոնց կարգավիճակը հստակեցված չէ, միաժամանակ գերատեսչությունը բազմաթիվ դիմումներ ու զանգեր է ստանում այն մասին, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ընտանիքները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք օբյեկտիվ պատճառներով չեն հասցրել դիմել սոցիալական աջակցությունը ստանալու համար։
Այդ հիմքով դիմումների ներկայացման ժամկետը նախկինում սահմանված 2021 թվականի դեկտեմբերի 5-ի փոխարեն երկարաձգվել է մինչև 2022-ի ապրիլի 15-ը։
Հարյուրավոր բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված. Միրզոյանը` Քլեվերլիին
Կառավարությունում հաշվարկել են, որ նոր կարգավորման արդյունքում առաջիկայում դիմում կներկայացնեն 4 գերեվարված կամ անհետ կորած անձանց հարազատներ, 3 զոհի ընտանիքներ ու հաշմանդամություն ձեռք բերած 5 քաղաքացիական անձ։
Արդյունքում նրանց աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կպահանջվի հատկացնել լրացուցիչ 61 800 000 դրամ։
Բացի այդ, պաշտպանության նախարարության առաջարկով 3 ամսով երկարաձգվել է նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքներին հատկացվող աջակցությունը` նախկին 12 ամսվա փոխարեն սահմանելով 15 ամիս։
ՊՆ–ն հայտնում է, որ 2021թ–ի դեկտեմբերի 1-ից դադարեցվել է աջակցության տրամադրումը, ինչը անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում հանգեցնել է բողոքի ալիքների:
Դրանք մարելու նպատակով էլ նախարարությունն առաջարկում է ևս 3 ամսով երկարաձգել որոշման ժամկետը։
Նոր որոշման արդյունքում, ՊՆ–ի հաշվարկով, շահառու կհանդիսանան շուրջ 132 անհայտ կորած զինծառայողի ընտանիք, որի ֆինանսական հաշվարկը 3 ամսվա համար կկազմի 118.800.000 ՀՀ դրամ:
44-օրյա պատերազմի ժամանակ բռնի անհետացած 20 անձանց գործով իրավապաշտպանները ՄԻԵԴ են դիմել
Լրահոս
0