00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմա որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղը աշխարհում. Նարիշկին

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՍերգեյ Նարիշկին
Սերգեյ Նարիշկին - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Սերգեյ Նարիշկին
Բաժանորդագրվել
Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն չէր տրվել։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշումը հիմնված էր աշխարհում իրավիճակի չափազանց ճշգրիտ գնահատման վրա, ամենափոքր ուշացումը և բացահայտ ռուսատյաց կիևյան ռեժիմը մոտ ապագայում մեծ ողբերգության կվերածվեր, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կրթության նախարարության պատմական կրթության հարցերի փորձագիտական խորհրդում:
«Դոնբասի բնակչության պաշտպանության ու մեր երկրի անվտանգության համար Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ՌԴ նախագահի որոշումը հիմնված է աշխարհում պատմական օրինաչափությունների խոր վերլուծության և իրավիճակի չափազանց ճշգրիտ, իրատեսական գնահատման վրա»,- ասել է Նարիշկինը։
Նա նշել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն չէր տրվել։ Իսկ հիմա որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, որը երբեք չի նահանջի իր ինքնիշխանության ապահովման հարցերում։
«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում, որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղը աշխարհում»,- ասել է Նարիշկինը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
Լրահոս
0